понедельник, 11 января 2016 г.

Աշխարհի խոշորագույն գետերը թելադրություն


Картинки по запросу տիգրիսYellowrivermap.jpgՊատմությունից հայտնի է, որ մարդկության քաղաքակրթության սկզբնական շրջանում մարդն ավելի շատ կապված է եղել գետի, քան ծովի և օվկյանոսի հետ: Հադկապես մինչև կողմանույցի գործածությունը, երբ մարդիկ վախենում էին ափերից հեռանալ, բաց ծով դուալ: Պատահական չէ, որ ավելի վաղ անցյալում մարդկային հասարակությունը մեծ մասամբ զարգացել ու կենտրոնացել է խոշոր ետերի շուրջը: Հնագույն չորս խոշոր քաղաքակրթության կենտրոններ ծագել և զարգացել են մեծ գետերի ափին: Ասորա-բաբելականը ծագել է Եփրատ և Տիգրիս գետերի ափին ՝ միջագետքում, եգիպտականը ՝ նեղոսի հովտում, չինականը՝ Խուանխե և Յանցզի գետերի շուրջը: Իսկ հնդկականը ՝ Գանգես և Ինդոս գետերի ավազաններում: Գետերի ջրերը հոսում են հավեռժ և առանց կանգ առնելու: Հսկա ժայռերից քչքչալով, բխող աղբյուրների, ձյան ու սարցադաշտերի, հորդառատ անձրևների ջրերից կազմվում են փոքր և մեծ գետեր: Կան գետեր որոնք սկիզբ են առնում լճեից, սակայն այդ ջրերի մի մասը գոլորշիանում է և անձրևի կամ ձյան տեսքով թափվում երկրի վրա, որպեսզի
շջապտույտ կատարի և պահպանի ջրի հավերժական շարժումը: 

Комментариев нет:

Отправить комментарий