среда, 4 ноября 2015 г.

Գործնական քերականություն


1. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Ճամփորդ, ընդհանրապես, ձգտել, դրախտային, թռչել, միմիայն, խախտել, թրջել, իջնել, դադար, խաբել, զննել, ընդհատել:

2.  Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:
բ) Վիզ, գոգ, ձեռ, մատ:
զ) Կապել, խարտել, սփռել:
դ) (Քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր:
ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել:

3.  Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի՛ր, որոնցից մեկում ուղղակի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Կարմիր կովն իր կաշին չի վախի:

4.Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերը կազմության ինչ տարբերություն ունեն: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, ...:
Բ. Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, ...:

Հիշի՛ր.

Մեկ արմատից բաղկացած բառերը կոչվում են պարզ բառեր:
Արմատները բաղադրյալ բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ:
Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր (օրինակ՝ գծագիր, մեծահոգի):
Արմատով և մեկ կամ մի քանի ածանցով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր (միություն, նախագիծ):
Մեկից ավելի արմատներով և ածանցով (ածանցներով) կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր (օրինակ՝ դպրոցաշինություն, մեծահոգաբար):

Комментариев нет:

Отправить комментарий