- 1788 թ. – Կոնեկտիկուտը դարձավ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը:
- 1792 թ. – Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թթ. ռուս-թուրքական պատերազմը:
- 1908 թ. – ծնվել է Սիմոնա դը Բովուարը, ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրիկյանքի ընկերուհի (մահ. 1986 թ.):
- 1945 թ. – ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ:
- 1950թ. - ծնվել է Սամվել Խալաթյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- 1955 թ. – ծնվել է Հարություն Խաչատրյանը, հայ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան»երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն:
- 1996 թ. – ռուս - չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայիններըԴաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի:
- 2005 թ. – մահացել է Սերգեյ Աղաջանյանը, հայ նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր, (ծն. 1929) թ.:
- 2007 թ. – Apple Inc ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը
|
Комментариев нет:
Отправить комментарий