“Հեղուկներում և գազերում մարմնին դուրս հրող ուժը. Արքիմեդյան ուժ” թեման այն թեմաներից է, որը տարբեր բարդություններով կարելի է ուսումնասիրել տարբեր տարիքի սովորողների հետ՝ սկսած նախակրթարանից մինչև ավագ դպրոց:
Նախակրթարանում բնագիտական գործունեության նպատակներից մեկը սովորողի մոտ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է: Դա կարելի է իրականացնել փորձերի, բնագիտական ֆիլմերի և մուլտֆիլմերի միջոցով: Մուլտֆիլմերի միիջոցով կարելի է տալ որոշ բնական երևույթների բացատրություններ՝ թեթև, պարզեցված մակարդակով: Որպես կանոն՝ սովորողները հասկանում և յուրացնում են ստացված համարյա ամբողջ ինֆորմացիան: Փորձերի դեպքում պատկերն այլ է: Սովորողը փորձն ընկալում է որպես խաղ: Նա կարող է դրանից զարմանալ, հետաքրքրվել դրանով, բայց փորձն ամբողջությամբ հասկանալ և բացատրել իհարկե դժվար կլինի, երբեմն նույնիսկ չկա դրա անհրաժեշտությունը:
Հեղուկներում մարմնին դուրս հրող ուժի մասին խոսել 4-6 տարեկան սովորողներին կարելի է հենց լողավազանում, հարցերով՝
- ըստ քեզ, ինչո՞ւ դու չես սուզվում ջրում, իսկ օրինակ քարը սուզվում է
- փորձի՛ր պլաստիլինին այնպիսի տեսք տալ որ այն չսուզվի ջրում /ենթագիտակցորեն սովորողը պետք է նավակ պատրաստի/
- ինչո՞ւ է պլաստիլինե գնդիկը սուզվում, իսկ նավակը՝ ոչ
- ծովում է հեշտ լողալ թե լողավազանում, ինչո՞ւ
Սովորողն այս հարցերի համար կառաջարկի որոշակի պատասխաններ: Իհարկե այս երևույթներն ամբողջությամբ բացատրել նա չի կարողանա և կսկսվի հարցուպատասխան, սովորողը կհետաքրքրվի, կուզենա իմանալ իր բոլոր հարցերի պատասխանները: Դա կարելի է անել արդեն դասասենյակում, դիտելով մուլտֆիլմը, քննարկելով այն: Այստեղ կարևոր է հիշել, որ սովորողը դեռ չգիտի թե ինչ ասել է “ուժ”,ցանկալի է այն շատ չօգտագործել, երևույթին բացատրություն տալ մանկական բառապաշարով: Այստեղ կարելի է հակիրճ տալ մի քանի տերմինների բացատրություններ՝ ծավալ, զանգված, խտություն:
5-6-րդ դասարանցիներն արդեն բավականաչափ բնագիտական գիտելիքներ ունեն, գիտեն ֆիզիկական կարևոր մեծությունները, դրանց չափման միավորները: Դրանց մասին ուղղակի պարբերաբար հիշեցնել է պետք, թեկուզ հենց առօրյայում: Այս տարիքում Արքիմեդյան ուժի մասին խոսելիս կարելի է սովորողին ուղղել միևնույն հարցերը, բայց պատասխաններն, իհարկե, էականորեն կտարբերվեն:
6-րդ դասարանում Արքիմեդյան ուժի մասին սկսեցինք խոսել թթուդրիկի ծեսի ժամանակ, աղաջուր էր պետք: Իմացանք, որ թթվի աղաջուրը պետք է այնպիսին լինի, որ ձուն դրանում լողա: Կատարեցինք փորձը, որի ընթացքում հարցուպատասխանի միջոցով քննարկում էինք: Սովորողներն արդեն տեղյակ են, որ Երկիրը ձգում է մարմիններին, մնում է միայն հաղորդել, որ դա որոշակի ուժ է, որը կախված է մարմնի զանգավածից: Այստեղ արդեն անհրաժեշտ է տալ ուժի սահմանումը, չափման միավորը: Հեղուկում մարմնի լողալու օրինակի վրա սկսում ենք ուսումնասիրել արքիմեդյան ուժը, ծանրության ուժը /կարելի է ցուցադրել նաև այս մուլտֆիլմը/, հետո ասում, որ բնության մեջ այլ ուժեր էլ կան/շփման, առաձգականության/ և խմբերի բաժանվելով սկսում ենք դրանց ուսումնասիրությունը: Այստեղ հարկ է խոսել նաև գազերում մարմնին դուրս հրող ուժի մասին` որպես Արքիմեդյան ուժի օրինակ: Այս ամենից հետո կարելի է ամփոփիչ դաս անցկացնել:

Այսպիսով սովորողները կվերհիշեն իրենց արդեն ծանոթ մի քանի ֆիզիկական մեծություններ /զանգված, ծավալ, խտություն, լուծույթ և այլն/, կսովորեն նոր մեծություններ և դրանց չափման միավորները , նոր հասկացոություններ /ուժ, համազոր ուժ, սկալյար, վեկտոր և այլն/, կհմտանան փորձը վերլուծելու, դրա վերաբերյալ դատողություններ անելու մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий