суббота, 9 января 2016 г.

տեղեկություն


Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում[1] մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201 թվականներին[2]։ Կառավարել էԵրվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից[Ն 1] մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում էԱքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220)[2]։

Պատմություն[խմբագրել]

Համահայկական պետությունը։ Պարույր Սկայորդի

Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին խիստ թուլացել էին Առաջավոր Ասիայի նախկին հզոր տերությունները՝ Ասորեստանը և Վանի թագավորությունը։ Պատճառը Հյուսիսային Կովկասիցներխուժած կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակություններն էին։ Վանի թագավորության փլատակների վրա ստեղծվեցին մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր Սկայորդու թագավորությունը։
Պարույր Սկայորդի
19-րդ դարի նկարիչ
Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին ևԱսորեստանի կործանմանը մասնակցելու համար։
Ենթադրվում է, որ Պարույրը Արմե-Շուպրիա երկրի ցեղային միության առաջնորդն էր[3]։ Մ.թ.ա. 609 թվականին նա Կիաքսարի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։ Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ պատմահայր Մովսես Խորենացին, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է․
Aquote1.pngԱհա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում։Aquote2.png
Պատմահայր Մովսես Խորենացին իր երկը ստեղծում էր մարզպանության շրջանում։ Լինելով անկախ հայկական պետականության ջատագովը՝ նա գրում է.
Aquote1.pngԵս շատ կփափագեի, որ այն ժամանակ... աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի[4]։Aquote2.png
Պարույրին հաջորդում է իր որդին՝ Հրաչյան։ Մովսես Խորենացին Հրաչյային համարում է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր I-ի ժամանակակիցը (մ.թ.ա. 604-562)՝ հավելելով[5], որ Երուսաղեմի գրավման և հրեաների գերեվարման ժամանակ (մ.թ.ա. 597) նա իր պետության տարածքում տեղ է հատկացրել հրեա որոշ գաղթականների, այդ թվում՝ Բագրատունիների նախնի Շամբատի տոհմին[5]։

Երվանդական թագավորության հիմնումը

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը[6]։ Վերջինիս իշխանության կենտրոնը սկզբում Այրարատն էր։
Պատմագիտության մեջ կա վարկած, որի համաձայն՝ Մովսես Խորենացին շփոթում է Վանի թագավոր Արամին (Արա Գեղեցիկի հայր) Երվանդական Արամանիի հետ, ում նա նույնպես Արամ է կոչում[7]։ Վերջինս պայքար է սկսում օտար զավթիչների դեմ, ջախջախում նրանց առաջնորդ կութար Մադեսի զորքերը, իսկ Մադեսին հրամայում գամել Արմավիրի պարսպի աշտարակին։ Արամանին, ով իր մայրաքաղաք դարձրեց Արմավիրը, հանդես բերեց մեծ քաղաքագետի և զինվորական գործչի հատկություններ։ Դաշնակցելով մարերի հետ՝ գրավեց Ասորեստանի դաշտի մեծ մասը։ Նա մեծ բանակով արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ գրավելով Մաժակ (հետագայում՝ Կեսարիա) քաղաքը և հայոց պետության սահմանները հասցնում մինչև Սև ծովի ափերը։ Ռազմական և քաղաքական այս հաջողությունների շնորհիվ Երվանդականների թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի կարևոր պետության[8]։
Համահայկական թագավորության ստեղծմանը նպաստում էր մի կարևոր դարակազմիկ իրադարձություն. Հայկական լեռնաշխարհիհայալեզու ցեղերն ու ցեղային միությունները սկսել էին միավորվել, ավարտին էր մոտենում հայ ժողովրդի կազմավորումը։ Այն ակտիվացել էր մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի թագավորության շրջանում, իսկ Երվանդականների թագավորության օրոք թևակոխեց իր ավարտական փուլը։ Արամանի թագավորի կողմից արևմուտքում գրավված երկրների բնակչությունը, որ հնդեվրոպական էր և շատ մոտ հայերին, աստիճանաբար ներառվեց հայ ժողովրդի կազմավորման գործընթացների մեջ[9]։
Հայերը հարևանների կողմից դիտվում էին որպես Արամանի թագավորի ժողովուրդ, ուստի, հակառակ նրանց հայ ինքնանվանման, սկսեցին անվանել արամանի (որը ժամանակի ընթացքում վերածվեց արմենի), իսկ երկիրը՝ Արմենիա։ Այս գործընթացների հետևանքով հայ ժողովրդի կազմավորումը թևակոխեց ավարտական փուլ, և երկրի ամբողջ բնակչությունը դարձավ հայախոս[10]։ Հայերին արմեն անվանելու տեսակետներից է նաև լեռնաշխարհի հարավում Արմե և Ուրմե ցեղերի գոյությունը, որոնք ակտիվ դեր են խաղացել հայ ժողովրդի կազմավորման և նրա՝ այդ ժամանակվա հանրությանը հայտնի դարձնելու գործում[9]։
Մ.թ.ա. 6-րդ դարի 70-ական թվականներին Հայոց թագավորությունը, բախվելով մերձավորարևելյան մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։
Ոսկե մեդալիոն, Արմավիր, մ.թ.ա. 6-5-րդ դարեր
Երվանդունյաց Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ հայ ժողովրդի էթնիկական սահմաններին՝ ընդգրկելով ամբողջՀայկական լեռնաշխարհը։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5-րդ դարերիՀայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Տիգրիսի վտակ Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (նախկին Ասորեստանի կազմում), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա[6]։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Այսպիսով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը[2]։ Համահայկական նորաստեղծ պետությունը ընդգրկում էր ՎասպուրականըԱղձնիքըՄոկքըԿորճայքըՏուրուբերանըԾոփքըԲարձր Հայքն ու Փոքր Հայքը, իսկ ավելի ուշ՝ նաև ԱյրարատըՈւտիքըԱրցախը և Սյունիքը։
Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին)՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերի Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները[5]։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ Երվանդ Ա Սակավակյաց Հայկազյանի (մ.թ.ա. 570-560) անունով[9]։
Երվանդ Առաջինի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը[1][11]։ Վերջինս նշում է, որ հայոց արքան ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3 000 արծաթ տաղանդ (75 տոննա արծաթ) հարստություն, 40 000 հետևակային և 8 000 հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585թվականին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։
Տուշպա. Վանի միջնաբերդ
Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է հայոց թագավորություն, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության՝ Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության է տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունում[11]նշված է, որ հայոց թագավորը մարերի դեմ կռվին տրամադրել է 20 000 հեծելազոր և 4 000 հետևակ։ Նույն աշխատություններից տեղեկություններ են պահպանվել նաև հայերի և նրանց հարևան խալդայների փոխհարաբերությունների մասին։ Խալդայները Փոքր Հայքի և Պոնտոսի միջև գտնվող Խաղտիք (Խալդիկա) կոչվող լեռնային երկրում բնակվող, մշակելի հողերից զուրկ, աղքատ, ծառերի ճյուղերից հյուսված կավեպատ վահաններով ու նիզակներով զինված, խաշնարած ցեղեր էին, ովքեր կողոպուտի նպատակով մշտապես հարձակվում էին հարթավայրերի երկրագործ հայերի վրա։ Խալդայների ու հայերի միջև մղվող մշտական կռիվների պատճառով Հայոց երկրի մի մասը մնացել էր անմշակ ու անմարդաբնակ։ Որոշ ժամանակ անց կնքվել է հաշտություն, որով, մի կողմից, խալդայները, հայոց թագավորին սահմանված հողային հարկը վճարելու պայմանով, իրավունք են ստանում տիրել ու մշակել հարթավայրի հողերը, իսկ մյուս կողմից՝ հայերը, խալդայներին որոշ տուրք վճարելու պայմանով, իրավունք են ստանում օգտվել արոտավայրերից։
Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։

