воскресенье, 22 ноября 2015 г.

Առողջարար սնունդ

8. Կոնֆետները երկարացնում են կյանքի տևողությունը
8
Որոշ գիտնականներ, ովքեր հավանաբար մանկության տարիներին զրկված են եղել կոնֆետներից, որոշել են երեխաներին մեծ քանակությամբ կոնֆետներ տալ և տեսնել, թե նրանց հետ ինչ է պատահում: Պարզվեց, որ այն երեխաները, ովքեր կանոնավորապես քաղցր կոնֆետներ էին ուտում, ավելի առողջ էին, ավելի նիհար, և սրտային հիվանդությունների ռիսկը նրանց շրջանում ավելի ցածր էր: Սակայն մի այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ այս արդյունքները ժամանակի ընթացքում փոխվում են: Մեծերը, ովքեր ամեն օր կոնֆետ էին ուտում, մի քիչ ավելի գեր էին, քան կոնֆետ չուտողները: Թեպետ նրանք իրենց քաշով մի փոքր գերազանցում էին կոնֆետ չուտողներին, նրանք մինչև մի տարի ավելի երկար էին ապրում: Սա հիանալի է. չէ՞ որ մի տարի ավել կարող ենք կոնֆետ վայելել:  

7. Պոպկոռնը նվազեցնում է քաղցկեղի վտանգը
7
Պոպկոռնը հարուստ է պոլիֆենոլ կոչվող անտիօքսիդանտներով: Հայտնի է, որ պոլիֆենոլը նվազեցնում է քաղցկեղի վտանգը, ինչպես նաև կանխարգելում սրտային հիվանդությունները: Մի բաժին պոպկոռնը պարունակում է ավելի շատ պոլիֆենոլ, քան մի ամբողջ օրվա մրգերն ու բանջարեղենը: Որքան ավելի չոր լինի պոպկոռնը, այնքան ավելի լավ:

6. Մաստակը սնունդ է ուղեղի համար
6
Մարդկանց մեծ մասը կարծում է, որ մաստակը վնասակար է: Շատերը չեն էլ գիտակցում մաստակի կարևորությունը մինչև չեն պատրաստվում այնքան սպասված առաջին համբույրին (և հետո էլ պետք է պատկերացնել, թե ինչպես այն լուռ կուլ տալ վերջին վայրկյանին): Սակայն արդյո՞ք մաստակը որևէ ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Սկսնակների համար այն կարող է բարելավել հիշողությունը և ուղեղի աշխատանքը: Բացի այդ` մաստակ ծամելուց մի քանի ժամ հետո դուք կունենաք վատ ախորժակ: Մաստակի օգնությամբ դուք խաբում եք ձեր օրգանիզմին, քանզի ձեր օրգանիզմը «կարծում է», թե դուք սնունդ եք ընդունում:  

5. Կծու տաքդեղը ցավազրկում է
5
Քչերը կծու տաքդեղը դիետիկ սնունդ կհամարեին: Սակայն այն իրականում կարող է առողջարար լինել: Կծու տաքդեղի որոշ տեսակներ ավելի շատ վիտամին են պարունակում: Որքան էլ որ անտրամաբանական հնչի, մայաները ուտում էին կծու տաքդեղ ստամոքսի ցավը դարմանելու համար: Իսկ գիտեի՞ք, որ կծու տաքդեղն այսօր ևս օգտագործվում է բժշկական նպատակներով: Դրանք հաճախ ոչ թե ուտոմ են, այլ քսում դեմքին: Կծու տաքդեղը հաճախ օգտագործվում է դիմաքսուքների մեջ որպես մկանային լարվածությանը և ցավերին հակազդող միջոց: Եթե երբևէ կծու տաքդեղին ձեռք տալուց հետո տրորել եք ձեր աչքերը կամ կպել այլ զգայուն հատվածի, ապա պետք է որ իմանաք, որ այն մրմռացնող և այրող հատկություն ունի: Դիմաքսուքների մեջ կծու տաքդեղն օգտագործվում է հենց այդ հատկության պատճառով: Այն հակաբակտերիալ ազդեցություն ունի: Այնուհանդերձ, պետք է խուսափել այն զգայուն հատվածներին քսելուց:

4. Բնական շաքարը լավ է ատամների համար
Chewing gums on blue
Գիտնականները հայտնաբերել են շաքարի բնական փոխարինիչ: «Քսիլիտ» բառը մի փոքր տարօրինակ է հնչում, սակայն այն բավականին օգտակար է ձեզ համար: Այն կիրառվում է մաստակների, անանուխային և այլ կոնֆետների մեջ, քանզի այն ավելի քիչ կալորիական է և դրական է ազդում ատամների որակի վրա: Այս փոխարինիչի կանոնավոր օգտագործման դեպքում բերանում ավելի քիչ կաթնաթթու է արտադրվում: Կաթնաթթուն վնասակար է ատամների համար: Այսպիսով, երբ այն քիչ է արտադրվում, ատամների որակը լավանում է: Այն երեխաների շրջանում, ովքեր օրական երկու անգամ օգտագործում են քսիլիտ, 25 տոկոսով նվազում է ականջի ինֆեկցիաների հավանականությունը:

3. Շոկոլադը լավ է սրտի համար
3
Հայտնի է, որ շոկոլադի ամենօրյա չափավոր օգտագործումը բարերար ներգործություն ունի սրտի աշխատանքի վրա: Այն նաև կարգավորում է արյան ճնշումը: Խոսքը իհարկե բարձրորակ սև շոկոլադի մասին է: Դեղագործական ընկերությունները գուցե և չընդունեն այդ փաստը, սակայն մաշկի խնամքի պարագաներ արտադրող ընկերությունները իրենց արտադրատեսակներում հաճախ օգտագործում են շոկոլադ, քանզի այն բարերար ազդեցություն ունի նաև մաշկի վրա: Շոկոլադի օգտագործումը խոնավեցնում է ձեր մաշկը, հարթեցնում է այն և պաշտպանում արևայրուքից: Այսպիսով, եթե թանկարժեք դիմաքսուքները ձեզ ձեռք չեն տալիս, ապա ուղղակի վայելեք շոկոլադ: Բանն այն է, որ շոկոլադի մեջ կան հակօքսիդանտներ և ֆլավանոլներ, որոնք մաշկի համար օգտակար են: Ֆլավանոլ կա նաև գինու մեջ: Դրանք բարելավում են մկանների ֆունկցիան և ռեգեներացիան:

2. Ժելատոն իբրև սննդային փոխարինիչ
2
Իտալացիներն այնքան շատ են սիրում ժելատո, որ նրանք որոշեցին ուսումնասիրել իրենց ազգային պաղպաղակը: Կարճ ժամանակ անց նրանք սկսեցի էլ ավելի հպարտանալ դրա առողջարար հատկություններով: Ժելատոն պարունակում է պրոտեիններ, շաքարային նյութեր, ճարպեր և կալորիականությամբ չի զիջում լանչի (կեսօրյա նախաճաշ) ժամանակ մատուցվող կերակուրներին: Այսպիսով, գիտնականները եզրակացրին, որ կարելի է լանչի փոխարեն միանգամից գնալ պաղպաղակի խանութ և ճաշակել անուշահամ ժելատո:
1. Թխվածք, բեկոն և ձու
1
Գիտնականները սիրում են ծիծաղել ոչ պակաս, քան մյուս մասնագիտությունների տեր անձինք: Այսպիսով, նրանք հավաքեցին գեր մարդկանց և նրանց նախաճաշի ժամանակ թխվածք տվեցին: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ թխվածքի կամ նմանատիպ աղանդերային քաղցրեղենի օգտագործումն առավոտյան գիրացնելու փոխարեն նիհարեցնում է: Բանն այն է, որ հետազոտության ընթացքում քաղցրեղենն օգտագործվում էր առավոտյան, իսկ օրգանիզմը, մանավանդ մարսողական համակարգը, ամենից ակտիվ է հենց առավոտյան: Օրվա ընթացում ծախսվում է մեծ քանակությամբ էներգիա: Երեկոյան մեծ քանակությամբ սննդի ընդունումը ստիպում է օրգանիզմին կուտակել էներգիան, որն էլ փոխակերպվում է ճարպի:

Комментариев нет:

Отправить комментарий