Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է Յունեսկո-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է
Գառնի բնակավայրը, որի անդնդախոր ձորի վրա
էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ
և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։
Այստեղ է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Այս սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին:
24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:
Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։
Այն դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը:
Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»:
Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային
տեսարաններ:
Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և կործանվել է
1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։
Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը ընկած էին
տաճարի շուրջը։
1930-ական թվականներին տեղի ունեցավ տաճարի վերակազմությունը:
Այդ հոյակապ հուշարձանը այսօր էլ շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և
հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ
ժողովրդի հեթանոսական շրջանի հոյակապ կոթողներից մեկը։
Գեղարդ
Գեղարդի վանքը կառուցվել է 301թ.
Մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր ու եղբայր որոշեցին թողնել
աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել:
Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը`
նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց:
Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին:
Աստվախահարս կույսի օգնությամբ նրանք քրտնաջան աշխատանքով
աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև
կյանքի վերյ հավատով ապրում և ծառայում են տաճարին:
Հնում կոչվել է Այրիվանք, իսկ հետագայում ստացել է Գեղարդ անվանումը` ի
հիշատակ այնտեղ պահվող գեղարդի, որով, ըստ ավանդության,
հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Քրիստոսի կողը, որն էլ հետագայում դառձել
է քրիստոնեական աշխարհի համար սրբություն։
Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։
Սակայն Հայաստանում, ներքին և արտաքին քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով,
14-րդ դարում, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածին է տեղափոխվում ավանդական Գեղարդը,
որի հետևանքով էլ հետագայում անվանվեց Գեղարդ:
Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով:
Դադիվանք
Դադիվանք. հնագույն վանական համալիր Արցախում։ Գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառգետի ձախ ափին։ Ըստ ավանդության կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։
Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։Դադիվանք Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):
Դադիվանքից մինչև Երևան-
Դադիվանքը, հայտնի է նաև Խութավանք անունով,Դադեի վանք անվանումներով, գտնվում է ՄեծՀայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն գավառում, Թարթառ Տրտու գետի ձախափին, անտառապատ լեռան լանջին: Ըստավանդության, հիմնադրվել է Քրիստոսիծնունդից հետո I դ., Թադեոս առաքյալի 70աշակերտներից մեկի` Արցախումքրիստոնեության քարոզչության համարնահատակված Դադիի գերեզմանի տեղում:Կոչվել է նաև Խութավանք, որովհետևկառուցվել է խութի (բլրակի) վրա:Դադիվանքը հայկական միջնադարյանլավագույն և խոշոր ճարտարապետականհամալիրներից է` հատկապես արժեքավորեկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքիինքնատիպությամբ:
Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական,ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվելէ և ավելի ընդարձակվել։
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։
Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական,ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվելէ և ավելի ընդարձակվել։
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։
Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։ Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.-ին։ Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկարազարդ (որ այժմ զգալիորեն վնասված է) շենք է։ Հարավային և արևելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն է, սյունասրահը։ Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։
Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։
Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։
Տեղեկություն Երևանի մասին
Երևանը ՀՀ մայրաքաղաքն է։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Արաքսի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը 2013 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 1 միլիոն 67 հազար մարդ[3], Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն էՀայաստանի պատմության ընթացքում[4]։
Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում[5]․ այն Հռոմից հին է 29 տարով։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[6]։ Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում[7]։ 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներովպարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներառաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել ևզանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրըԵրևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետիձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ)թվագրվում է մուստերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հինբնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն ենհաստատել 5-6 հազար տարի առաջ։[8]
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել ենՆոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյիտապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետոտեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչելէ՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված էԷրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ.դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչմանհամար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնիհնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի)անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացածհնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արիցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին(հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ ԱԱքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Այրիվան,Էրիվան, Րևան և այլ անուններով[9]։
Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում,որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկնկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել էմանիքեական համայնք։[8]
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյապատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանըկրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսըվկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ուայգեշատ քաղաք էր։
Հայոց թագավորության շրջան[խմբագրել]
Ավանի տաճարի ավերակները. 5-րդ դ.
Մ.թ.ա. 330 թվականին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը։Դեռ 6-րդ դարում հիմնված Երվանդունիների թագավորական տոհմը (մ.թ.ա. 580 - 201) վերստին բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիսԱրտաշեսյանների դինաստիան (մ.թ.ա. 190 - 1)։ Հայ թագավորներըհրաժարվում են պարսկական նախկին վարչական կենտրոններ Վանից ուԷրեբունուց։ Հայոց պետության կենտրոնը տեղափոխվում է Արարատյանդաշտ։ Էրեբունուց ոչ հեռու կառուցվում են մայրաքաղաքներ Արմավիրը,Երվանդաշատը, Արտաշատը, իսկ Արշակունիների հարստության (66 - 428)ժամանակ՝ Վաղարշապատը և Դվինը։ Էրեբունին վերջնականապես զրկվում էվարչաքաղաքական կենտրոնի կարգավիճակից։
Հայոց թագավորության շրջանում Երևանի մասին հիշատակում եղել է միայն3-րդ դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանիմարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբհիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության՝ Երևանըկառավարում էր ինչ-որ միապետ։ 5-րդ դարում կառուցվել է երևանյանամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվելէ 1931 թվականին։[11]
Թյուրքական ցեղերի շրջան[խմբագրել]
Երևանի բերդ
11-րդ դարում Մերձավոր Արևելք են թափանցում զանազան թյուրքականցեղեր՝ սելջուկները, մոնղոլները, թաթարները, ավելի ուշ՝ թուրքմենները ևօղուզները։ Զաքարյան իշխանները Վրաց թագավորության շնորհիվժամանակավորապես ազատագրում են Արևելյան Հայաստանը, բայցթյուրքական ցեղերը թողնում են իրենց անդառնալի հետքը. Հայաստանիխոշոր քաղաքները ամայանում են կամ կործանվում։
Թուրքմենական կարակոյունլու ցեղերը միավորված էին Ամիր-Սաադիիշխանության ներքո։ Նրանք իրենց ցեղապետի անունով հետագայումկոչվեցին սաադլուներ։ 14-րդ դարի վերջերին նրանք հիմնեցին Երևանիկուսակալությունը, որը Ամիր-Սաադի անունով հայերը կոչեցին Սաադի փոսկամ Սահաթափոս, իսկ օտարները՝ Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ[13][14]։ Այս անունը գործածական է եղել պարսկական ու թուրքականմատենագրության մեջ՝ թարգմանվելով որպես «Երջանիկ հովիտ»։Կարակոյունլուներին փոխարինելու եկան ակկույունլու ցեղերը։ Բառացինրանց անունները թարգմանվում էին որպես սև և սպիտակ ոչխարարածեցնողներ։
Երևանը՝ վարչաքաղաքական կենտրոն[խմբագրել]
Ժան Շարդեն, Երևանը 1672 թ.