Հայ-մարական հարաբերություններ։ Տիգրան Երվանդյան

Դեռ մ.թ.ա. 612 թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն ևկործանեցին այն[9]։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։
Տիգրան Երվանդյան,
19-րդ դարի նկարիչ
Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից Տիգրանը (մ.թ.ա. 560-535)[2]։ Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն իր մեջ ներառում էր ոչ միայնՎանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական տիրապետության դեմ[12]։
Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։ Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է մինչևԵգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ (արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։ Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն[13]։
Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը (մ.թ.ա. 535-515)[14]։ Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից Վահագնիհետ[5]։ Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է բարձրանում Կյուրոսի որդի Կամբյուսես II-ը (մ.թ.ա. 529-մ.թ.ա. 522)[15][16]։ Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպթագավորը (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 486)[9]։
Հայկազյան Երվանդունիները Հայկական լեռնաշխարհում շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։

Սատրապական Հայաստան

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սատրապական Հայաստան

Հակապարսկական ապստամբություն

Մ.թ.ա. 522 թվականին Իրանում գահ բարձրացավ Աքեմենյան արքա Դարեհ Ա Վշտասպը[2]։ Պարսկահպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ապստամբեցին նրա դեմ։ Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն իր՝ ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը[6][15]։ Վերջինիս պարսկերեն և էլամերեն մասերում Հայաստանն անվանվում է Արմինա, իսկ հայերը՝ արմինացի։ Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել Ուրաշտու[9]։
Հայերը ցույց տվեցին համառ ու կատաղի դիմադրություն։ Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն։ Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ պարսիկ Վահումիսան։ Դադարշիշը Հայաստանում երեք ճակատամարտ է տալիս ապստամբների դեմ։ Յուրաքանչյուր ճակատամարտից հետո Դարեհն իր արձանագրության մեջ միաձև կերպով ավելացնում է.
Aquote1.pngԱրամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց ապստամբների բանակից։Aquote2.png
Սակայն հակառակ դրան՝ Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը։ Հայերը ոչ միայն հաղթել են թշնամուն ճակատամարտում, այլև թշնամուն հետապնդել են մինչև երկրի սահմանները՝ Ասորեստանի հյուսիս։ Վահումիսա զորավարը երկու ճակատամարտ է գլխավորում, որոնցից առաջինը նույնպես ավարտվում է պարտությամբ։ Այսպիսով, պարսիկները պարտություն են կրել չորս ճակատամարտերում, և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը։ Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը։ Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը, որի թագավորները միաժամանակ վերածվում են պարսկական սատրապների[17]։
Ապստամբությունը ճնշելուց հետո Աքեմենյանների իշխանությունը ամրապնդելու նպատակով Դարեհն իր տերությունը բաժանում է քսան մարզերի կամ սատրապությունների։ Նրանց գլուխ կանգնած էին բարձրաստիճան կառավարիչներ, ովքեր կոչվում էին «սատրապ»։ Վերջինս իր տարածքում ուներ դատական, վարչական ու ռազմական անսահմանափակ իշխանություն։ Սատրապների պարտականությունների մեջ էր մտնում հարկերի հավաքումը, պարհակների կազմակերպումը, ճանապարհների անվտանգությունը և այլն։
Հայը Երվանդյան Հայաստանից բերում է ընծա Աքեմենյան արքային
(Բեհիսթունի արձանագրություն)
Հայկական թագավորությունը վերածելով սատրապության-նահանգի՝ Աքեմենյան արքա Դարեհը նրա ղեկավար է նշանակում Վահագն Երվանդյանի որդի Հիդարնես Ա-ին[14]։ Ավելի ուշ երկրի տարածքում ստեղծվում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանը ընդգրկում էր 13-րդ սատրապությունը։ Նրա կենտրոնն էրՏուշպան (Վան)։ Ամեն տարի պարսկական գանձարանին էր վճարում 400 արծաթե տաղանդ (10 տոննա արծաթ) և պարսկական բանակին տրամադրում 20 000 նժույգ։ Արևելյան Հայաստանը ընդգրկում էր 18-րդ սատրապության տարածքը և ամեն տարի պարսկական գանձարանին վճարում էր 200 արծաթե տաղանդ։ Նրա կենտրոնն էր Էրեբունին (Երևան)։ Նույն ժամանակ Հին Արևելքի զարգացած ու հարուստ երկրներից Եգիպտոսը վճարում էր 700, Բաբելոնիան՝ 1000, իսկ Փոքր Ասիա թերակղզու երեք սատրապությունները՝ միասին 1760 տաղանդ արծաթ։
Հայաստանի այս երկու սատրապությունները միմյանցից անկախ ինքնուրույն միավորներ չէին, այլ փոխկապակցված երկու ստորաբաժանումներ։ Դրանք առաջացել էին հայ ժողովրդի կազմավորման մեջ ներգրավված բազմաթիվ, այդ թվում՝ հիմնականում հայկական ցեղերի ու նրանց զբաղեցրած տարածքների հետևանքով։ Այսպիսով, հայ ժողովրդի բնակության ու հայապատկան հողերի տարածքը զգալիորեն ընդարձակվել էր[3]
Դարեհ Առաջինը կառուցում է նաև «Արքայական» կոչվող մեծ ճանապարհը։ Այն, դուրս գալով Պարսկաստանի մայրաքաղաք Շոշից կամ Սուզայից, հասնում էր մինչև Փոքր Ասիայի արևմտյան ծովափին գտնվող Լիդիայի նախկին մայրաքաղաք Սարդես։ Մոտ 2 400 կիլոմետր տարածություն ունեցող այս ճանապարհն իր ապահովության և բարեկարգության պատճառով դառնում է միջազգային քարավանային առևտրի հիմնական մայրուղին։ Ապրանքափոխանակությանը և առևտրի զարգացմանը զգալի չափով նպաստում են նաև Դարեհի կողմից ոսկե, արծաթե և պղնձե դրամները գործածության մեջ մտցնելը և միասնական չափ ու կշռի սահմանումը։ Արքայական ճանապարհի մի որոշ հատվածը, որն ուներ մոտ 330 կիլոմետր երկարություն և 15 կայարան, անցնում էր սատրապական Հայաստանի հարավային նահանգների՝ Աղձնիքի և Ծոփքի վրայով։

