Բջջային հեռախոս
Առաջին հեռախոսը ստեղծելուց անցել է ավելի քան 100 տարի: Միայն տարբեր աղբյուրներից հայտնի է, որ 1902թ. մարտի 20-22 ոմն Նատան Ստաբլիֆիլդ ուսումնասիրել է կապը, գտնվելով նավի վրա, որը նավարկում էր Պատոմակ գետով, և հայտնաբերեց էլեկտրոնային կապը:
Այն փաստը, որ ձայնը լսվել է հեռու տարածության վրա հաստատել են բազմաոիվ վկաներ: Այն ժամանակ այդպիսի նորությունները արգելվում էր տարածել և ինչ որ գաղտնի հնարքով կարողացել են գաղտնի պահել կապի ստեղծման մասին տեղեկությունները: Համենաինդեպս Ստաբլիֆիլդի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնաբերվել: 1947թ. Bell laboratories ընկերությունը առաջարկեց ստեղծել բջջային հեռախոսը:
1973թ. ապրիլի 3-ին Motorolla ընկերության ինժեներ Մարտին Քուփերը կատարեց աշխարհում առաջին բջջային հեռախոսի զանգը իր մրցակից Bell Laboratories ընկերության գործընկեր ինժեներ Ջոել Էնգելին: Զանգահարելով նրան` միակ բանը, ինչ նա ասաց, հետևյալն էր. «Ես քեզ զանգում եմ իսկական բջջային հեռախոսից»:
Բջջային հեռախոսից կատարված առաջին զանգը փաստացիորեն դարձավ հեռահաղորդակցման ոլորտում նոր դարաշրջանի մեկնարկ:
Մարտին Քուփերը զանգել էր DynaTAC մոդելի` աշխարհում առաջին բջջային հեռախոսից, որն ուներ 1.15 կգ քաշ, իսկ նրա չափերը կազմում էին 22,5х12,5х3,75 սմ: Հեռախոսը բաղկացած էր 2 հազար դետալից, իսկ հեռախոսի մարտկոցի լիցքը բավականացնում էր ընդամենը 20 րոպե խոսելու համար: Այս հեռախոսի առջևի մասում եղել է 12 ստեղներ, որոնցից 10-ը եղել են թվեր, 2 զանգահարելու և 1 զանգն ավարտելու: DynaTAC-ը չի ունեցել էկրան և լրացուցիչ հնարավորություններ: Առանց լիցքավորելու համար պահանջվել է մոտ 10 ժամ:
Բջջային հեռախոսի մշակման համար ընկերությունը ծախսեց 15 տարի և 90 մլրդ դոլար:
Այս նախատիպն այդպես էլ արտադրության չի հանվել։ Առաջին Motorola սերիական բջջային հեռախոսը հայտնվել է վաճառքում 1983թ. մարտի 6-ին, իսկ այլ տվյալներով՝ նույն թվականի հոկտեմբերի 13-ին։ Այն 800 գրամ էր և արժեր 3.5 հազ. դոլար։
Комментариев нет:
Отправить комментарий