Հայ ժողովուրդը 15-րդ դարից սկսած զուրկ էր պետականությունից Մեծ Հայքիտարածքում։ 1375թ. կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝Կիլիկիայի Հայկական Թագավորությունը[15]։ Անկում էին ապրելԲյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը[16][17],ասպարեզից հեռացել դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները,Արծրունիներն ու Սյունիները[16][17]։ Վրաց Բագրատունիներիհովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոքառաջացած իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները,Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում։[16] Հայկականլեռնաշխարհով մեկ ցրված էին հայոց պետականության մնացորդները՝մանրումիջին իշխանությունները,[16] որոնք ի վիճակի չէին ղեկավարել հայժողովրդի ազատագրական պայքարը սելջուկների, մոնղոլների, թուրքմեններիդեմ։[16][18] Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը 1441 թվականինԿիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ։Եկեղեցին հայ ժողովուրդին համախմբում է իր շուրջ։[16] 1440 թվականիցԵրևանը հանդիսանում է Հայաստանի վարչաքաղաքական, առևտրային ևարհեստագործության կենտրոն[19]
Երևանի կուսակալություն[խմբագրել]
1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երևանի կուսակալություն
Երևանի Կարմիր կամուրջը
Ghantar bazaar.jpg
Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում հայտնվում են նորաստեղծշահական Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[20][21]։ Հայաստանըավելի քան 2 դար դառնում է թուրք-պարսկական պատերազմներիթատերաբեմ։[17] 1502 թվականին թուրքմենական համանուն կուսակալությանկամ Չուղուր-Սաադի տարածքի վրա[16][20][21] ձևավորվում է Երևանիկուսակալությունը (պարսկերեն՝ بیگلربیگی ایروان Beglarbegi-e Īravān)։ Նրատարածքը շուրջ 45,000 կմ² էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները,Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը[17][20]։ Այժմհամապատասխանում է ՀՀ կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից ևԿարսի մարզից, որոնք պատկանում են Թուրքիային[17] և Նախիջևանից, որըինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում[17]։
1582-1583 թվականներին օսմանյան հրամանատար Ֆարհադ փաշան գրավումէ Երևանը և Հրազդանի ափին կառուցում Երևանի բերդը՝ շուրջ 1000-ամյահայկական ամրոցի հիմքերի վրա[21]։ Այն արտաքուստ շրջապատված էրԳետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդիբնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր՝ շուրջ 800տուն։[20] Երևանի բերդը հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակագյուղերի հայ բնակչության համար[17][20]։ 1604 թվականին Երևանը կրկինանցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Ամիրգունա խանի (1604-1628) օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրոդ գիծը։ 1603-1604թվականներինՇահ-Աբբասի բռնագաղթի հետևանքով կուսակալությանտարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափդատարկվել[20]։ 300,000 բռնագաղթված հայերի փոխարեն վերաբնակեցվածկամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը չէր հասնում100 հազարի։
17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենըպատմում է Երևանի բերդի մասին։ 1724 թվականին թուրքերը կրկինարշավում են Պարսկաստան, հայերը հերոսաբար պաշտպանվում են [17],սակայն երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալըհամաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացումբերդի դարպասները[20]։ Թուրքերը հաշվեհարդար են տեսնում Երևանիփոքրաքանակ հայության հետ[17][22] և վերացնում Երևանիկուսակալությունը[16][17][21]։
Երևանի խանություն[խմբագրել]
1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երևանի խանություն
Երևանի բերդը 1796թ.
Խանի մզկիթը
Երևանի խանությունը (պարսկերեն՝ خانات ایروان — Khānāt-e Īravān)միջնադարյան ավատատիրական կիսաանկախ իշխանապետություն էր 1747-1828 թվականներին։ Նրա տարածքը կազմել է շուրջ 19,500 կմ²՝ զբաղեցնելովՄեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը,Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը։Հերթական թուրք-պարսկական պատերազմից հետո՝ 1603-1604 թվականներինՇահ Աբբաս Առաջինի հրամանով հայաթափված Երևանի նահանգ բնակվելուեն գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայնտիրանում են հայկական բնակավայրերին, այլև վերանվանում են դրանք։
Երևանի խանությունը կիսաանկախ վարչատարածքային միավոր էր, որնուներ իր դրոշը, զորքը և հպատակները։ Այն բաժանված էր 15 մահալների՝Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի(Սարդարապատ), Արտաշատի (Գառնիբասար), Ծաղկաձորի (Դարաչիչակ),Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի, Սուրմալուի ևայլն։ Մահալներում կային մյուլքադար–հողատերեր՝ խաներ, բեկեր, հայմելիքներն ու հայկական եկեղեցին։ Երևանի խաները հիմնականումթյուրքական ծագում ունեցող իշխող Ղաջարիների շահական դինաստիայիցէին [23][24][25][26]։
Երևանի բերդը արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցվածխանդակով և հողե պաշտպանական շերտով։ Այստեղ կային երկու մզկիթներ,բաղնիք, շուկա և Սարդարի նշանավոր կառույցը՝ պալատը։ Զբաղեցնելով 7հեկտար տարածություն՝ այն ամրացվել է 10,5-12 մետր բարձրութամբերկշարք պարիսպներով [27]։ Երևանի բերդը կանգուն է մնացել ավելի քան 3դար՝ Երևանի մզկիթների ու եկեղեցիների հետ ավերվելով 1920-ականթվականների վերջին [28]։ Երևան քաղաքը առանձին վարչական միավոր էր։Այն կառավարում էր խանի նշանակած դարուղան (ոստիկանապետը)։ Նա իրիշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) ևչաուշների (տասնապետների) միջոցով։ Երևանի թաղերի կարգ ու կանոնիպահպանումը, հարկերի բաշխումն ու հավաքումը իրականացնում էինթաղային ավագները՝ մելիքները։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։
Հայկական մարզ[խմբագրել]
1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական մարզ
Երևանի բերդի գրավումը 1827 թվականին
Պարսկահայերի ներգաղթը 1828-30 թվականներին
Հայկական մարզը 1828 - 1840 թվականներին, (ռուս.՝ Армяская область)վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Նրա տարածքըկազմել է շուրջ 21.000 կմ²՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգիարևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները,Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Հայկական մարզի տարածքի մեջչեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին Սյունիքը(Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գարդմանքը (Գանձակ), Շիրակը(Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը(Ախալքալաք)։[29]։
Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1603-1604թվականներին պարսիկները Շահ Աբբաս Առաջինի հրամանով խանությանբնիկ բնակչությանը՝ հայերին, գերեվարել էին Պարսկաստան։ Ավելի քան 300հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու էին եկել փոքրաքանակքրդական և թյուրքական ցեղեր։ Այդ է պատճառը, որ երբ գեներալ ԻվանՊասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորականջոկատները 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրում են Երևանիբերդը, խանության 100.000 հպատակներից 23.000-ն էին ազգությամբ հայ[30]։Հարևան Նախիջևանի խանությունում 50.000 բնակչից հայեր էին 12.000-ը։Միան Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակմեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էրֆիզիկական բնաջնջման վտանգը[31]։