Քսենոփոնը Սատրապական Հայաստանի մասին

Պարսից արքա Արտաքսերքսեսի (մ.թ.ա. 404-358) եղբայր Կյուրոս Կրտսերը մ.թ.ա. 401 թվականին ապստամբում է նրա դեմ։ Հույները հաղթանակի դեպքում նոր թագավորից զիջումներ ստանալու հույսով ընդառաջում են Կյուրոսի խնդրանքին և նրան օգնելու համար ուղարկում են վարձկաններից կազմված տասը հազարանոց մի զորաբանակ։ Սակայն Կյուրոս Կրտսերն իր եղբոր դեմ մղած կռիվներում պարտվում և սպանվում է։ Հույն վարձկանների 10 000-անոց (բյուր) զորաբանակը ստիպված է լինում Բաբելոնի մոտիցՄիջագետքիԿորդվաց աշխարհի և սատրապական Հայաստանի վրայով վերադառնալ Հունաստան[9]։
Հույներին Իրան կանչելը կապված էր հույն-պարսկական պատերազմներում աթենացիների ու սպարտացիների հաղթանակների հետ։ Նրանք հմուտ զինվորների համբավ էին ձեռք բերել Մերձավոր Արևելքում։ Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, ում«Անաբասիս» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը[15]։ Հայոց թագավորությունը, որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն։
Հայաստանի սատրապ Երվանդը (մ.թ.ա. 404 – մ.թ.ա. 360)[6], ով ամուսնացած էր Աքեմենյան արքա Արտաքսերսքես Բ-ի դստեր՝ Հռոդուգունեի հետ[1], շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը[14]։ Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր։ Նահանջող հույները, Կորդուխների երկրի (Կորդուք) վրայով անցնելուց հետո հասնում են Կենտրիտես գետին (Բոհտանսու կամ Արևելյան Տիգրիս)։ Այստեղ նրանք գետի հակադիր ափին տեսնում են զինված ձիավորներ և նրանցից վերև՝ բլուրների վրա, շարքերով կանգնած հետևակ զորքեր, որոնք նպատակ ունեին թույլ չտալ հույներին անցնելու գետը և մտնելու Հայկական լեռնաշխարհ։ Մեծ վահաններով ու երկար նիզակներով զինված այս զորքերը Օրոնտաս-Երվանդի զորքերն էին, որոնք կազմված էին հայերից և խալդայներից։ Սակայն հույները կարողանում են անցնել գետը և մտնել Հայաստան, իսկ Օրոնտաս-Երվանդի զորքերը, հաշվի առնելով իրենց ուժերի փոքրաթիվ լինելը, խուսափում են ընդհարվել նրանց հետ։ Շարժվելով դեպի հյուսիս` հույներն անցնում են Հայկական Տավրոսը և իջնում Մուշի դաշտը, որտեղ կային բազմաթիվ գյուղեր։ Այստեղից սկսած՝ երկիրը կոչվում էր Արևմտյան Հայաստան, որի հյուպատոսը, այսինքն՝ փոխկառավարիչն էր պարսից թագավորի բարեկամ Տիրիբազը։ Նա բանակցություններ է վարում և պայման կապում, որ հույները չպետք է այրեն հայկական գյուղերը, իսկ կենսամթերքներ կարող են վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է իրենց։
Մայրաքաղաք Պերսեպոլիսիավերակներ
Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայոց երկրով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել։ Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում։
Հունական զորքի առաջապահ զորամասերն անցնում են Արևելյան Եփրատ (Արածանի) գետը։ Գերիների ու գրաստների մի մասին ցրտի պատճառով կորցնելուց հետո նրանք հասնում են այլ գյուղերի։ Քսենոփոնն իր զորամասով գնում է շրջակա գյուղերից մեկը և իջևանում գյուղապետի տանը։ Նա տեղեկացնում է, որ այնտեղ գյուղական տները գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով, ․ վերջիններս` ջրհորի բերանի նման, որից մարդիկ ցած էին իջնում սանդուղքներով։ Տներում մարդկանց հետ ապրում էին նաև ընտանի կենդանիներ, որոնց համար ներքևից հատուկ մուտք էր շինված։ Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը։ Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը[9]։
Aquote1.png...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։
- Քսենոփոն, «Անաբասիս»[18]
Aquote2.png
Հույները հայկական այս գյուղերում յոթ օր հանգստանալուց և պարենավորվելուց հետո շարժվում են Ֆասիս (Փոթի), հասնում Տրապիզոն, իսկ այնտեղից էլ հայրենիք։

Հայոց պետության անկախության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը

Երվանդյան Հայաստանը մ.թ.ա. 4-րդ դարից-մ.թ.ա. 2-րդ դարը
Աքեմենյան տերության ներսում գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտումները։ Գործնականում հանդես են գալիս անկախ ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից էին Հայկական լեռնաշխարհում գտնվող կարդուխները, խալդայները կամ սկյութները։ Միաժամանակ Բալկանյան թերակղզում գնալով ուժեղանում ու առնականանում էր Մակեդոնիայի ոչ մեծ թագավորությունը։ Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի ամենամարտունակ բանակը։ Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 334 թվականին իր բանակով անցավ Բոսֆորի ուԴարդանելի նեղուցները և մեկ տարվա համառ կռիվներից հետո գրավեց Աքեմենյան տերության արևմտյան սատրապությունները։ Աքեմենյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին մ.թ.ա. 333 թվականին՝ Իսոսի ճակատամարտում։ Դրանով Ալեքսանդրի առաջ բացվեց Սիրիա և Եգիպտոս տանող ճանապարհը։ Մ.թ.ա. 331թվականին նախկին Ասորեստանի տարածքում տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյան վերջին արքա Դարեհ III Կոդոմանի զորքերը պարտություն կրեցին[16]։ Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ն փախուստի դիմեց՝ հուսալքության մատնելով իր զորքերին և շատ չանցած սպանվեց իր իսկ մերձավորների ձեռքով[9]։
Գավգամելայի ճակատամարտին մասնակցել են Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորաբանակները։ Մեծ Հայքի զորքերը գլխավորում էր Երվանդ սատրապը։ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Հայոց երկիր չմտան և շարունակեցին իրենց ռազմերթը դեպի Միջին Ասիա և այնուհետև՝ Հնդկաստան, որոնց նվաճումը մեծ դժվարություններ ստեղծեց հունա-մակեդոնական զորքերի համար։ Հատկապես մեծ փորձություն էր նրանց համար մարտական փղերի դեմ պայքարելը։ Արշավանքն ստիպված եղան դադարեցնել։ Սակայն դրա արդյունքում նվաճվեց Աքեմենյան տերությունը, և ստեղծվեց մի նոր ու տարածքով նրան չզիջող պետություն, որն ընդունված է կոչել Ալեքսանդր Մակեդոնացու տերություն[6]։ Վերջինս իր պետության մայրաքաղաք դարձրեց վաճառաշահ Բաբելոն քաղաքը։ Մերձավոր Արևելքում սկսվեցհելլենիզմի կամ հունականության դարաշրջանը, որը տևեց 6-7 դար[19][20]։ Արևելքի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լայնորեն տարածվեց հունարենը, որը դարձավ իշխող խավերի խոսակցական լեզուն։
Ալեքսանդր Մակեդոնացի
Գավգամելայի ճակատամարտից հետո Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստանի սատրապ է նշանակում ազգությամբ պարսիկ Միհրանին։ Վերջինս, սակայն, էական ազդեցություն չի ունենում։ Մեծ Հայքում իրեն թագավոր է հռչակում ճակատամարտի մասնակից Երվանդը[14], որով դարեր առաջ հիմնադրված Երվանդական արքայատոհմը վերականգնում է իր լիակատար իշխանությունը[2]։ Փոքր Հայքում թագավորական իշխանությունն անցնում է Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչ Միթրաուստեսին (Միհրվայիշտ)[21]։
Կա տարբերակ, որի համաձայն Մակեդոնացու զորքերը մտել են հայոց երկիր[22]։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով նրա զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայիթագավորությունները[6]։
Կայսեր մահից (մ.թ.ա. 323) հետո իշխանության համար պայքար սկսվեց նրա զորավարների միջև։ Նախկին տերության տարածքում ստեղծվեցին մի քանի պետություններ, որոնց մեջ ամենախոշորը և, թերևս, ամենաուժեղը Սելևկյան տերությունն էր՝ Անտիոքմայրաքաղաքով[15]։ Այս պետությունը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից Սելևկոս Նիկատորը մ.թ.ա. 305 թվականին։ Ասորիքից բացի, տերությունը ներառում էր Միջագետքը,ԻրանըՄիջին Ասիան՝ ընդհուպ մինչև Հնդկաստան[23]։

