Բնակչություն 134.100
Մարզկենտրոն Իջևան
Հարևան մարզեր Լոռի, Գեղարքունիք, Կոտայք
Հարևան պետություններ Վրաստան, Ադրբեջան
Տեսարժան վայրերը
Աճարկուտ, Առաքելոց, Գոշավանք, Կապտավանք,Կիրանց, Հաղարծին, Մակարավանք,Մշկավանք, Շխմուրադի,Ոսկեպար, Ջուխտակ, , Գոշի լիճ,Քարաբլիթ,Լաստիվեր, Մաթոսավանք,Աղավնավանք,Աղջկաբերդ
Տավուշի մարզում բավական խիտ է գետային ցանցը: ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի ընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը, Սառնաջուրը: Միափորի լեռներից սկսվում և դեպի Կուր գետն են հոսում մի քանի գետակներ (Հախում, Տավուշ, Խնձորուտ):
Շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, խիտ անտառների մեջ:
Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը:
Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի արգելոցը: Այն կազմակերպվել է բուսական ու կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով:
Բնակչությունը
Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերի են վերցվել:
Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում
Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։
Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։
Բնապահպանություն
Քաղաքները
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվանդանոցներն ու առողջարանները: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:
Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է:
Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը:
Комментариев нет:
Отправить комментарий