1828-1830 թվականներին Իրանից Հայաստան են տեղափոխվում 40-42հազար, իսկ Թուրքիայից՝ 75-80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատվածհաստատվում է Հայկական մարզի տարածքում։ Մնացածները հաստատվումեն Ռուսական կայսրությանը հպատակ հայկական տարբեր գավառներում՝Ջավախք, Սյունիք, Արցախ, Գարդմանք։ Հայրենադարձությունը կազմակերպելէին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս ՆերսեսԱշտարակեցին։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ ենտեղափոխվում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Ավելի ուշ, Հայկականմարզի տարածք են ներգաղթում հազարավոր ռուսներ։ Հայկական մարզիտարածքը լքում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Անդրկովկասումհայերի ընդհանուր թիվը հասնում էր 300.000-ի։ Երկար դարեր անց, հայերըվերջապես կարողացան հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքումձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։
Երևանի նահանգ[խմբագրել]
1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երևանի նահանգ
Երևանի հին շուկան՝ Ղանթար
Երևանի նահանգը (1828 -1840), (ռուս.՝ Эриванская губерния) վարչականմիավոր էր Ռուսական կայսրության կազմում[21]։ Նրա տարածքը կազմել էշուրջ 28,000 կմ² [20]՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյանշրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը,Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ 1918 թվականին Ռուսականկայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգը Կարսի մարզի ևԵլիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի հետ միացվել էՀայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս՝ Երևանմայրաքաղաքով[16]։
Երևանի Աստաֆյան, այժմ՝ Աբովյան փողոցը
Երևանը արևելյան քաղաք էր՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանրքարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով,եկեղեցիներով ու մզկիթներով։ Երևանի փողոցների լայնությունը չէրգերազանցում 3-4 մետրը[32]։ Երկու կողմերով անցնում էին առուներ։ Քաղաքըուներ մի շարք հայտնի քաղաքամասեր՝ բուն քաղաքը՝ Շահարը (պարսկերեն՝شهر քաղաք), շուկան՝ Ղանթարը (պարսկերեն՝ կշեռք), Կոնդը կամ Ծիրանիթաղը, Ձորագյուղը, Նորքը, Շեն թաղը, Բուլվարը, Բերդը և այլն[16][32]։ 1832թվականին բացվել է Երևանի գավառական, 1837 թվականին՝ հոգևոր թեմականդպրոցները, 1850 թվականին՝ իգական ուսումնարանը[32]։ 1856 թվականինհաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը[16]։ 1860 թվականին Նորքումբացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլփողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիներիփոքրիշատե կանոնավոր ցանց[33]։ 1866 թվականին բացվում է ԵրևանիԳայանյան օրիորդաց ուսումնարանը, իսկ 1881 թվականին՝ Երևանիուսուցչական սեմինարիան, այժմ՝ ԵՊՀ մասնաշենք։ 1881 թվականինգործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին՝ Թաիրյանիօղու, սպիրտի և գինու, 1892 թվականին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները[9]։ 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել էռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով,տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1899 թվականին գործարկվումէ Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ-Երևաներկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղաերկաթուղին[9]։ Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը [34]։Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ[9]։1907թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվելՔառասուն աղբյուրներից[32]։ Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ,ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևանէ մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանի բնակչությունըանցավ 35,000-ը[9]։
Երևանը՝ մայրաքաղաք[խմբագրել]
Հայաստանի Առաջին Հանրապետություն[խմբագրել]
1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետություն (1918-1920)
Կաթողիկոսը ողջունում և օրհնում է հայ կամավորներին
ՀՀ 1–ամյակի տոնակատարությունը
1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի,Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում [35] ծնվեց ՀայաստանիԱռաջին Հանրապետությունը։ Ավելի քան 400 տարի վարչաքաղաքականկենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախհանրապետության մայրաքաղաքը։
1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադարԱնտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով վերջինս ճանաչեց իրպարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։Դրանով վերականգնվեցին ՀՀ սահմանները՝ ներառելով Երևանի նահանգըամբողջությամբ, Կարսի մարզի մեծ մասը, Ելիզավետպոլի նահանգի լեռնայինշրջանները՝ Սյունիքը, Արցախը և Տավուշը, Թիֆլիսի նահանգի հայկականտարածքները՝ Ախալքալաքը և Լոռին։
Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում ենհյուպատոսարաններ։ Երևան բնակություն են հաստատում հարյուրավորհայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից[35]։ Նրանց մի մասըգաղթականներ էին[35]։ 1919 թվականին բացվում է Երևանի պետականհամալսարանը։ Բազմաթիվ սփյուռքահայեր իրենց պատրաստակամություննեն հայտնում ներդրումներ կատարել նորանկախ Հայաստանում, իսկ ոմանքկտակում են իրենց ունեցվածքը[35]։ 1920 թվականին Մոսկվայում սկսվել էինհայ-ռուսական բանակցությունները։ Հոկտեմբերի կեսին, թուրք-հայկականպատերազմի ժամանակ, Երևանում սկսվեց բանակցությունների երկրորդփուլը։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնականհաշտության պայմանագիրը, որի նախագծով Ռուսաստանը պետք է ստիպերթուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թվականի սահմանը, ինչպես նաևճանաչել ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից ևտարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա[35]։ Սակայն հոկտեմբերի31-ին հայկական զորքը առանց դիմադրության թուրքերին հանձնեց Կարսը։
Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ)Սարգիս Կասյանի նախագահությամբ և Կարմիր բանակի ուղեկցությամբ 1920թվականի նոյեմբերի 29-ին Ղազախից մուտք գործեց Հայաստան՝Քարվանսարա (Իջևան) ու հայտարարեց Հայաստանի խորհրդայնացմանմասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսականզորամասերին։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր,որով Հայաստանը խորհրդայնացվեց։ Նույն օրը սակայն, Ալեքսանդրապոլիպայմանագրով Ալ. Խատիսյանի գլխավորությամբ հայկական կողմըպաշտոնապես հրաժարվեց Սևրի պայմանագրից և Թուրքիային զիջեց Կարսիմարզը և Շիրակը[35]։
Խորհրդային շրջան[խմբագրել]
Երևանի գլխավոր հատակագիծ
Yerevan Opera House 1987.jpg
Երիտասարդական պալատ
Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդայինշրջանը։ ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին Երևանը գեղեցկացնել և աշխարհիայլ մայրաքաղաքների շարքում իր անունը առանձնացնել։ Սարգիս Կասյանիօրոք՝ 1920-1921 թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրականձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու,դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակներըմաքրելու համար։ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Հայաստան ենտեղափոխվում և Երևանում բնակություն հաստատում նկարիչ ՄարտիրոսՍարյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհիՇուշանիկ Կուրղինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և շատուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծինախագծումը։