Հայաստանը և Սելևկյան թագավորությունը

Ծնունդ առնելով հայկական նորանկախ թագավորության հարևանությամբ՝ Սելևկյան պետությունը մեծ վտանգ էր ներկայացնում հայկական թագավորությունների համար՝ անընդհատ փորձելով տիրանալ Հայկական լեռնաշխարհին[9]։
Արգիշտիխինիլի քաղաքի հատակագիծ
Մեծ Հայքի Երվանդականները, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրենց պետության կենտրոնը դարձրին Այրարատյան դաշտը։ Նրանք իրենց աթոռանիստը հաստատեցին Արմավիր քաղաքում, որը Վանի թագավորության շրջանում ստացել էր Արգիշտիխինիլի անունը։ Մեծ զարգացում է ապրում քաղաքաշինությունը։ Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալել է Երվանդ Դ Վերջինը (մ.թ.ա. 220-201)[2]։
Մովսես Խորենացին հաղորդում է, որ Երվանդ Դ-ն Արաքս և Ախուրյան գետերի խառնարանի մոտ իր անունով կառուցում է մի նոր քաղաք՝ Երվանդաշատը, և Արմավիրից այնտեղ է տեղափոխում արքունիքը։ Նոր մայրաքաղաքի կառուցման պատճառը Երասխի հունի փոխվելն էր, որի պատճառով Արմավիրը զրկվել էր բավարար ջրից[24]։ Երվանդաշատի միջնաբերդն ամրացնում է բարձր պարիսպներով, պարիսպների մեջ դնում պղնձե դռներ և ներքևից մինչև վեր բարձրացող երկաթե սանդուղքներ։ Բացի այդ, հայոց թագավորը Ախուրյան գետի ձախ ափին կառուցում է Երվանդակերտ դաստակերտն ու Բագարան փոքր քաղաքը։ Արմավիրից նա Բագարան է փոխադրում հեթանոս աստվածների արձանները և իր եղբորը՝ Երվազին, նշանակում քրմապետ [25]։ Մ.թ.ա. 3-րդ դարում են առաջանում նաև Երվանդավան, ՆախճավանՎարդգեսավան (հետագայում Վաղարշապատ), Երազգավորս և այլ քաղաքատիպ բնակավայրեր։
Զգալի թվով քաղաքների ու քաղաքատիպ ավանների առաջացումն ու զարգացումը Մեծ Հայքում առաջին հերթին պայմանավորված էին աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման, ուրարտական ժամանակաշրջանի հետ համեմատած՝ գյուղատնտեսության ու արհեստագործության ավելի բարձր զարգացման և դրանց հիման վրա, առևտրի ու դրամական շրջանառության ծավալման հետ։
Առևտրի և քաղաքների զարգացմանը որոշ չափով նպաստում է նաև միջազգային տարանցիկ առևտրի ճանապարհներից մեկը, որը Սելևկյանների նախկին մայրաքաղաք Սելևկիայից ՄիջագետքիՄարաստանի ու Արարատյան դաշտի վրայով գնում էր Կոլխիդա և Սև ծովի նավահանգիստները, իսկ այնտեղից էլ` Բոսպոր (Ղրիմի թերակղզի) և մերձազովյան երկրները։ Այս ճանապարհի շնորհիվ Մեծ Հայքըևս ներգրավվում է միջազգային առևտրի մեջ։ Երվանդունիների մայրաքաղաք Արմավիրում գտնվել են մ.թ.ա. 3-րդ դարի վերջին պատկանող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկի մեջ Մեծ Հայքի թագավորությունը անվանված է «գեղեցիկ երկիր Արմենիա»։

Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե[

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Փոքր ՀայքԾոփքի թագավորություն և Կոմմագենե
Մ.թ.ա. 330 թվականին Միթրաուստեսի կողմից հիմնադրված Փոքր Հայքի թագավորությունն իր սահմանների մեջ ընդգրկում էր Եփրատ և Գայլ գետերի վերին հոսանքների միջև ընկած տարածքը։ Մ.թ.ա. 2-րդ դարի սկզբում Փոքր Հայքն իրեն է հպատակեցնում նաև խալդայներին ու տիբարեններին և հյուսիսից տարածվում է մինչև Սև ծովի ափերը։
Մ.թ.ա. 322 թվականին ԿապադովկիայիՊաֆլադոնիայի և Սև ծովի մոտակա շրջանները նվաճելու ժամանակ հունամակեդոնական զորքերը գրավում են նաև Փոքր Հայքը և այն միացնում Ալեքսանդր Մակեդոնացու քարտուղար Եվմենեսին հանձնված սատրապությանը։ Այստեղ կառավարիչ է նշանակվում Նեոպտղոմեոսը, ում վարած դաժան քաղաքականության պատճառով Փոքր Հայքի հայերը ապստամբություն են բարձրացնում զավթիչների դեմ։ Միայն Եվմենեսի միջամտության շնորհիվ, ով վարում էր համեմատաբար մեղմ քաղաքականություն, հնարավոր է լինում առժամանակ հանգստացնել ու հնազանդեցնել ապստամբ հայերին։ Սակայն Իսոսի ճակատամարտից հետո՝ մ.թ.ա. 301-300 թվականներին, Փոքր Հայքը կրկին ապստամբություն է բարձրացնում և վերականգնում իր անկախությունը։
Փոքր Հայք
Սկզբնաղբյուրների հաղորդած կցկտուր և պատահական տեղեկություններից երևում է, որ մ.թ.ա. 4-3-րդ դարերում Փոքր Հայքում ևս զգալի չափով զարգանում են երկրագործությունըայգեգործությու­նըանասնապահությունը,մետաղամշակությունը և արհեստագործության մյուս ճյուղերը։ Մեծ զարկ են ստանում նաև առևտուրն ու դրամական շրջանառությունը։ Սրանց զարգացման մեջ զգալի դեր են կատարում Միջագետքից ու ԱսորիքիցՄեծ Հայքի ու Ծոփքիվրայով եկող և Փոքր Հայքում խաչվող առևտրական ճանապարհները, որոնք գնում էին դեպի Պոնտոս և Սև ծովի հարավային նավահանգիստները։ Փոքր Հայքն իր անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանում է համարյա երկու հարյուր տարի։
