воскресенье, 10 января 2016 г.

Փղերի մասին


Փիղ (լատիներեն՝ Elephantidae), կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիների ընտանիք։
Մարմնի բարձրությունը մինչև 3, 5 մ։ Վերջավորությունները սյունաձև են, առջևինները՝ 5, ետինները 4 կամ 5 մատներով։ Յուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ։ Վերին շրթունքը և քիթը սերտաճել են՝ առաջացնելով երկար և շարժուն կնճիթ, որի վերջում տեղավորված են քթանցքերը և մատնանման ելուստները։ Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան։
Ներկայումս տարածված են Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում։

Նկարագրություն

Փղերը Երկրի վրա բնակվող ցամաքային կենդանիներից ամենախոշորն են։ Տարածված են հարավ-արևելյան Ասիայի և Աֆրիկայիարևադարձային անտառներում ու սավաննաներում։
Փղերը ունեն երաժշտական լսողություն և երաժշտական հիշողություն, ընդունակ են տարբերել երեք նոտաներից կազմված ցանկացած երաժշտությունջութակով նվագած մեղեդիները, ցածր բասը. փղերը շեփորը գերադասում են բարձր ֆլեյտային մեղեդիներից[1]։ Փղերի ոտնաթաթի միջին հատվածում կա ճարպային բարձիկ, որն ամեն անգամ, երբ փիղը իջեցնում է իր ոտքը «ճզմվում է» և մեծացնում հենման մակերեսը։ Փղերի ծնոտի վերին հատվածում կամ լինում են 2 ժանիքներ, կամ ժանիքներն ընդհանրապես բացակայում են։ Մակաբույծներից պաշտպանվելու համար, փղերը շատ հաճախ ցողվում են ցեխով։ Ցեխի չորացած շերտը շատ լավ պաշտպանում է միջատներից։
Փղերը սոցիալական կենդանիներ են, հաճախ կազմում են էգերից և ձագերից կազմված խմբեր, որոնք գլխավորում է ամենածեր և փորձառու փիղը։ Արուները կազմում են առանձին խմբեր։ Հասուն արուն կարող է ժամանակավոր միանալ էգերի հոտի հետ, եթե խմբում կա գոնե մեկ բեղմնավորմանը պատրաստ էգ։ Այդ ընթացքում կռիվների միջոցով որոշվում է ամենաուժեղ արուն։
Փղերի որսի պատճառը ժանիքներն են (փղոսկրը), որոնք օգտագործվում են զարդերի և այլ իրերի պատրաստման մեջ։ Փղերի վերանալը կանխարգելելու համար նրանց ընդգրկել են Միջազգային Կարմիր գրքում։ Վաղուց հայտնի է, որ աֆրիկական սավաննաներում ու ջունգլիներում չեն հանդիպում մեռած փղերի ժանիքներ։ Նույնիսկ լեգենդներ են հյուսել, թե փղերը մեռնում են առեղծվածային և անմատչելի փղային գերեզմաններում։ 20-րդ դարում Ջոն Հանտերը կարողացավ ցույց տալ, որ փղերի ժանիքների անհետանալու պատճառը աֆրիկական վայրենակերպերն են (փշախոզուկները), որոնք ուտում են ժանիքները՝ դրանով փորձելով բավարարել հանքային նյութերի պահանջը (անձրևների սեզոնի ժամանակ տեղատարափ անձրևները հողից լվանում են հանքային միացությունները)։

Комментариев нет:

Отправить комментарий