четверг, 7 января 2016 г.

Ջոն Ուոկերը հայտնագործեց լուցկին

Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը 1827 թվականի ապրիլի 7-ին փաստաբան Նիկսոնին է վաճառել առաջին լուցկին:
Առաջին հայացքից լուցկին հասարակ իր է, սակայն իրականում այն ունի բավականին հետաքրքիր նախապատմություն: Որպես նախատիպ ծառայում են չոր ճյուղերը, որի օգնությամբ էլ նախնադարում մարդիկ կրակ էին վառում: Ավելի ուշ չոր ճյուղերին փոխարինեցին հանքանյութերը, որոնք կարող էին կայծ ապահովել:
Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերն իր գյուտը, ինչպես սովորաբար լինում է, արեց շատ պատահական: 1826 թվականին նա փայտի օգնությամբ խառնում էր քիմիական նյութերը: Այդ փայտի ծայրին չորացել էր քիմիական կաթիլ, և Ջոն Ուոկերը փորձեց հեռացնել այն՝ հպելով առաստաղին:
Հպումից հանկարծակի կրակ բռնկվեց: Ջոն Ուոկերն սկսեց փորձեր կատարել, և 1827 թվականի ապրիլի 7-ին վերջապես տեղի ունեցավ առաջին առևտրային գործարքը: Դեղագործն իր առաջին լուցկիները վաճառեց փաստաբան Նիկսոնին:

Комментариев нет:

Отправить комментарий