Մեծ Հայքի Երվանդականներն իշխում էին մի ընդարձակ երկրի, որը տարածվում էր Կուր և Երասխ գետերի միջագետքից մինչև Եփրատ՝ ներառելով Կոմմագենե երկիրը։ Ծոփքը կամ Ծոփաց աշխարհը գտնվում է Մեծ Հայքի հարավ-արևմտյան մասում։ Նրա թագավորության տարածքը տարածվում է Արածանի գետի ստորին հոսանքի շատ բարեբեր հովտում, որին Պոլիբիոսն անվանում է «գեղեցիկ դաշտ»։ Կոմմագենեն և Ծոփքն իրենց աշխարհագրական դիրքի պատճառով դեռևս աքեմենյան դարաշրջանից սկսած՝ տնտեսական, մասամբ նաև մշակութային ավելի սերտ կապերի մեջ էին գտնվում Ասորիքի, Միջագետքի ու Կապադովկիայի, քան Մեծ Հայքի հետ։
Սելևկյան տերության թագավորների քաղաքականության հետևանքով թագավորության առավել զարգացած երկրամասերից Ծոփքը և Կոմմագենեն անջատվում են Մեծ Հայքից և վերածվում առանձին թագավորության[26][27]։ Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ, Երվանդ Գ-ի որդի կուսակալ Սամոսը (մ.թ.ա. 260-240)[14]։
Սամոս-Շամին հաջորդում է նրա որդի Արշամը (մ.թ.ա. 240-220)[14]։ Շամի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները։ Շամը Կոմմագենեում կառուցում է Սամոսատ քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում Արշամաշատը, որը դառնում է պետության մայրաքաղաքը։ Արշամ Երվանդունու մահից հետո թագավորությունը բաժանվում է երկու մասի։ Մ.թ.ա. 200 թվականին Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը տրոհվում է՝ ծնունդ տալով առանձին Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններին[1]։
Armenian kingdom of Sophene-Commagene.png
Տրոհված և թուլացած Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմադրելու Սելևկյանների նվաճողական քաղաքականությանը։ Սելևկյանները որոշակի քայլեր են ձեռնարկում այն գրավելու ուղղությամբ։ Ծոփքի Աբդիսարես թագավորը, օգտվելով Սելևկյանների` 217 թվականի Եգիպտոսի պտղոմեականներից կրած ծանր պարտությունից, հրաժարվում է ճանաչելԱնտիոքոս Գ Մեծի (մ.թ.ա. 223-187) գերիշխանությունը և նրան հարկ վճարել։ Անտիոքոս III-ը իր ուժերը վերականգնելուց հետո որոշում է կրկին Ծոփքը ենթարկել իրեն։ Այդ նպատակով նա 212 թվականին զգալի ուժերով ներխուժում է Ծոփք և բանակ է դնում Արշամաշատ մայրաքաղաքի մոտ։ Ծոփքի Քսերքսես թագավորը, նկատի ունենալով թշնամու ուժերի գերազանցությունը, դեսպաններ է ուղարկում Անտիոքոսի մոտ և հայտնում, որ ցանկանում է բանակցության մեջ մտնել նրա հետ։ Անտիոքոսը իր մոտ է կանչում Քսերքսեսին, հաշտվում նրա հետ և նույնիսկ նրան է զիջում հարկի մեծագույն մասը, որ մերժել էր իրեն վճարել Քսերքսեսի հայրը։ Այնուհետև Անտիոքոսը վերցնում է Քսերքսեսից 300 տաղանդ, 100 ձի և նույնքան ջորի, իրենց լծասարքերով, վերադարձնում է նրան ամբողջ իշխանությունը և ամուսնացնում նրան իր քրոջ հետ։ Նրանց հաջողվեց իրենց տիրապետությունը հաստատել հայկական բոլոր թագավորություններում՝ Մեծ Հայքում կառավարիչ նշանակելով Արտաշեսին, իսկ Ծոփքում՝ Զարեհին[28]։
Մ.թ.ա. 200 թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը գահընկեց է արել Երվանդ Դ Վերջինին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ[1][2]։ Ճակատամարտում հայոց թագավորը սպանվել է։ Արտաշեսը հրամայել է սպանել տալ նաև նրա եղբորը՝ քրմապետ Երվազին։ Սելևկյան արքա Անտիոքոս Գ-ն Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին (Զարեհ)[27]։
Ծոփքը ինչպես հնում, նույնպես և այս դարաշրջանում միջազգային տարանցիկ առևտրի կարևոր հանգույցներից էր։ Ծոփքի վրայով էր անցնում ոչ միայն հին աշխարհի տարանցիկ առևտրի գլխավոր մայրուղին, նրա զարկերակը հանդիսացող «Արքայական ճանապարհը», այլև հարավից դեպի Սև ծովի ափերը տանող բանուկ ու կարճ ճանապարհը։ Այստեղ էր գտնվում նաև Եփրատի կարևոր գետանցներից մեկը և նրա մոտ կառուցված Տոմիսա ամրոցը, որը կայան էր Փոքր Ասիայից, Սև ծովի ափերից, Միջագետքից և Ասորիքից եկած քարավանների համար։ Ծոփքի նշանավոր քաղաքներն էին Արշամաշատը և Արկաթիակերտը, որոնցից առաջինը գտնվում էր Արածանի գետի մոտ, իսկ երկրորդը՝ Տիգրիսի աղբյուրագետակ Արղանայի վրա։ Արշամաշատը Ծոփքի մայրաքաղաքն էր։ Այս երկու քաղաքներն էլ ոչ միայն վարչական, այլև արհեստագործության ու առևտրի կարևոր կենտրոններ էին։ Հայ թագավորներից Ծոփքի թագավորներն առաջինն են իրենց անունով սեփական դրամներ հատել։ Մինչև այժմ հայտնաբերվել են Արշամ, Աբդիսարես, Քսերքսես և Զարեհ թագավորների հատած արծաթե և պղնձե դրամները, որոնք պահվում են եվրոպական տարբեր թանգարաններում։
Զարեհի սերունդներն իշխեցին մեկ դար՝ մինչև մ.թ.ա. 94 թվականը, երբ Տիգրան Մեծը Ծոփքը միացրեց Մեծ Հայքի թագավորությանը[27]։ Կոմմագենեում հայկական արքայատոհմը շարունակեց իր թագավորությունը մինչև մ.թ. 72 թվականը՝ իշխելով մոտ 3 դար[26]։
Հայ թագավորներից ամենանշանավորն էր Անտիոքոս Ա Կոմմագենացին (մ.թ.ա. 70-34)[14]։ Նրա նախնիներին նվիրված արձանագրության մեջ Երվանդունիները դասվել են Դարեհ I Վշնասպ Աքեմենյանի հաջորդների ցանկում[1]։

Երվանդունիների թագավորության ներքին կյանքը

Տնտեսություն

Հնագույն հայկական պետությունն իր բնույթով արևելյան տիպի միապետություն էր, որի գլուխ կանգնած էր թագավորը կամ թագավոր-սատրապը, (թագավորական իշխանությունը ժառանգական էր, որը հորից անցնում էր անդրանիկ որդուն)։ Ինչպես Աքեմենյան Պարսկաստանում և Առաջավոր Ասիայի շատ երկրներում, նույնպես և հայոց պետությունում հողը պետության սեփականությունն էր։ Իսկ հողային ռենտան և պետական հարկը հանդես են եկել միաձուլված տեսքով։ Բացի հողից, պետությանը կամ թագավորին են պատկանել նաև քաղաքները, բերդերը, հանքերը, ջրանցքները, ճանապարհները։ Օգտագործման իրավունքով, գուցե և գանձվող պետական հարկի մի մասը յուրացնելու պայմանով ընդարձակ հողային տիրույթներ են ունեցել թագավորական և ռազմաստրկատիրական ավագանու ազգատոհմերը։
Հայկական լեռնաշխարհը գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ։ Երկրագործության համար լայն հնարավորություններ ունեին ԱյրարատյանՇիրակիՏարոնի (Մշո)Բագրևանդի (Ալաշկերտ)Բասենի դաշտերըՎանի շրջակայքը և բազմաթիվ գետահովիտներ։ Զարգանում էինհացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը։ Երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը նպաստում էին անասնապահության զարգացմանը։ Հայկական լեռնաշխարհն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ[9]։
Aquote1.pngՉկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս՝ ցորենի և գարու հացի հետ... Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն։
- Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար
Aquote2.png
Պատմիչը հիշատակում է գինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի մեջ թաղված կարասներից՝ եղեգնի փողի օգնությամբ։
Բեհիսթունի արձանագրությանՀերոդոտոսի և Քսենոփոնի աշխատությունների հաղորդած տեղեկություններից երևում է, որ հայերը վաղուց նստակյաց էին և նրանց հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Քսենոֆոնի այն վկայությունները, որ հայկական գյուղերում «պաշարեղենը շատ առատ էր», գյուղերը «լի էին բազում պաշարեղենով», ինքնին ապացուցում են, որ հայոց պետության տարածքում երկրագործությունը զարգացման բավական բարձր աստիճանի վրա էր։ Հայերը մշակում էին ցորեն,գարիքնջութկտավատ և այլ ընդեղեններ։
Հայկական գյուղերի բնակչությունը, ինչպես երևում է Քսենոփոնի վկայություններից, կազմված էր տոհմացեղային կապերից կտրված, մենամուսնության և հայրական իրավունքի հիման վրա կազմված առանձին ընտանիքներից կամ ծխերից, որոնք միավորված էին տարածքային գյուղական համայնքներում։ Գյուղական տները, նրանց մեջ պահվող անասունները, կենսամթերքները, խմիչքները, տնային իրերը և այլն ընտանիքների կամ ազատ համայնականների մասնավոր սեփականությունն էին։ Երվանդունյաց թագավորությունում ազատ համայնականները շահագործվում էին կրկնակի կերպով։ Նրանք բնամթերքներով հարկեր ու տուրքեր էին վճարում ոչ միայն հայկական, այլև պարսկական պետությանը։ Բացի հարկերից ու տուրքերից, նրանք կատարում էին նաև շինարարական, փոխադրական և մի շարք այլ պարհակներ։ Համայնքի անդամներից հարկերի գանձումը կատարվում էր գյուղապետի կողմից։
Երվանդունիների թագավորությունում զարգացած էր այգեգործություն ու պտղաբուծություն։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ նահանջող հույները հայկական գյուղերի մեծ մասում գտել էին կարասների մեջ պահվող մեծ քանակությամբ սովորական, հին ու անուշահոտ գինիներ, չամիչ և այլ չոր մրգեր։ Բացի գինիներից, հայերը գիտեին պատրաստել նաև գարեջուր, քնջութի և կտավատի ձեթ, դառը նշի և բևեկնի յուղի օծանելիք, անուշահոտ յուղեր։
Ծոփքի Քսերքսես-Շավարշ թագավորի դրամը
Լեռնային և նախալեռնային շրջաններում զարգացած էր նաև անասնապահությունը։ Հայերը պահում էին խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, այծ, խոզ, ձի, ջորի, էշ, ուղտ և տնային թռչուններ։ Երկիրը հատկապես հարուստ և հռչակված էր ազնվացեղ ձիերով։
Հայկական լեռնաշխարհը հնուց ի վեր հայտնի էր ոսկուարծաթիերկաթիպղնձի ու կապարի հանքերով և շինարարական քարատեսակներով՝ տուֆմարմար, որձաքար (բազալտ) և այլն։ Մետաղային և ոչ մետաղային հանածոները նպաստում էին զանազան արհեստների զարգացմանը։ Բանակի զենքերն ու զրահները, պաշարողական մեքենաները պատրաստվում էին հմուտ արհեստավորների ձեռքերով։ Վերջիններս բացի բանակի կարիքները հոգալուց պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր (պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն)։ Մեծ հռչակ էին ձեռք բերել հայ ոսկերիչներն ու արծաթագործները, որոնք հատկապես հմտացել էին կանացի նուրբ զարդեր պատրաստելու մեջ։ Մեծ զարգացում էին ապրել կաշեգործությունը և մանածագործությունը։ Երկրում արտադրվող մետաղների մի մասն արտահանվում էր հարևան երկրներ։
Հայերի մոտ վաղուց կատարվել էր աշխատանքի հասարակական բաժանում. մասնագիտացված արհեստը բաժանվել է երկրագործությունից։ Հերոդոտոսի և Քսենոփոնի տարբեր վկայություններից հայտնի է, որ հայերը իբրև զենք օգտագործել են սրեր,դաշույններնետ ու աղեղ, կարճ ու երկար նիզակներ, երկսայր տապարներ, տեգեր, մեծ ու փոքր վահաններ, երկաթե կամ պղնձե լաքերով հյուսված սաղավարտներզրահներ և այլն։ Քսենոփոնը վկայում է, որ հայոց թագավորը ունեցել է թանկարժեք զարդեր և տնային կարասիներ, իսկ հույները Տիրիբազի վրանում գտել էին արծաթե ոտքերով կահույքներ և ըմպանակներ։
Բացի գրավոր այս տեղեկություններից, Էրեբունի ամրոցի շրջակայքում, Երզնկայում և այլ վայրերում հայտնաբերվել են արծաթից ու բրոնզից շինված, նախշերով, տարբեր կենդանիների՝ ձիու և հեծյալի, ցլի գլխի, թևավոր առյուծի, արծվի, քարայծի բարձրաքանդակներով գեղազարդված եղջերաբաժակներ, թասեր, գավաթներ, ամանների բռնակներ և այլն։ Ոսկուց շինված զարդերից գտնվել է ծայրերը առյուծակերպ մի մանյակ, իսկ Արմավիրում՝ մահիկաձև, գեղազարդված և շատ նուրբ կրծքազարդ։ Նշված փաստերը ապացուցում են, որ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանում զգալի չափով զարգացած էին մետաղամշակությունը և նրա հետ կապված արհեստները, և որ հայերը ժառանգել և հիմնականում պահպանել էին մետաղամշակության այն խոշոր նվաճումները, որ ձեռք էին բերել ուրարտացիները։
Բաբելոնի «կախովի այգիներ»
Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են կավե ամաններ, կարասներ ու կճուճներ, ուլունքներ, կենցաղային իրեր և այլն։ Այս և այլ իրերը վկայում են զարգացած մանածագործության ու կավագործության մասին։ Բացի այդ, պատմիչները վկայություն են տալիս հագուստի մասին։ Հայկական ավագանին և զինվորները հագնում էին կարճ վերնազգեստներ, ճտքավոր կոշիկներ, իսկ գյուղացիները՝ տարբեր գույնի երկար զգեստներ և տրեխներ։ Հին հայերը կրում էին նաև սրածայր, սաղավարտանման և այլ ձևի գլխարկներ։
Հին Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր էր խաղում ներքին և արտաքին առևտուրը։ Նրա տարածքով էին անցնում Առաջավոր Ասիայիմի շարք առևտրական ճանապարհներ, որոնք հնարավորություն էին տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային տարանցիկ առևտրին։ Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը Արմավիր մայրաքաղաքն էր, ապա՝ նորակառույցԵրվանդաշատը[29]։ Առևտրական ճանապարհն անցնում էր նաև երկրի հարավային նահանգներով։ Դրա մասին են վկայում Ծոփքի ուԿոմմագենեի արքաների հատած արծաթե ու պղնձե դրամները[26]։
Հայոց երկրի և Բաբելոնի միջև Եփրատ գետի վրայով տեղի ունեցող առևտրի մասին մի հետաքրքիր տեղեկություն է պահպանվել Հերոդոտոսի մոտ։ Նա հայտնում է, որ Բաբելոնից առևտրականները գալիս էին հայերի երկիրը և այնտեղ գնում էին մեծ քանակությամբ գինի։ Այնուհետև նրանք տիկերով շրջապատված լաստանավեր էին պատրաստում, կարմիր կարասներով լցված գինին բեռնում էին նրանց վրա և Եփրատ գետի հոսանքով գալիս էին Բաբելոն։ Այստեղ գինին և լաստանավերի կմախքը վաճառելուց հետո տիկերը բեռնում էին գրաստներին և ցամաքային ճանապարհով, Եփրատ գետի ափով կրկին գալիս էին հայերի երկիրը։ Հակոբ Մանանդյանը ցույց է տվել, որ այդ միջնորդ առևտրականները ոչ թե եղել են հայերը, այլ ասորեստանցիները։ Այստեղից հետևում է, որ առևտրականները հայոց երկրում իրենց գնումները կատարել են ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով։ Առևտրի և արհեստադործության առաջին կենտրոնները քաղաքներն ու քաղաք-ամրոցներն էին, թեև ինչպես Արևելքի շատ երկրներում, այնպես էլ այդ ժամանակվա Հայաստանում քաղաքները դեռևս մեծ մասամբ ռազմավարչական կենտրոններ էին։
Ծոփքի Աբդիսար թագավորի դրամը
Սատրապական Հայաստանում գոյություն ունեցող առևտրի, առուծախի մասին կողմնակի վկայություններ կան նաև Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատության մեջ։
Aquote1.pngԻր զինվորներին նա (Կյուրոսը) հրամայեց, որ ոչ ոքի հետ անարդար չվարվեն, և եթե հայերից որևէ մեկը հանդիպի՝ հայտնեն, որ անհանգիստ չլինեն և ասեն, որ ցանկացողները ծախու ապրանքներ բերեն ուր որ իրենք են գտնվելու, եթե նրանք կամենում են ծախել ուտելիք և կամ խմիչք։
- Քսենոփոն, մ.թ.ա. 4-րդ դար
Aquote2.png
Մեջբերված այս վկայությունը ցույց է տալիս, որ Քսենոփոնը ևս ականատես կամ տեղյակ է եղել, որ Հայկական լեռնաշխարհի առանձին մասերում առևտուրը կատարվել է ոսկու ու արծաթի կշռով կամ դրամահատված փողի միջոցով, իսկ բնակիչները մթերքներ ու խմիչքներ են վաճառել զինվորներին։ Հայոց թագավորի ունեցած 3000 արծաթ տաղանդի կարողությունը և Հայաստանի երկու սատրապությունների տարեկան վճարած 600 տաղանդի հարկագումարը նույնպես կողմնակի կերպով ապացուցում են, որ հայոց պետությունը անծանոթ չի եղել այս դարաշրջանում դրամական տնտեսությանը։
Պեղումների շնորհիվ պահպանվել են մ.թ.ա. 6-4-րդ դարերին վերագրվող դամբարանային կառույցներ։ Վաղ հայկական ժամանակաշրջանի համար հատուկ են ինչպես առանձին, այնպես և խմբակային թաղումները։ Առաջինները, ինչպես վկայում են Թեյշեբաինի քաղաքի պեղումները, ձվածիր հատակագծով, քարից սարքված գերեզմաններ էին` ծածկված կեղծ թաղով։ Խմբակային թաղումների համար բնորոշ է մեծ չափերի սալերից կառուցված սալարկղը։ Հուշարձանների և առարկաների երկրորդ խումբն առնչվում է հասարակության վերնախավի հետ։ Նրա մեջ մտնում են մի շարք շենքերի մնացորդներ, գեղարվեստական մետաղագործության բազմաթիվ իրեր և այլ նյութեր>[30]։

