четверг, 7 января 2016 г.

Յոթ մեղք, յոթ բույր». հայկական առաջին օծանելիքն ու «մեղավոր» կտավները՝ Արման Մանուկյանից

Ֆրանսիական օծանելիքը միշտ համարվել է նրբաճաշակության օրինակ օծանելիքի աշխարհում և յուրաքանչյուր կնոջ երազանքը: Ֆրանսիական հարդաջուրը, «պատրաստված է Ֆրանսիայում» մակագրությամբ բրենդային օծանելիքն ավանդաբար ամենացանկալի նվերներն են: Ինչպես հայտնի է, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս գործող բազմաթիվ օծանելիքի տներ ձգտել են մրցել ֆրանսիականների հետ: Եվ հենց դրանով էլ հետաքրքիր է «Arman Manoukian» ապրանքանիշով հայկական առաջին օծանելիքի ի հայտ գալը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանում հոկտեմբերի 29-ին:
«Յոթ բույր»
Հայ դիզայներ, պարֆյումեր և ապրանքանիշի հիմնադիր Արման Մանուկյանը լրագրողներին ասաց, որ չորս տարի աշխատել է յոթ բույրերի նախագծի իրագործման համար, դրանք ստեղծվել են հայկական ֆլորան ներկայացնող բույսերի առանձնահատուկ տեսակներից:
«Սա առաջին հայկական օծանելիքն է, որն արտադրվել է հենց Հայաստանում` ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Օծանելիքի բաղադրությունը կոմերցիոն գաղտնիք է, սակայն դրանց մեծամասնությունը մեր բույսերից ստացված եթերայուղերն են», - ասաց Մանուկյանը:
Ապրանքանիշի առաջին հավաքածուում ներառված է յոթ բույր՝ երկուսը՝ առավոտյան է, երկուսը՝ ցերեկային, երկուսը՝ երեկոյան և մեկը հատուկ բույր է, որը կարելի է համադրել նախորդ բույրերից ցանկացածի հետ:
«Յոթ բույր, յոթ մեղք» նախագծի պրոդյուսեր, ռեժիսոր Գուժ Թադևոսյանը հայտարարեց, որ հայկական օծանելիքը չի զիջի արտասահմանյանին, իսկ հետագայում այն կվաճառվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
«Մենք նախատեսում ենք օծանելիքի փոքր խանութ բացել Երևանում, ինչպես նաև արտահանել օծանելիքը: Կարծում եմ, որ կսկսենք հենց Ֆրանսիայից և Ռուսաստանից», - նշեց պրոդյուսերը:
Հայկական ապրանքանիշի ստեղծողների խոսքերով՝ հավաքածուն արժանացել է արտասահմանցի առաջատար պարֆյումերների հավանությանը: Հատկանշական է, որ հայկական օծանելիքը հարմար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, քանի որ ստեղծված է unisex ոգով:
Յոթ բույրերից բաղկացած հավաքածուն արժե 25 000 դրամ:
«Մեղավոր» կտավներ
Ապրանքանիշի` «Վահագնի» թաղամասում բաց երկնքի տակ անցկացված շնորհանդեսից հետո սկսվեց «Յոթ մեղք, յոթ բույր» նախագծի երկրորդ մասը:
Արման Մանուկյանը ներկայացրեց յոթ մեղքերի մասին աստվածաշնչյան թեմայով իր յոթ կտավները, և դա ուղեկցվում էր թեմատիկ բեմադրությամբ, որի ռեժիսորը Գուժ Թադևոսյանն էր:
«Մենք փորձեցինք մեկ նախագծում միավորել թատրոնն ու գեղանկարչությունը: Կարծում եմ, որ հետաքրքիր ստացվեց», - ասաց նա:
Բեմադրության էությունը հետևյալն էր՝ բեմում հերթով հայտնվում էին սպիտակ հանդերձանքով արտիստներ, սակայն չար ուժերի ազդեցությամբ նրանք կորցնում էին իրենց մաքրությունը, ճերմակ հագուստները և դառնում մեղավոր: Բայց արվեստի ուժի շնորհիվ՝ նկարչի կողմից կտավներում պատկերված մեղքի կերպարները ցնցում են նրանց և ստիպում մերժել չարն ու հաղթել նրան:
Ցուցահանդեսն անցավ մեծ հաջողությամբ, իսկ հյուրերը հեռացան՝ հուսալով, որ հայկական օծանելիքը հաջողություն կունենա ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:-0- 

Комментариев нет:

Отправить комментарий