1921 թվականին կազմակերպվեց «Արարատ» տրեստը, որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ 1924 թվականինհրապարակվեց ՀԽՍՀ կառավարության որոշումը մայրաքաղաքում կառուցվողկենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի անունով կոչելու մասին[17]։Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարանում բացվեցիննոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ումիություններ։ 1926-1927 թվականներին շարք մտան մի շարք գործարաններ ուֆաբրիկաներ։ 1933 թվականին սկսվեց կաուչուկի գործարանիշինարարությունը, որը դարձավ ԽՍՀՄ հարվածային կառույցներից մեկը։ 1936թ. կառուցվեց Քանաքեռգէսը[17]։ Երևանում ստեղծվեց ժամանակակիցքաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների,դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։
1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիականթատրոնը, 1933 թվականից սկսած՝ պոլիտեխնիկական, թատերական,կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտները։ 1935թվականին բացվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկականմասնաճյուղը, որի հիման վրա 1943 թվականին Հովսեփ Օրբելին և մի շարքհայ գիտնականներ պետք է ստեղծեին ՀԽՍՀ Գիտությունների ազգայինակադեմիան։
1941 թվականի հուլիս-օգոստոսին հազարավոր երնանցիներ մեկնեցին բանակ։Երևանում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ և 261-րդ հայկական հրաձգայինդիվիզիաները։ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան, որին Թամանյանթերակղզու ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համարԽՍՀՄ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով 1943թվականին շնորհվեց «Թամանյան» տիտղոսը[35], Գրոզնու մատույցներիցհասավ Բեռլին։ Քաղաքի տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերիվրա, շատ ձեռնարկություններ անցան ռազմական արտադրանքի թողարկման։Ավելացավ քիմիական, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերությանարտադրանքը։ Պատերազմի ժամանակ շատ ընտանիքներ Երևանէվակուացվեցին Լվովից, Մինսկից, Լենինգրադից, Դոնի Ռոստովից,Կրասնոդարից, Արմավիրից, այլ քաղաքներից։
Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացիռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին մի կամուրջ, որը կոչվեցՀաղթանակի։ Ռազմագերիները կառուցել են նաև Արարատ կոնյակիգործարանի շինությունները, և այլ կառույցներ։ Երևանում բացվում էՀաղթանակի այգին, որտեղ նախ տեղադրվում է Ստալինի արձանը, ավելի ուշփոխարինվում է Մայր Հայաստանի արձանով։
Ետպատերազմյան շրջանում բուռն թափով շարունակվեց Երևանիզարգացումը։ Շահագործման հանձնվեցին նոր ձեռնարկություններ, որոնցարտադրանքն իր նշանակությամբ հաճախ դուրս էր գալիս ոչ միայնհանրապետության, այլև երկրի սահմաններից։ Շարք մտան էլեկտրաճշգրիտսարքերի, Քանաքեռի ալյումինի (ԿԱՆԱԶ), «Պոլիվինիլացետատ», ֆրեզերայինհաստոցների, հիդրոհաղորդակ, մետաղակերամիկայի, պոլիպլաստ,գեղարվեստական ժամացույցների, քիմիական ռեակտիվների, երկաթբետոնեկոնստրուկցիաների գործարանները, տնաշինական կոմբինատները, կահույքիֆաբրիկան, մետաքսի կոմբինատը, դաշնամուրի ֆաբրիկան, մի քանիտասնյակ այլ ձեռնարկություններ։ Արդյունաբերության զարգացման հետմեկտեղ ընդլայնվեց նրա էներգետիկ բազան. Աթարբեկյանգէսի և Երևանի 2-րդհիդրոէլեկտրակայանի գործարկմամբ ավարտվեց Սևան-Հրազդան կասկադը։Այնուհետև սկսեցին գործել Երևանի և Հրազդանիջերմաէլեկտրակենտրոնները։ 1959-1960 թվականներին կառուցվեցԱղստաֆա-Երևան գազամուղը, և բնական գազը Ադրբեջանից հասավՀայաստանի մայրաքաղաք[17]։
1965 թվականին Երևանում կազմակերպվեց բազմահազարանոց բողոքիակցիա, ցույց՝ Հայոց Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Սա իրբնույթով եզակի հանրահավաք էր և նախադեպը չուներ ԽՍՀՄ պատմությանմեջ։ Որոշ ժամանակ անց ավարտին հասցվեց Ծիծեռնակաբերդիհուշահամալիրի կառուցումը։ 1968 թվականին մեծ շուքով նշվեց Երևանի2750-ամյակը։
1978 թվականին ծնվեց Երևանի միլիոներորդ բնակիչը։ Այդ ժամանակաշխարհում մեկ միլիոն բնակչությամբ շատ հազվագյուտ քաղաքներ կային։Հրապարակում բացվեցին երգող շատրվաններ, որոնք երկրորդն էինաշխարհում՝ Փարիզից հետո։ Կառուցվեցին Երիտասարդական պալատը,Զվարթնոց օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգայինհամալիրը, վերակառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին, նոր շուք ստացավԼենինի հրապարակը։
Հայաստանի Երրորդ Հանրապետություն[խմբագրել]
ՀՀ Ազգային ժողով
ՀՀ նախագահի նստավայր
ՀՀ կառավարության շենքը
ՀՀ Սահմանադրական դատարան
Արցախի հայությունը 1988 թվականին ազգային ինքնորոշմանազատագրական շարժում սկսեց՝ նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյանԼենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը ևպատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանիկազմի մեջ[35]։ Երևանում սկսվեցին համազգային ցույցեր ու հանրավաքներ՝ իպաշտպանություն արցախահայության։ Ադրբեջանը ուժ կիրառեց Արցախիհայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանությանենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլբնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն Լեռնային Ղարաբաղիտարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններումսանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, 1988 թվականիՍպիտակի երկրաշարժը ու շրջափակումը կարողացան ճնշել հայերի ազատապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին՝ ազատագրելու իրենց հայրենիքի միմասը՝ Արցախը[36]։
1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում էրկայացրել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուվերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվե անցկացնողհանձնաժողովի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, տեղակալները՝նախարարների խորհրդի առաջին տեղակալ Գևորգ Վարդանյանը ևպատգամավոր Տեր Հուսիկ Լազարյանը, քարտուղարը՝ պատգամավորԽաչատուր Բեզիրջյանը։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիներիգերակշիռ մասը (2.43 մլն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 94.4 %) «այո» ասաց քվեարկության դրված հարցին՝ «համաձայն եք, որՀայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարականպետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»[35]։ Հանրաքվեի արդար ու թափանցիկանցկացնելու վերաբերյալ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25երկրներից[36]։
Սրանով ծնունդ առավ Հայաստանի երրորդ հանրապետությունը, որպեսՀայաստանի առաջին (1918-1920) և երկրորդ (խորհրդային՝ 1920-1991)հանրապետությունների ժառանգորդ։ Անկախացումից հետո երկիրն ուներ միշարք խնդիրներ՝ քայքայված տնտեսություն, ավերիչ երկրաշարժից մնացածավերակներ ու զանգվածային մարդկային զոհեր, ինչպես նաև Արցախիհարցը[36]։
1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամանցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ։Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 %) հանրապետությաննախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ ԳագիկՀարությունյանը։
Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիրղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանըփաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991թ. նոյեմբերինհերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ ՍկսվեցՀայաստանի էներգետիկ ճգնաժամը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից,ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծմանլուրջ վտանգի առաջ։