Մշակույթ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական մշակույթը հին շրջանում
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմացեղային շրջանից և հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից։ Դրանք մեզ ծանոթ են պահպանված առասպելներից, կրոնական հավատալիքներից, պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից[9]։
Էրեբունի. Արևելյան Հայաստանի ռազմաքաղաքական կենտրոնը
Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (օրինակ՝ ԼճաշենումՎանաձորում և այլուր)։ Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին։ԳեղամաՍյունյաց լեռներում և այլ վայրերում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են անասնապահական, որսորդական կյանքը, ռազմի տեսարաններ։ Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում։ Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը։ Վերջինիս վերացումից հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց։ Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ[9]։
Մ.թ.ա. 6-4-րդ դարերում շինությունները, ինչպես նաև կավե, քարե և մետաղյա իրերն ու զարդերը նույնպես բաժանվում էին երկու խմբի։ Դրանցից առաջինին վերաբերողները, որ պատկանում էին հասարակ ժողովրդին, պարզ էին ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ բերված էին այլ երկրներից։ Արինբերդում (Թեյշեբաինի) պեղվել են հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակներ (մ.թ.ա. 5-րդ դար)[31]։
Աքեմենյանների օրոք զարգացում է ապրում պալատական ճարտարապետությունը։ Ուրարտական Էրեբունի քաղաքի միջնաբերդում հիմնական վերակառուցումները զգալի չափով փոխում են միջնաբերդի շենքերի ճարտարապետական կերպարը։ Մ.թ.ա. 8-րդ դարումկառուցված ուրարտական տաճարի նախամուտքի սյունաշարի ընդյանումով (հավանաբար մ.թ.ա. 5-րդ դարի աոաջին կեսերին) կազմավորվեց սյունազարդ դահլիճը։ Ի տարբերություն ուրարտական շենքի պատերի, որոնց ներքևի քարե մասի բարձրությունը 1,5-2 մ պակաս չէ, և որոնք օժտված են արտաքին խոշոր ելուստ-որմահեցերով, դահլիճի հավելված հատվածների պատերի քարե մասը ցածր է (0.54 մ), շարված է մաքուր տաշված վեմերից, իսկ որմահեցերը ավելի փոքր չափերի են։ Դահլիճի մեջ պահպանված սյան հիմքերից երևում է, որ այն ունեցել է սյուների 5 շարք, ամեն մի շարքում 6-ական սյուն, որոնք կրել են դահլիճի հարթ ծածկը, ներսից, պատերի երկայնքով, ցածր նստարան էր ձգվում, որի հարավային մասում տեղադրված էր զոհասեղանը[30]։
Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայի երկրների կյանքում սկսվեց հելլենիզմի ժամանակաշրջանը՝ տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ[19]։ Երվանդունիների թագավորությունում հունարենը և հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները։ Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը։ Հելլենիզմի դարաշրջանը Մեծ Հայքում տևեց 6 դար և հարստացրեց ազգային մշակույթը[32]։

Կրոն

Հին հայերը պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։ Դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում։ Գլխավոր աստվածը եղել է Հայկը[25][33], ով հանդես է գալիս որպես հսկա որսորդ։ Հայկն աստվածացված Հայկ Նահապետն է, ով ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով (Օրիոնի համաստեղություն)[9]։
Լայն տարածում է ունեցել Արայի պաշտամունքը[33]։ Արան բնության, բուսականության, երկրագործության աստվածն է եղել։ Նա մեռնող և հարություն առնող աստված է, ով ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը՝ հարություն առնում։ Նրանով է կենդանանում ողջ բնությունը, նա կյանքի խորհրդանիշն է։
Հին Հայաստանում ամենասիրված աստվածներից է եղել Վահագնը[33]։ Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, ով բազմիցս փրկել էր Հայոց աշխարհն արհավիրքներից։ Մովսես Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը[5][25], որ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի սքանչելի գոհարներից է։ Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, ով ծնվում է բնության չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի, կրակի, և բուսական աշխարհի միասնությունից[34]։ Հին դիցարանից նորին անցումը տեղի է ունեցել մ.թ.ա. 5-4-րդ դարերի սահմանագծում։ Դա կապված էր Աքեմենյան պետության հետ, երբ ընդունվում է զրադաշտականությունը։ Նոր աստվածները, որ հին դիցարանում մինչ այդ զբաղեցնում էին երկրորդական տեղ, այժմ սկսում են զբաղեցնել գլխավոր տեղերը։
Որպես գերագույն աստված՝ Հայկին փոխարինում է Արամազդը[33]։ Նա համարվում էր բոլոր աստվածների հայրը, երկրի և երկնքի արարիչը, ով բերք ու բարիք էր պարգևում աշխարհին և արիություն՝ մարդկանց։ Հայոց աշխարհում կառուցվել են Արամազդին նվիրված բազմաթիվ տաճարներ, որոնցից գլխավորը Արևմտյան Եփրատի ափին գտնվող Անի ամրոցի տաճարն էր։ Ի դեպ, այստեղ էր գտնվում հայոց թագավորների դամբարանը։
Հին հայերի ամենասիրելի աստվածուհին Անահիտն էր[33][35]։ Նա մայրության, պտղաբերության ու արգասավորության դիցուհին էր, Հայոց աշխարհի ու մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքի հովանավոր աստվածուհին[25]։ Անահիտն անվանվել է նաև ՈսկեհատՈսկեմայր, քանզի միակն էր, ում նվիրված արձանը ոսկեձույլ էր։ Այն դրված էր Եփրատի ափին գտնվող Երիզա ավանում։ Անահիտի քույր Աստղիկը համարվում էր սիրո և գեղեցկության, ինչպես նաև լույսի աստվածուհի։ Նրանց կրտսեր քույրն էր Նանեն՝ իմաստության և ողջախոհության դիցուհին։ Աստվածների աստղաբույլում իր կարևոր տեղն ուներ Միհր աստվածը, ով Արեգակի և կրակի խորհրդանիշն էր, ջերմություն և կյանք պարգևողը։ Տիր աստվածը հովանավորում էր գիրն ու գրականությունը, ուսումն ու ճարտարապետությունը։ Վանատուրը հյուրընկալության աստվածն էր[33]։
Հելլենիզմի դարաշրջանում տեղի է ունենում հայկական հեթանոսական դիցարանի հելլենականացումը[20]։ Դա տուրք էր երկրում հաստատված նոր՝ հելլենիստական հարաբերություններին և տարածվող մշակույթին։ Հայկական աստվածները համադրվում են համապատասխան հունական աստվածների հետ։ Այսպես՝ Արամազդը նույնացվեց Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Վահագնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլլոնի հետ և այլն[6][35]։ Հայկական մեհյաններում դրվեցին հունական աստվածների արձանները։ Ազգային աստվածությունների պաշտամունքը շարունակվում էր, մինչդեռ հունական աստվածները շուտով մոռացվեցին[36]։

Երվանդունիների արքայացանկ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երվանդունիներ
Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ էին մ.թ.ա. VI-II դարերում։ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Ք.ա. 7-րդ դարի առաջին կեսին լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել եր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ[37]։
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր ՀայքԾոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
ՎանանդԼոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Երվանդ Ա Սակավակյաց

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երվանդ Ա Սակավակյաց
Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։
Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։

Տիգրան Երվանդյան

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տիգրան Երվանդյան
Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։
Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։

Վահագն Երվանդյան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վահագն Երվանդյան
Վահագն Երվանդյան, կառավարել է մ.թ.ա. 530 - մ.թ.ա. 515 թթ.։ Նա նախորդել է Տիգրան Երվանդյանին, իսկ նրան հաջորդել է որդին՝ Հիդարնես Ա-ն։ Մովսես Խորենացին նրան նույնացրել է Վահագն աստծու հետ։

Հիդարնես Ա

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հիդարնես Ա
Հիդարնես Ա Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 6-րդ դարի վերջում։ Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ մ.թ.ա. VI դ.։

Հիդարնես Բ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հիդարնես Բ
Հիդարնես Բ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի սկզբում։ Նա Հիդարնես Ա-ի որդին էր և հաջորդողը։ Հիդարնես Բ-ի անվան հետ կապվող արձանագրություն է գտնվել Արմավիրում, որտեղ նկարագրված են նրա կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները. դրանք էին` սպիտակ մաշկ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ, ուղիղ ատամներ։ Ըստ արձանագրության Հիդարնեսն ուներ այդ հատկանիշներն ու փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը։

