Part4
Այնուհետև, 1902-1903 թթ. ընթացքում, Խրիմյան Հայրիկր «Սևանի Աստվածամայրը» կտավը Վենետիկ ուղարկելու անհաջող փորձից հետո, Մխիթարյանների բաղձանքը ինչ֊-որ չափով կատարած լինելու համար, գեղանկարիչ Ե. Նազարյանցին հանձնարարում է ընդօրինակել հիշյալ կտավը և այն որպես նվեր ուղարկում է Վենետիկ:
«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին պատմում է նաև Թորոսյանը «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքում. «Այդ պատկերը 300 տարուան հնութիւն ունի, ըստ վկայութեան Վաղարշապատ բնակվող պատկերահան Առաքել Սագինեանցի, ինչպէս կը գրէ Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց»:
Աղբյուր՝ Ա.Ա. Առաքելյան, «Սևանի Աստվածամայրը» և նրա ստեղծման ժամանակը
Յովհաննէս Վ. Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»
Մխիթար Սեբաստացի, «Անճառին խորան», կատարում է Կարինե Ավետիսյանը
Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին` Սուրբ Պատարագի ընթացքում:
Комментариев нет:
Отправить комментарий