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկբնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի,Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիրԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին[35]։ Միաժամանակ հայտարարվեցմիջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետություններիհամագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկինհանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեցՀայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը[36]։
Պատերազմական ժամանակաշրջանում Երևանը կրեց զգալի կորուստներ.շարքից դուրս եկավ տնտեսությունը, պակասեց բնակչության թիվը։
Աշխարհագրություն[խմբագրել]
Երևանյան գիշեր
Երևանյան ձմեռ
Հրազդանի ձոր
Օղակաձև զբոսայգու մի հատված
Մաշտոցի պողոտան
Դիրք[խմբագրել]
Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրությանվրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիս-արևելյանմասում[37]։ Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ ևհամեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյանմասում՝ հյուսիսային լայնության 40° 04'-40° 14' և արևելյան երկայնության 44° 23'-44° 37' միջև՝ չորրորդ ժամային և երիտասարդ հրաբխային ունստվածքային ապարներից կազմված 7-8-բալլանոց սեյսմիկ գոտիներում։Առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքիցարևելք՝ 19,1 կմ։
Երևանը ժամանակին մտել է Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։Սահմանակից է ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրիմարզերին[36]։
Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկթաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր։ Ամենացածր կետերը հարավումեն՝ Շենգավիթ ու Մալաթիա–Սեբաստիա համայնքներում։ Ամենաբարձրտեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք համայնքները։ Հանրապետությանհրապարակը գտնվում է ուղիղ 1000 մետր բարձրության վրա[36]։
Ժամային գոտի[խմբագրել]
Երևանը, ինչպես և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, գտնվում էԳրինվիչի զուգահեռականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Դանշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնումառավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսումկեսգիշեր է՝ 01.00[38]։
Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռայինժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռայինժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։2012 թվականից Երևանի ժամանակը նմանեցվել է Մոսկվայի ժամանակին ևդարձել է անփոփոխ ՀՀ համապատասխան օրենքի փոփոխությամբ[39]։
Ռելիեֆ։ Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել]
Երևանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատվածլեռներով ու լեռնաշղթաներով։ Երևանի առջև Արարատ լեռան տեսարանն է,իսկ հյուսիսում վեր է խոյանում Արագածը. այսպիսով, Երևանը թուրքականսահմանից հեռու է ընդամենը քսանհինգ կիլոմետր։ Արևելքում Գեղամալեռներն են, Սևանա լիճը։ Քաղաքից արևմուտք և հարավ սփռված է ընդարձակԱրարատյան դաշտը։ Դարեր շարունակ Երևանի կլիման եղել է անապատա–կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ուչոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ Ջրային հիմնական աղբյուրըլեռնային գետերն էին։ Դրանց շնորհիվ Արարատյան դաշտի բնակչությունըստեղծել էր այգիներ ու ցանքատարածություններ՝ վերակենդանացնելով այդտարածքները։ Ամենուրեք առկա էին լքված քարային տարածքներ, որտեղբազմացել էին օձերը, սարդերը, կարիճները, շատ էին փշածածկ տարածքները։
Վերջին դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնակարգվածոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնելմայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ։ Մշակվում ու բարեկարգվումեն հողային տարածքների, և վերածվում այլ տիպի՝ կուլտուր–ոռոգելի։ Երևանիմերձակայքում հիմնվում են լճակներ, որտեղ զբաղվում են ձկնաբուծությամբ։Քաղաքին նոր շուք են տալիս բուսաբանական ու կենդանաբանականայգիները։ Կանաչապատվում են նաև բակային տարածքները, տնկվում ենհիմնականում բարդի և կաղնի, ինչպես նաև պտղատու ծառեր։ Երևան ենբերվում եղևնիներ ու սոճիներ։ Ծառատեսակներ են բերվում նաևարտասահմանից. դրանցից էր, օրինակ, ռուսական չերյոմուխա ծառը, որիանունով էլ կոչվել է Աջափնյակ համայնքի մի մասը։ Բազմազան է դարձելկենդանական աշխարհը, քաղաքային կյանքին սովոր բազմապիսի թռչուններեն հայտնվել Երևանում։
Կլիմա[խմբագրել]
Երևանը գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշհատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվաբոլոր չորս եղանակները։ Ձմեռները մեղմ են, երբեմն՝ ցուրտ, բայց ոչ ձնառատ։Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Տեղումների հիմնական մասը գալիս էգարնանը, մասամբ՝ աշնանը։ Տեղումների սակավությանը զուգահեռ՝ շատ ենարևային ժամերը, երկինքը պարզ է հիմնականում ամբողջ տարին։Մառախլապատ կամ ամպամած եղանակը, հատկապես մայիս–սեպտեմբերամիսներին, հազվադեպ երևույթ է[36]։
Ջրային տարածքներ[խմբագրել]
Երևանի Ջրաշխարհը
Հաղթանակ կամուրջը
Երևանի կենտրոնով հոսում է Հրազդան գետը՝ իր սելավաբեր և տարանցիկ Գետառ, Ջրվեժ, Ողջաբերդ, Մուշաղբյուր վտակներով։ Ներկայումս դրանք վերցվել են արհեստական հուների մեջ և սելավներից ու հեղեղումներից վնասազերծվել։ Կառուցվել են Երևանյան լճի, «Հաղթանակ» զբոսայգու և այլ ջրամբարներ։ [8] Երևանում կան նաև այլ արհեստական կամ բնական լճակներ, որոնց մի մասը սնվում է ստորգետնյա արտեզյան ջրերից։ Ջրաֆիկացված է ամբողջ քաղաքը. աշխարհի շատ եզակի քաղաքներ են, որ ունեն այդպիսի մաքուր խմելու ջուր։ Գառնու և Ապարանի բարձունքներից խողովակներով Երևան հասնող ջուրը օգտագործվում է ոռոգման, ինչպես նաև՝ քաղաքի շատրվանների, արհեստական լճակների համար[36]։ Երևանում կարելի է հանդիպել եզակի երևույթի. գրեթե ամեն բակում կան քաղցրահամ մաքուր ջրով ցայտաղբյուրներ։ Դրանք կարելի է համարել նաև քանդակագործության նմուշներ։
Երևանի տարածքում բնական ջրավազանների (Հրազդան, Գետառ, Ջրվեժ) աղտոտման հիմնական պատճառը տնտեսաֆեկալային և արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ ոչ բավարար մաքրված, ինչպես նաև հարակից տարածքներից անկազմակերպ արտահոսքերով (հալոցքային, անձրևների և ոռոգման ջրեր) աղտոտումն է։
Գետերն են լցվում նաև քաղաքի բոլոր հոսքաջրերը, իսկ նրանց ավազանի մաքրությունը քաղաքի հրատապ բնապահպանական խնդիրներից է։ Դեռևս բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բաց ջրավազան ելք ունեցող կոյուղատար խողովակների միջոցով կեղտաջրերը հեռացնում են առանց մաքրման և համապատասխան թույլտվությունների։
Երևանի ներկայիս (2012) 33 ջրավազաններից առավել կարևոր նշանակություն ունի Երևանյան լիճը, որը շահագործման է հանձնվել 1967 թվականին։ Ավելի քան 40 տարվա ընթացքում լիճը հիմնովին չի մաքրվել։ Գետերով այնտեղ է լցվում հսկայական քանակությամբ կենցաղային և շինարարական աղբ, բերվածքների և թափոնների կուտակման հետևանքով ջրամբարի օգտագործման ծավալը գրեթե կիսով չափ նվազել է։[8]
Շրջակա միջավայր և օդային ավազան[խմբագրել]
Հաղթանակ զբոսայգի
Ջրավաճառ պատանի
«Վերածնված Հայաստան» քանդակ
Երևանին, բոլոր խոշոր քաղաքների նման, բնորոշ են մթնոլորտի, օդի և ջրի ավազանների մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։
