понедельник, 18 января 2016 г.

Ինչից են առաջանում աստղերը


 Վաղուց  շատ վաղուց երկնքում շատ մութ էր:Դա այն ժամանակ էր,երբ ձկները քայլում էին օդում,փղերը իրենց մեծ ականջներով թռչում էին երկնքում,իսկ արևն ու լուսինն էլ ապրում էին ջրի տակ:Դե պատկերացրեք,թե ինչ սարսափելի մութ էր,ոչ արև կար,ոչ լուսին,ոչ էլ աստղ:

Մի անգամ ֆուտբոլ խաղալիս փղիկը ընկավ ու ոտքը վնասեց:Ոտքն այնքան ուժեղ էր ցավում,որ փղիկը սկսեց կնճիթով փնչացնել ու փռնչացնել:Աչքերից կրակ էր թռնում,կնճիթից էլ ջուր էր ցայտում երկնքում:Մեկ էլ հանկարծ չորս կողմը սկսեց լուսավորվել,և ինչ որ բաներ փայլեցին երկնքում:Դրանք փղի կնճիթից դուրս  թռած ջրի կաթիլներն էին,որոնք աստղիկներ էին դարձել:Ճիշտ է փղիկի ոտքը վնասվեց,բայց երկնքում հայտնվեց հրաշք`Աստղը:Բա:

Комментариев нет:

Отправить комментарий