понедельник, 2 ноября 2015 г.

Երգի հրապույրը

                 
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուսափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝թիթեռների պես փռված ու
թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվելէին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչունաղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին
քարից քար՝ ծաղիկները համբուրելով:Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ 
մանուկ էր ապրում այդմարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: 
Նա մենակ էր,ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես 
ուանհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց,բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը ևտեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ,թողեց այդ քարսիրտ աշխարհը և 
ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների 
վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա~տգեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը ևքնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի 
եկավ, դարձավ-ասաց մարդուլեզվով.
- Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
- Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
- Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիրև գնա, 
մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին,իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝սուզվեց ծովի խորքը: Պատանին 
իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜սքաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին 
հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչուններըլուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց 
մոտ, մտավ մարդաշատ քաղաքը,կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ 
ուղղակի սրտի խորքերիցդուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով 
թրջած հացըաղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էրփակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի:Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցինքարեղեն սրտերը: 
Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափսիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էրհրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրելնրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ,շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է 
նա ու մենակ.գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանիցսերը
վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

1.    Ցո՚ւյց տուր ստեղծագործության մեջ եղած հակադրությունները, որտեղ մի երևույթին,պատկերին հակադրվում է մյուսը:
Տղայի սիրտը բարի էր, իսկ այդտեղի բնակիչները քարսիրտ:
Բնությունը գեղեցիկ էր, իսկ մարդիկ չար:
2. Փորձի՚ր բացատրել   քար սիրտ – սեր — երգ  կապը ստեղծագործության մեջ: Ինչո՞վ եննրանք համադրվում կամ հակադրվում իրար:Սրինգի հնչյունների շնորհիվ մարդկանց քարսրտերը լցվում էին ջերմությամբ և սիրով:
3. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
Տղան որոշեց մարդկանց քար և անտարբեր սրտերը լցնել սիրով, ջերմությամբ և ուրախությամբ:
4. Ինչպե՞ս է կապվում    ձկանը փրկելու տեսարանը    ստեղծագործության մեջարտահայտված գաղափարի հետ:
Տղայի բարության շնորհիվ ձուկը պատասխանեց բարությամբ և օգնեց տղային, որպեսզի փրկի մարդկանց չարությունից և անտարբերությունից:
5. Ո՞րն է  ձկանը փրկելու տեսարանի   անհրաժեշտությունը:

Այս ստեղծագործության մեջ ձկան փրկման տեսարանը բարությանը հիմք դրեց:

Комментариев нет:

Отправить комментарий