Երևանում առաջին հասարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են «Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները և այլն։ 1990 թվականին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 11,4%-ը. նախատեսված էր 40%։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ²/մարդ) 1,2 մլն բնակչություն (1986) ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ տարածք, մինչդեռ Երևանում այն 3 անգամ պակաս է ընդունված չափանիշից։ Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք՝ 38 հա-ն՝ լիակատար, 132 հա-ն՝ համատարած, 300 հա-ն՝ մասնակի կորուստներով։ 1995 թվականին քաղաքի ընդհանուր՝ 20 հզ. հա տարածքից ծառածածկ էր 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 7,3%։
2004 թվականին քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք՝ 60% միջին ծառածածկով (342 հա), կանաչապատման աստիճանը՝ 1,55%։ 2005-2007 թվականներին վերակառուցվել Է շուրջ 120 կմ ջրագիծ, որը մայրաքաղաքում կանաչ տարածքների համեմատաբար լիարժեք պահպանման և հետագայում ավելացման լավ նախապայման Է։
2005-2007 թվականներին Երևանում տնկել են 110 հզ. ծառ և 162 հզ. թուփ՝ 65-70% կպչողականությամբ։ Տրանսպորտով ծանրաբեռնված պողոտաներում և փողոցներում տնկել են գազադիմացկուն ծառատեսակներ, որոնք զգալիորեն կմեղմեն տրանսպորտային միջոցների արտանետած վնասակար նյութերի ազդեցությունը։
Երևանի նոր՝ գլխավոր հատակագծով՝ մինչև 2020-ը նախատեսվում Է 1300 հա-ով ավելացնել կանաչ տարածքները։ Մշակվել են առաջիկա 15 տարվա կանաչապատման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր։
Երևանի տարբեր հատվածներում կան 41 զբոսայգի և պուրակ (2012)։ 2010 թվականի հոկտեմբերին ավարտվել Է Սիրահարների այգու (նախկին Ալեքսանդր Պուշկինի անվան) վերակառուցումը, որն ունի արհեստական լճակներ ու ջրվեժներ, քարե հորինվածքներ ու արձաններ, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն։[8]
Երևանի մթնոլորտային օդի որակի վրա ազդող հիմնական գործոններն անշարժ և շարժական (ավտոտրանսպորտ) աղտոտման աղբյուրների արտանետումներն են։
Մայրաքաղաքի օդային ավազանում գերակշռում են 4 վնասակար նյութեր՝ փոշի, ազոտի և ածխածնի օքսիդներ, ծծմբային անհիդրիդ։ Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» տվյալների՝ 2006 թվականին Երևանում փոշու տարեկան միջին կոնցենտրացիան թույլատրելի շեմը գերազանցել Է 2,3, ծծմբի երկօքսիդինը՝ 1,8, ազոտի երկօքսիդինը՝ 1,2, գետնամերձ օզոնինը՝ 1,9 անգամ։
Երևանի մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեն հատկապես «Երևանի ՋԷԿ», «Մաքուր Երկաթ», «Գաջի», «Ասֆալտագործ», «Նաիրիտ» գործարանները։ Վնասակար արտանետումների ծավալները նվազեցնելու նպատակով 2002 թվականից արգելվել է կապար պարունակող բենզին ներկրելը մայրաքաղաք, 2006 թվականի հունվարի 1-ից՝ առանց չեզոքարարների մեքենաներ, 2006-2009 թվականներին իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների նվազեցման ծրագիր և այլն։ 2005 թվականից ՀՀ-ում ուժի մեջ Է մտել նաև Կիոտոյի արձանագրությունը, որով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետման չափաքանակները։ Այդ արձանագրության շրջանակներում քաղաքապետարանը և ճապոնական «Շիմիձու» կորպորացիան համատեղ մշակել են Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և էներգիայի արտադրության նախագիծ, որը հնարավորություն կտա 16 տարում նվազեցնել աղբավայրից մեթանի մոտ 100 հզ. տ արտանետումը մթնոլորտ։ 2005-2008 թվականներին իրականացվել Է նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման ծրագիր։[8]
Քաղաքային իշխանություն[խմբագրել]
Երևանի դրոշ
Երևանի զինանշան
1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երևանն ստացել է մարզի (Երևանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան և օրհներգ։ Տեղական ինքնակառավարումը Երևանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին և քաղաքապետը։[8]
Երևանի խորհրդանիշները[խմբագրել]
Երևանի խորհրդանիշ հանդիսացող զինանշանը, դրոշը և հիմնը ընդունվել են Երևանի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի որոշումներով[40]։
Երևանի զինանշանի հեղինակը Ալբերտ Սոխիկյանն է։ Այն իրենից ներկայացնում է կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված «ԵՐԵՎԱՆ», պատվանդանին կանգնած՝ գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծ։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ Հավերժության հայկական նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով, զինանշանի համար գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։
Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը։ Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է։ Դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ՝ որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ։ Կենտրոնում Երևանի զինանշանն է՝ շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։ ՀՀ պետական դրոշի գույները (կապույտ, կարմիր, նարնջագույն) ընդգծում են դրոշի մայրաքաղաքային նշանակությունը։
Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշմամբ սահմանվել է Երևանի օրհներգը, դա «Էրեբունի-Երևան» երգն է, խոսքերի հեղինակը Պարույր Սևակն է, երաժշտությանը՝ Էդգար Հովհաննիսյանը։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր[41]։
Ավագանի և քաղաքապետ[խմբագրել]
MunicipalityEVN.JPG
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից[42]։
Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով։ Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից։
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ։[43]
Քաղաքապետ է ընտրվում ավագանու ձայների 50%-ից ավելին ստացած կուսակցության ցուցակի 1-ին համարի անձը։ Եթե նա հրաժարվում է (2008) կամ տարբեր պատճառներով չի համապատասխանում քաղաքապետին ներկայացվող պահանջներին, ապա քաղաքապետին ընտրում է ավագանին՝ գաղտնի քվեարկությամբ։ 2011 թվականից Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է։[8]
Վարչական շրջաններ[խմբագրել]
Yerevan's districts-hy.svg
Երևանը ժամանակի ընթացքում ընդարձակվել և ներառել է Նորքը (1830 թվականից), այնուհետև՝ Քանաքեռ, Ավան, Շոռբուլաղ, Վերին Ջրաշեն, Նուբարաշեն, Նոր Արեշ, Խարբերդ, Նորագավիթ, Չարբախ, Հաղթանակ, Դավիթաշեն գյուղերը[9]։ Ներկայումս Երևանի վարչական սահմանները սահմանված են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» (1995) օրենքով և արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.
Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։
Շրջան Բնակչություն (2011)[44] Տարածք (կմ²)
Աջափնյակ
108 282
25
Արաբկիր
117 704
12,35
Ավան
53 231
8,37
Դավթաշեն
42 380
6,71
Էրեբունի
123 092
48,41
Քանաքեռ-Զեյթուն
73 886
8,10
Կենտրոն
125 453
14,20
Մալաթիա-Սեբաստիա
132 900
25,80
Նորք-Մարաշ
12 049
4,60
Նոր Նորք
126 065
14,47
Նուբարաշեն
9 561
18,11
Շենգավիթ
135 535
40,50
ՀՀ կառավարության 2005 թվականի թիվ 2330-Ն որորշմամբ հաստատվել է Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը[45]։
Ժողովրդագրություն[խմբագրել]
Երևան քաղաքում մարդահամարներ են սկսել անցկացվել վերջին 200 տարում՝ կայսերական, խորհրդային և անկախության շրջաններում։ Երևանում անցկացվել է 15 մարդահամար։ Վերջին երկուսը անցկացվել են ՀՀ անկախության շրջանում՝ 2001 թ. և 2011 թ.։
Երևանի բնակչությունը վերջին 500 տարում
(չներառելով Երևանի բերդը)[46]
Տարի
հայ
մուսուլման
ռուս
այլ
ընդամենը
c. 1650[46]
բաց․ մեծամասն․
—
—
—
—
c. 1725[47]
բաց. մեծամասն.
