Ք.ա. III հազարամյակի Հայաստանի պատմության մեջ վկայված են երկու աշխարհակալություններ: Երկրորդի մասին խոսք կլինի առաջիկա համարներում: Առաջինի անունն առայժմ հայտնի չէ, քանի որ դրա մասին վկայող օտար գրավոր վկայություններ գրեթե չունենք, իսկ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված գրակիր հուշարձանները դեռևս վերծանված չեն: Առաջին աշխարհակալության ծավալումն ու սահմանները հստակորեն երևում են հնագիտական պեղումների արդյունքներից:
Հայկական լեռնաշխարհում Ք.ա. IV հազարամյակի կեսերից սկսվում է շուրջ մեկ հազարամյակ տևած վաղբրոնզեդարյան մշակութային ժամանակաշրջանը, որի ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհը միավորված է մեկ գոտու մեջ: Մասնագիտական գրականության մեջ այն հայտնի է «Հայաստանի վաղբրոնզեդարյան», «Կուր-արաքսյան», «Շենգավիթյան», «Վաղ արևելաանատոլիակա» և այլ անվանումներով, որոնցից ավելի ճիշտ և նախընտրելի է «Հայաստանի վաղբրոնզեդարյան» բնորոշումը:կաշրջանից Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված գրակիր հուշարձանները դեռևս վերծանված չեն: Առաջին աշխարհակալության ծավալումն ու սահմանները հստա¬կորեն երևում են հնագիտական պեղումների արդյունքներից:
Ողջ լեռնաշխարհի տարածքում պաշտամունքային նշանակության առարկաները, աշխատանքի գործիքները, զինատեսակները, ճարտարապետական կառույցները, կենցաղային իրերը միակերպ են, ինչը խոսում է միասնական հոգևոր և նյութական մշակույթի, ինչպես նաև այդ մշակույթը կրողների ազգակցության, էթնո-հոգևոր միասնության մասին:
Այդ ժամանակաշրջանում պետականության առկայության մասին են վկայում հնագիտական պեղումների արդյունքները, որոնցում առկա են պաշտպանական կառույցներ, քաղաքային կյանքին բնորոշ գծեր և պետականության այլ ցուցիչներ:
Հայաստանը դառնում է սև փայլեցրած, երկրաչափական նախշերով ու գեղազարդ ոճով խեցեղենի հայրենիքը, որը միաժամանակ հանդիսանում է հայաստանյան մշակույթի տարբերակիչ հատկանիշ. այդ տեսակի խեցեղեն է հանդիպում լեռնաշխարհի վաղբրոնզեդարյան գրեթե բոլոր հնավայրերում, իսկ ավելի ուշ՝ նաև այդ մշակույթի արտերկրյա տարածման բոլոր շրջաններում:
Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Ք.ա. մոտ XXVIII դարում Հայկական լեռնաշխարհից տեղի է ունենում մշակութային մեծ տարածում, որը հյուսիսում հասնում է Հյուսիսային Կովկաս (Կուբանի երկրամաս, Չեչնիա, Ինգուշեթիա), հարավում՝ Սիրիա և Պաղեստին, հարավ-արևելքում՝ Իրանական սա-րահարթի կենտրոնական շրջաններ, արևմուտքում՝ Միջերկրական ծով և Փոքր Ասիա: Մշակութային այս տիրապետությունը տևում է մինչև Ք.ա. XXVI դարավերջը, որից հետո Հայաստանի մշակութային գոտին կրկին սահմանափակվում է Հայկական լեռնաշխարհի սահմաններով:
Ք.ա. XXVIII-XXVI դարերի մշակութային ներթափանցման աննախադեպ մեծ ընդգրկումը հնարավոր էր նոր որակի փոխադրամիջոցների ցանցի առկայության պայմաններում: Եվ դա ակնհայտ է ինչպես հնագիտության տվյալներից, այնպես էլ գրավոր հիշատակարաններից: Սանձված ձիեր գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում են Արատտայում՝ ծառայելով որպես փոխադրամիջոց: Ի դեպ, ձիավոր հեծյալ ռազմիկների առկայությունը հնագույն շրջանում բնորոշ է հնդեվրոպական աշխարհին, իսկ Հայկական լեռնաշխարհը կազմել է հենց հնդեվրոպական նախահայրենիքի միջուկը:
Փաստորեն, մեր պատմության մեջ ստեղծված առաջին աշխարհակալությունը իր ազդեցությամբ հանդերձ տևեց մի քանի հարյուրամյակ՝ Ք.ա. XXVIII-XXVI դարերը: Այն մեկ մշակութային գոտու մեջ միավորեց հսկայական՝ շուրջ 1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, դառնալով հայոց պատմության առաջին աշխարհակալությունը և համաշխարհային պատմության յուրօրինակ առաջին «հելլենիզմը», առաջին մշակութային ներթափանցումը...
Միջագետքում տարածված հավատալիքների համաձայն՝ Հայա (Էնկի) աստծո գլխավոր կացարանում (այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում) էին բնակվում յոթ իմաստունները, որոնց նա ուղարկում էր քաղաքակրթություն տարածելու մարդկանց մեջ: Սա Հայաստանից քաղաքակրթական արժեքների տարածման մասին փաստի արձանագրումն է դիցաբանության լեզվով: Շումերական բնագրերից մեկում նույն միտքն ասվում է առանց դիցաբանական երանգավորման՝ «Իմաստությունն ու արվեստը ցած բերվեց Արատտայից»...
Ավելորդ չէ նաև հիշատակելը, որ մարդկության արարման մասին շումերական ասքերում հենց Հայա (Էնկի) աստվածն է մարդկության ստեղծողը, որի համար էլ մեծարվում էր Նուդիմմուդ (շումերերեն՝ «Արարիչ, արարչագործ»): Նա էր, որ արարեց առաջին մարդկանց՝ «կավից», «Աստծո պատկերով ու նմանությամբ». այս սյուժեն մեզ քաջ ծանոթ է նաև Ծննդոց գրքից...
Շումերական բնագրերի համաձայն՝ Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ՝ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբուրցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Եթե ամփոփենք ասվածը, կստանանք, որ Ք.ա. XXVIII-XXV դարերում Հայաստանից Միջագետք են գնացել ճարտարապետության, դպրության, հացագործության, մետաղամշակության և այգեգործության բնագավառների մասնագետներ, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի՝ որպես քաղաքակրթական արժեքներ տարածողի դերը Հին Արևելքում:
Комментариев нет:
Отправить комментарий