1. Չիպսեր: Կարտոֆիլը, ինչ միջոցով էլ պատրաստված լինի, առողջարար չէ: Իսկ չիպսերը համարվում են ամենավնասակարը, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ կանցերոգեն նյութեր, յուղեր, բուրավետիչներ և համային ուժեղացուցիչներ: Չիպսերի հաճախակի օգտագործումը կարող է բերել քաղցկեղի և քաշի ավելացման:
2. Գազավորված ըմպելիքներ: Ներկված այս գազերով հարուստ ջուրը համարվում է ամենավնասակարներից մեկը: Կա կարծիք, որ արագ սնունդ օգտագործելիս պետք է ըմպել գազավորված հյութ, սակայն դա սխալ է, քանի որ այդ ըմպելքիը բթացնում է քաղցի զգացումը և ստիպում, որ կրկին մի բան ուտեք: Ի դեպ, Coca Cola Light-ը գրեթե նույնն է, ինչ սովորական Coca Cola-ն, բացառությամբ այն բանի, որ վերջինս պարունակում է շաքարավազի փոխարինիչ, ինչն ավելի վնասակար է:
3. Արագ սնունդ: Զարմանալի չէ, որ արագ սնունդը հայտնվել է այս ցուցակում: Փորձեք ասել, գոնե նրա մեկ առավելության մասին, բացի նրանից որ մատչելի և արագ է պատրաստվում: Արագ սնունդը չունի ոչ մի օգտակար բան:
4. Մայոնեզ: Խոսքը խանութների մայոնեզների մասին է: Եթե չօգտագործեք այս սոուսը, ապա կնկատեք, թե ինչպես եք իրանի շրջանում կիլոգրամներ կորցնում:
Այստեղ նաև կարելի ավելացնել մնացած սուոսները օրինակ՝ կետչուպը: Սրանք պարունակում են մեծ քանակությամբ բուրավետիչներ, յուղեր և համային ուժեղացուցիչներ: Մայոնեզը կարելի է փոխարինել ոչ յուղոտ թթվասերով, ինչն ավելի օգտակար է:
5. Աղ և շաքարավազ: Ինչպես հայտնի է, աղը և շաքարավազը համարվում են սպիտակ մահ: Աղը խանգարում է օրգանիզմում ջրի աշխատանքին, իսկ շաքարավազը ավելացնում է ավելորդ քաշը: Աղը կարելի փոխարինել ծովի աղով, որը համեմատած ավելի քիչ վնասակար է, իսկ շաքարավազը՝ մեղրով:
6. Ալկոհոլ: Ալկոհոլի վնասակարության մասին բոլորին հայտնի է: Ամեն շաբաթ մեկ անգամ ալկոհոլային ըմպելիքներ օգտագործելը համարվում է ալկոհոլից կախվածություն ունենալ:
7. Երշիկ, ապխտած մսամթերք: Երշիկ գնելիս, ոչ ոք հստակ չգիտի, թե այն ինչից է պատրստվել և հստակ երբ են արտադրվել: Նրանց մեջ շատ մեծ քանակությամբ ավելացնում են բուրավետիչներ և համային ուժեղացուցիչներ:
8. Տապակած ուտելիքներ: Ուտելիքի պատրաստումը ձեթի կամ մարգարինի վրա, սպանում է ուտելիքի օգտակար հատկությունները և միաժամանակ տարածում է կանցերոգեներ: Բացի այդ, տապակելիս ուտելիքի ջրային մեծ մասը փոխարինվում է ձեթով, որը ուտեստը վերջում դարձնում է ավելի կալորիական: Առաջարկվում է ուտեսները պատրաստել շոգեխաշելով կամ էլ ջեռոցում:
9. Քաղցր: Քաղցրեղենի մեջ իրենց վնասակարությամբ կարելի է առանձնացնել մարմելադը, ժելատինով կոնֆետները: Բանն այն է, որ նրանք մեծ քանակությամբ պարունակում են գունանյութեր և բուրավետիչներ:
10. Սպիտակ հաց: Սա ներառում է խմորից պատրաստված ամեն ինչ: Թարմ բուլկիները կամ հացը շատ համեղ են. բայց իրենց մեջ չեն պարունակում ոչ մի օգտակար բան, քանի որ այդ ալյուրը, որը օգտագործում են խմորեղեն պատրաստելու համար, նախօրոք մաքրվում են օգտակար մանրաթելերից: Բացի այդ, մեծ քանակությամբ հաց և խմորային արտադրանք օգտագործելը բերում է քաշի ավելացման: Հենց այդ պատճառով կարելի է օգտագործել սև հացը, որը ավելի քիչ վնասակար է:
Комментариев нет:
Отправить комментарий