—
—
—
~20,000
1830[48]
3,937
34,3%
7,331
63.9%
—
195 1.7%
11,463
1873[49]
5,959
49.9%
5,805
48.6%
150
1.3%
24
0.2%
11,938
1897[50]
12,523
43.2%
12,359
42.6%
2,765
9.5%
1,359
4.7%
29,006
1926[51]
59,838
89.2%
5,216
7.8%
1,401
2.1%
666
1%
67,121
1939[51]
174,484
87.1%
6,569
3.3%
15,043
7.5%
4,300
2.1%
200,396
1959[51]
473,742
93%
3,413
0.7%
22,572
4.4%
9,613
1.9%
509,340
1979[51]
974,126
95.8%
2,341
0.2%
26,141
2.6%
14,681
1.4%
1,017,289
2001[52]
1,088,389
98.6%
—
6,684
0.6%
8,415
0.8%
1,103,488
Առաջին մարդահամարը անցկացվել է Երևանը ազատագրելուց հետո, երբ քաղաքում մեծ էր մուսուլմանների՝ պարսիկների, թուրքերի ու քրդերի թիվը։
Իրանի հայկական գավառներից Երևան տեղափոխված հայության մեջ որոշակի թիվ էին կազմում ասորիները, իսկ Արևմտյան Հայաստանից տեղափոխվածների մեջ՝ հույները։ 1880-ական թվականներին Երևանի նահանգ, մասնավորապես՝ Երևան են տեղափոխվում բազմաթիվ ռուսներ։
Հայերի տոկոսը Երևանում ավելանում է հատկապես Երևանի՝ մայրաքաղաք հռչակվելուց հետո։ Այդուհանդերձ, մուսուլմանական բնակչության թիվը չի գերազանցել 5-6 հազարը։
Քաղաքակենտրոնացումն ուղեկցվել Է բնակչության թվի բնական և արհեստական արագ աճով։ Արհեստական աճին նպաստել են նաև հայերի ներհոսքը ԽՍՀՄ նախկին հանրապետություններից և արտերկրից հայության կազմակերպված զանգվածային հայրենադարձությունը (1921-1936, 1946-1949, 1962-1982)։ Հայրենադարձներին տեղավորելու համար Երևանում կառուցվել են Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով թաղամասեր (Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա, Ձեյթուն, Նոր Մալաթիա, Կիլիկիա, Նոր Արեշ և այլն)։ 1950-ական թվականների վերջից կառուցվել են նաև բնակելի նոր զանգվածներ (Աջափնյակ, Նոր Նորք, Ավան-Առինջ, Ղավթաշեն, Էրեբունի, Շենգավիթ և այլն)։[8]
Երևանը 20-րդ դարի վերջում
1978թ. ծնվել է Երևանի միլիոներորդ բնակիչը։ Երևանը դառնում է աշխարհի միլիոնանոց քաղաքներից մեկը և բնակչության մեծությամբ ընդգրկվում առաջին հարյուրակում[36]։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը 1,219 մլն էր։ Այն առավելագույնին է հասնում ադրբեջանահայերի բռնագաղթից և անկախության հռչակումից հետո՝ շուրջ 1.350.000 [36] (ՀԽՍՀ բնակչության ավելի քան 38%-ը)։
1990-ական թվականներին սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով հարյուրհազարավոր մարդիկ լքել են Երևանը, մեկնել արտասահման։ Սակայն մայրաքաղաքի բնակչության նվազումը մասամբ չեզոքացվել է՝ ՀՀ մարզերից Երևան տեղափոխվածների և Ադրբեջանից փախստականների հաշվին։
2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը Երևանում 1,088,389 էր (տղամարդիկ՝ 46,54%, կանայք՝ 53,46%) կամ ՀՀ բնակչության 34,35%-ը, քաղաքային բնակչության՝ 53,4%-ը։
Երևանի մշտական բնակչության թիվը, 2012 թվականի հունվարի 1-ի տվյալներով, 1127,3 մլն էր (ՀՀ բնակչության 34,4%-ը), որի 98,6%-ը հայեր են, 0,6%-ը՝ ռուսներ, 0,4%-ը՝ եզդիներ, 0,4%-ը՝ այլ ազգեր։ Բնական հավելաճի և միգրացիայի հետևանքով Երևանի բնակչությունը 2010 թվականին աճել է 5,3 հազարով կամ 0,5%-ով։ [8]
Կրոն[խմբագրել]
Երևանցիների 90-95%-ը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդ է։ Կան նաև կաթոլիկներ և բողոքականներ, տարատեսակ աղանդավորական կազմակերպությունների, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ։ Երևանում գործում է 15 եկեղեցի։ Լույս է տեսնում Արարատյան հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնական երկշաբաթաթերթը։ Գործում են հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունը և «Վեմ» ռադիոկայանը։[8]
Քրիստոնեություն[խմբագրել]
Սուրբ Սարգիս
Երևանի բնակչությունը կազմում է մեկ միլիոնից ավելի մարդ, որոնց բացարձակ մեծամասնությունը էթնիկ հայեր են։ Խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ, հայ քրիստոնյաների և եկեղեցու կապը փոքր ինչ խզվեց, մեծամասամբ այն կրեց ծածուկ բնույթ։ Երբ 1991 թվականին Հայաստանը անկախ հռչակվեց հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու կապը կրկին ամրապնդվեց։ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց 8 հոգևոր թեմերի, և ՀՀ 10 մարզերից միայն Վայոց Ձորը մտավ Սյունիքի, իսկ Լոռին ու Տավուշը՝ Գուգարքի մեջ։ Մնացած դեպքերում պահպանվեց մարզ-թեմ սկզբունքը։ Երևանը մտավ Արարատյան հայրապետական թեմի մեջ։ Հայ առաքելական եկեղեցին առանձին ուղղություն է, որի կենտոնը Սուրբ Էջմիածնի վանքն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)[53]) է։ Հայ առաքելական եկեղեցու այժմյան առաջնորդը Գարեգին Բ կաթողիկոսն է։
Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Երևանի երբեմնի բերդի դիմաց, Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։
Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։ Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։ Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։ Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, որպես առաջնորդանիստ եկեղեցի, այն Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց, կառուցվեց արևմտյան շքամուտքը, փայտե դուռը։ Շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործների ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել։[54]
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում։ Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ 1997 թվականին, Սբ. Աստվածածնի ավետման տոնակատարության օրը՝ ապրիլի 7-ին։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սբ. Տրդատ թագավորի և Սբ. Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000 թվականին Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։ Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ։ Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում։
Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 մ² է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը։ Երևանի մայր եկեղեցին կառուցվել է ճանաչված բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների ու նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների կողմից[55]։
Սուրբ Զորավոր Աստվածածին
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է։ Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը։
Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր։ Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։ Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից և պարսպապատել։ Այստեղ հիմնվել է անապատ և վանական դպրոց։ Վանքը կառուցվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել. 1679 թվականի երկրաշարժի ժամանակ կործանվել է։
Այժմյան Սբ. Զորավոր եկեղեցին կառուցվել է նույն տեղում՝ 1693 թվականին՝ Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ։ 1793 թվականի արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից՝ Ղուկաս կաթողիկոսի օրոք։ Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին և սկսել է գործել։ Մայր Աթոռի հովանավորությամբ 1974-1978 թվականներին եկեղեցին հիմնանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, երգչախմբի համար կառուցվել է վերնատուն ու երիցատան նոր շենք։ Նորոգվել է նաև Սուրբ Անանիայի մատուռը[56]։
Սուրբ Գևորգ
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Նորագավիթ գյուղում։ Հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր եկեղեցուն։ Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է՝ կամարակապ արևմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով։ Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից։ Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են։
Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, իսկ 1981-1984 թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է։ Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան։ Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը։ Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը։ [57]։
Նորքի Սուրբ Աստվածածին
