20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964թ-ին Խերհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ, այն բնակարանում, ուր ապրել է բանաստեղծը իր կարճատև կյանքի վերջին տարիներին` 1935-1937թթ.: Բանաստեղծը 1937թ. դարձավ ստալինյան բռնապետության զոհ: Այսօր թանգարանը ընդգրկում է 626,3քմ տարածք` վերականգնված է մեմորիալ մասը, իսկ մյուս հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Ե. Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր՝ կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ: Թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 17 հազարից: Թանգարաը իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոններ և այլն: Հուշային մասում իր առանձնակի տեղն ունի բանաստեղծի անձնական գրադարանը: 30-ական թվականների վերջերին, Չարենցի անձնական գրադարանն ընդգրկել է մոտ 6000 գիրք: Բանաստեղծի ձեռբակալությունից հետո, ցավոք, գրքերի մեծ մասը ոչնչացվել է: Այսօր մեզ է հասել 1422 կտոր գիրք: Այս գրքերի շարքում իր առանձնակի տեղն ունի □հՑՈՐօպ չՏՊօ□ հանդեսի 1907-1916 թթ. 25 հատորները և այլ արժեքավոր գրքեր: Այսօր բազմաթիվ գրականագետներ, ուսանողներ, աշակերտներ օգտվում են բանաստեղծի անձնական գրադարանից: Ե.Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է: Երևան, Մաշտոցի պող. 17, տնօրեն՝ Լիլի Հակոբյան, հեռախոսներ՝ 53-14-12, 53-94-55 - See more at: http://www.dominoefect.am/product/ru/museumexhibitions/8461/#sthash.zVXWHijg.dpuf
Комментариев нет:
Отправить комментарий