Հիդարնես Գ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հիդարնես Գ
Հիդարնես Գ Երվանդունին կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին։ Հիդարնեսը հատկապես հպարտ էր իր շագանակագույն ձիերով։ Նա կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։

Արտաշիր Երվանդունի

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արտաշիր Երվանդունի
Արտաշիր Երվանդունին կառավարել է մ.թ.ա. V դարի երկրորդ կեսերին։ Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցելն է, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն։

Երվանդ Բ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երվանդ Բ
Երվանդ Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանների զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա. VI դարում խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ, կառավարել է մ.թ.ա. 404-360 թթ.։ Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։

Երվանդ Գ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երվանդ Գ
Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IV դ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։

Երվանդ Դ Վերջին[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երվանդ Դ Վերջին
Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. III դ. վերջին։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, իր հայ զորավար Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։

Նշումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ↑ Jump up to:1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական հանրագիտարան հրատարակչություն պետական ոչ առևտրային կազմակերպություն, Երվանդունիներ, հ. 2 (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2008 — 559 էջ։
  2. ↑ Jump up to:2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը»։ Մ. Կատվալյան։ www.historyofarmenia.am։ Վերցված է 03 դեկտեմբեր 2014
  3. ↑ Jump up to:3,0 3,1 Հ. Գ. ԺԱՄԿՈՉՅԱՆ, Ա. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,
    Ս. Տ. ՄԵԼԻՔ-ԲԱՇԽՅԱՆ, Ս. Պ. ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, սկզբից մինչև 18-րդ դարի վերջ (Երևանի Պետական Համալսարան), Երևան, Աբովյան փող. № 52, «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹ3ՈՒՆ»,1975, էջ 87-93 — 704 էջ. — 20 000 հատ։
  4. Jump up «Պարույր թագավոր»։ Baghdasaryan Brothers։ http://www.findarmenia.com/։ Վերցված է 03 դեկտեմբեր 2014
  5. ↑ Jump up to:5,0 5,1 5,2 5,3 5,4 Մովսես Խորենացի, Պատմութիին հայոց (խմբ. Մ. Աբեղյան, Ս. Հարությունյան, Ս. Մալխասյան,), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն», 1991 — 699 էջ։
  6. ↑ Jump up to:6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Cyril Toumanoff, The Orontids of Armenia
  7. Jump up «Արամ անունը հայ ժողովրդի երկրորդ ցեղանուն»։ Ալբերտ Մուշեղյան։ 2007։ Վերցված է 03 դեկտեմբներ 2014
  8. Jump up «Հայաստանի Երվանդական թագավորությունը»։ Բաղդասարյան եղբայրներ։ www.findarmenia.com։ Վերցված է 03 դեկտեմբեր 2014
  9. ↑ Jump up to:9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 «Հայ ժողովրդի պատմության դասագրքեր»։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ։ Վերցված է 03 դեկտեմբեր 2014
  10. Jump up «Հայ ժողովրդի կազմավորման ավարտը»։ Բաղդասարյան եղբայրներ։ www.findarmenia.com։ Վերցված է 03 դեկտեմբեր 2014
  11. ↑ Jump up to:11,0 11,1 «Cyropaedia, Iranica online»։ Heleen Sancisi Weerdenburg։ iranicaonline.org։ 10.11.2011։ Վերցված է 03 դեկտեմբեր 2014 (անգլ.)
  12. Jump up «Հայ-մարական հարաբերությունները»։ Բաղդասարյան եղբայրներ։ www.findarmenia.com։ Վերցված է 8 դեկտեմբերի 2014
  13. Jump up «Հայ-պարսկական ռազմաքաղաքական դաշինքը»։ Բաղդասարյան եղբայրներ։ www.findarmenia.com։ Վերցված է 8 դեկտեմբերի 2014
  14. ↑ Jump up to:14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Toumanoff, Cyrille, Dynasties from the Christian Caucasus of antiquity until the 19th century. Chronological and Genealogical Tables (Les Dynasties de la Caucasie Chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe Siècle. Tables Généalogiques et Chronologiques), Հռոմ, «1990» — 600 էջ։
  15. ↑ Jump up to:15,0 15,1 15,2 15,3 «The Yervanduni Dynasty»։ Todd B. Krause, John A.C. Greppin, and Jonathan Slocum։ utexas.edu։ 13 մայիս 2014։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  16. ↑ Jump up to:16,0 16,1 «Հայոց պատմություն (պարսկերեն)»։ Pichak.net։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  17. Jump up «Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը»։Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  18. Jump up «Հայաստանն ըստ Քսենոփոնի նկարագրության»։ Բաղդասարյան եղբայրներ։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  19. ↑ Jump up to:19,0 19,1 «Hellenistic Period»։ Antoine Simonin ((անգլ.))։ ancient.eu։ 28 ապրիլ 2011։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  20. ↑ Jump up to:20,0 20,1 «Hellenistic Age»։ Բրիտաննիկա հանրագիտարան ((անգլ.))։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  21. Jump up «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, Աքեմենյան Պարսկաստանի անկումը, Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների ձևավորումը»։Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  22. Jump up «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը»։ «Մեր պատմության դասերը» հաղորդաշար։ ԵՊՀ հայագիտության կենտրոն։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  23. Jump up Հայկական կրթական միջավայր ուսումնական կայք
  24. Jump up «Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը»։ Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  25. ↑ Jump up to:25,0 25,1 25,2 25,3 Мовсес Хоренаци, История Армении («Հայաստան») (խմբ. Гагик Саркисян), Երևան, «vehi.net», 1990 — 291 էջ։
  26. ↑ Jump up to:26,0 26,1 26,2 «Early Roman Rule in Commagene»։ Michael Alexander Speidel((անգլ.))։ mavors.org։ Վերցված է 08 դեկտեմբեր 2014
  27. ↑ Jump up to:27,0 27,1 27,2 «Армения в III — I вв. до н. э.»։ Национальная ЭНЦИКЛОПЕДИЧЕСКАЯ служба։ interpretive.ru։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  28. Jump up «Ծոփք-Կոմմագենեի թագավորության առաջացումը»։ Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  29. Jump up «Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր»։ Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 06 դեկտեմբեր 2014
  30. ↑ Jump up to:30,0 30,1 Հայոց պատմություն, դասագիրք բուհերի համար, հ. 1 (խմբ. Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն. և ուրիշներ), Երևան, Բարեկամության 24, «ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն», 1971, էջ 481 — 1009 էջ. — 12 000 հատ։
  31. Jump up «Հայկական մշակույթի ակունքները»։ Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 08 դեկտեմբեր 2014
  32. Jump up «Հելլենիզմ հասկացությունը և հելլենիստական Հայաստանի մշակույթը»։Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 08 դեկտեմբեր 2014
  33. ↑ Jump up to:33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 Հայ հին վիպաշխարհը (armenianhouse.org) (խմբ. Սարգիս Հարությունյան), Երևան, ««Արևիկ»», 1987, էջ 36 — 180 էջ։
  34. Jump up «Հայերի հին կրոնը»։ Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 08 դեկտեմբեր 2014
  35. ↑ Jump up to:35,0 35,1 ԽԱՉԱՏՐՅԱՆ Ժ. Դ.։ «ԱՆԱՀԻՏ ԴԻՑՈԻՀՈՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ ՈԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ԱՂԵՐՍՆԵՐԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ»։ Պատմա-բանասիրական հանդես։http://hpj.asj-oa.am/։ Վերցված է 08 դեկտեմբեր 2014
  36. Jump up «Հայերի հեթանոսական նոր դիցարանը»։ Բաղդասարյան եղբայրներ։ findarmenia.com։ Վերցված է 08 դեկտեմբեր 2014
  37. Jump up Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 3 (Հ․ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատ), Երևան 9, Տերյան 91, «Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն», 1976, էջ 640 — 720 էջ։

Աղբյուրներ

Տես նաև

Комментариев нет:

Отправить комментарий