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Նորք թաղամասում։ Նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին։ Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ։ 20-րդ դարի սկզբին եկեղեցին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով։ Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև այլ բնակավայրերից։
Հայաստանի անկախացումից հետո՝ 1990 թվականի ապրիլից, Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը։ Վերանորոգված եկեղեցին գործում է 1995 թվականից։ [58]
Սուրբ Երրորդություն
Սուրբ Երրորդություն եկեղեցին գտնվում է Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում։ Եկեղեցու շինարարությունն սկսվել է 2001 թվականի մարտին։ Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։
2004 թվականի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կատարվել է Ս. Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը[59]։ Սա համայնքի՝ թվով երրորդ եկեղեցին է, Եռաբլուրի Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցուց և Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց հետո։
Մուսուլմանություն[խմբագրել]
Երևանի Կապույտ մզկիթը
Պարսկական իշխանության հայտնվելու հետ մեկտեղ Երևանում ստվարանում են թուրքմենական սակավամարդ թաղամասերը։ 1725 թվականին, երբ օսմանցի թուրքերը գրավել էին Երևանը, Ռեջեբ փաշան կառուցում է Երևանի բերդի առաջին մզկիթը[20]։ Երևանի նահանգի կազմավորումից տարիներ անց թուրքական մզկիթը երևանաբնակ ռուսների աղոթատեղի է դարձել՝ վերածվելով ռուսական եկեղեցու՝ սուրբ Նիկոլաևյան [60]։ Խորհրդային իշխանության ժամանակ այն քանդվել է և փոխարենը տեղադրվել է Ստեփան Շահումյանի արձանը։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ 1800-ական թվականներին, և կոչվել Խանի մզկիթ[17][20]։ Բերդից դուրս կառուցվել են նաև այլ՝ թվով 6 մզկիթներ, որոնցից կանգուն է մնացել Թափաբաշի մզկիթը Կոնդում։ Մզկիթները, ինչպես նաև Երևանի բերդը ու հայկական մի քանի եկեղեցիներ, քանդվել են խորհրդային իշխանության տարիներին։
Կովկասում ամենամեծ մզկիթը՝ Կապույտ մզկիթը, Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի։ Թանգարան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիներ։
Համալիրը բաղկացած է երկու մզկիթից՝ մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը։ Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով։ Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը։ Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը։ Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում։ Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված։
Հուդայականություն[խմբագրել]
Երևանի սինագոգը
Վարկած կա, որ հրեաները հայտնվել են Հայաստանի տարածքում Նաբուգոդոնոսոր II-րդ արքայի կողմից մ.թ.ա. 586 թվականին Երուսաղեմի նվաճումից հետո։ Տիգրան Մեծի և Արտավազդ թագավորների կողմից մ.թ.ա. առաջին դարում հրեաների խմբերը Պաղեստինից վերաբնակվեցին Հայաստանում։ Չնայած դրան մ. թ. 4-րդ դարում պարսկական զորքերի կողմից Հայաստանի ավերումից հետո հրեաների մեծ մասը գերի ընկավ։ Հրեաների առանձին խմբեր ապրում էին Հայաստանում մինչև 13-14-րդ դարեր։ Այսպես կոչված «Տիգրանյան» հրեաների սերունդներ են համարվում զոկիները՝ հրեաների սուբէթնիկական մի խումբ, որն ապրում է Կապանի շրջանում։
1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքը միացվեց Ռուսական կայսրությանը, որից հետո Հայաստանի տարածքում բնակեցվեցին վրացի և աշկենազ հրեաներ, ինչպես նաև սուբբոտիկներ՝ ռուս գյուղացիներ, ովքեր ընդունել էին հուդայականություն և արտաքսվել կայսրության նոր ծայրամասը։ Մինչև 1970 թվականը հրեական բնակչությունը Հայաստանում կազմում էր մոտ 1048 մարդ։ 1980-ականների վերջին նրանց թիվը (ներառյալ նաև սուբբոտիկներին) կազմում էր շուրջ 500 մարդ[61]։
1990-ական թվականներին հրեաների մեծ մասը՝ շուրջ 1800 մարդ, արտագաղթեց։ Ներկա պահին Հայաստանում հաշվվում է շուրջ 700 հրեա։ Չնայած նրան, որ տարեկան մոտ 90-100 մարդ էր արտագաղթում, համայնքը չի փոքրացել[61]։ Հանրապետության հիմնական հրեական կազմակերպությունը Երևանում գործող Հայաստանի հրեական համայնքն է՝ գրանցված Արդարադատության նախարարությունում 1991 թվականին։ 1996 թվականից նախագահն է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։ Սինագոգը վերաբացվել է 2011 թվականին (մինչև այդ 10 տարի չէր գործում)։ Հրեական համայնքի ներկայացուցիչների թիվը հասնում է 3.000[62]։
Մշակույթ[խմբագրել]
Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։
Թանգարաններ և գրադարաններ[խմբագրել]
Հայաստանի պատմության թանգարանը և պատկերասրահը
հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երևանում են ՀՀ-ում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլն։
Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։
Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։
Երևան քաղաքի պատմության թանգարանը (ԵՔՊԹ) հիմնադրվել է 1931 թվականին։ Թանգարանում պահվում են շուրջ 88 հզ. հնագիտական, ազգագրական և այլ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի՝ Երևանի 2793-ամյա պատմությունը, նյութական և հոգևոր մշակույթը՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ՝ մ. թ. ա. 8-րդ դարից։ Թանգարանում են պահվում Երևանի խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան՝ Հայոց մայրաքաղաքների անվանատառերով։[8]
Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։ Կազմավորվել է Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա։ Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու[63]՝ ամբողջացնելով Հայաստանի՝ նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը։
Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հիմնվել է 1921 թվականին, սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978 թվականին բարձրացել է ութհարկանի մասնաշենքը։ Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը։
2002 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»՝ ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը[64]։
Երևանում ստեղծվել է գրադարանների, թանգարանների լայն ցանց։ Ներկայումս (2012) ՀՀ-ում գործող 986 գրադարանից 34-ը Երևանում են։ [8] Դրանք են՝ Ազգային գրադարանը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը և այլն։
Ազգային գրադարան
ՀՀ հանրային գրադարանը ստեղծվել է 1832 թվականին Երևանի գավառական դպրոցի գրադարանի ֆոնդի բազայի հիման վրա։ 1939-1958 թվականներին Հանրային գրադարանին է հանձնվել նաև Էջմիածնի մայր տաճարի Մատենադարանը։ Ալեքսանդր Թամանյանը, համադրելով միջնադարյան հայկական գրատների և աշխարհի տարբեր գրադարանների նախագծերը, ստեղծեց Հանրային գրադարանի նոր շենքի նախագիծը։ 1925-1990 թվականներին գրադարանին շնորհվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունը, ով խոշոր դեր է կատարել գրադարանի լիարժեք կայացման գործում։ 1990 թվականին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո, գրադարանը կոչվել է «Հայաստանի Հանրապետության գրադարան», ապա՝ «Հայաստանի ազգային գրադարան», որն այսօր ունի 6,6 միլիոն միավոր գիրք և համարվում է ՀՀ գլխավոր գրադարանը։
1935 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղին (ԱրմՖԱՆ) կից հիմնադրվել է Կենտրոնական գրադարանը։ 1943 թվականին Կենտրոնական գրադարանը գործել է որպես ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության ինքնուրույն ակադեմիական հաստատություն՝ հիմնարար գիտական գրադարանով։ 1944 թվականի նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը որոշում է ընդունել վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ գրադարան։ Գրադարանի ընդհանուր միավորների քանակը շուրջ 3 մլն է՝ բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ գրականություն։ Գրքային այս ողջ հարստությունը լայնորեն ի սպաս է դրված գրադարանի 16200 ընթերցողներին աբոնեմենտի ծառայության և 5 մասնագիտացված ընթերցասրահների միջոցով[65]։
Комментариев нет:
Отправить комментарий