суббота, 9 января 2016 г.

Բույսերին խնամք է հարկավոր



Ինչու է բույսին անհրաժեշտ ջուր

Ջուրը բույսերի կյանքում ունի շատ կարևոր նշանակություն: Եթե հիշենք, որ խոտային բույսերի մոտ 90% - ը ջուր է,ապա մենք կգիտակցենք, որ ջուրը դա առաջին հերթին կարևոր կառուցողական նյութ է հանդիսանում բույսերի հյուսվածքների համար: Բացի այդ, նրա միջոցով բույսերը ստանում են իրենց համար կենսական անհրաժեշտ սննդանյութերը: Բույսի արմատները կարող են յուրացնել հողում պարունակվող հանքային պարարտանյութերը միայն ջրում լուծված վիճակում: Ջուրը որոշում է նաև բույսի արտաքին տեսքը:

Ինչ ջրով ոռոգել բույսը

Զգայուն բույսերը ջրի որակի նկատմամբ ունեն հատուկ պահանջներ: Նախ նշանակություն ունի ջրի ջերմաստիճանը: Բույսը հնարավորինս պետք է ջրել սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով: Լավագույն տարբերակը ցնցուղում կամ ջրամանում միշտ ջրի պաշարներ ունենալն է, այս դեպքում այն միշտ կլինի սենյակային ջերմաստիճանի:. Եթե դուք ջուրը ուղղակի հավաքել եք հոսող ծորակից, ապա այն կարելի է պարզապես խառնել տաք ջրի հետ:

Կոշտ կամ փափուկ ջուր

Ի տարբերություն ջերմաստիճանի, ջրի կոշտությունը կարգավորելը քիչ ավելի բարդ է: Ծորակի ջուրը բացի մաքուր ջրից պարունակում է նաև մի շարք նստվածքներ, հիմնականում ալկալիներ, որոնք որոշիչ ազդեցություն են ունենում բույսերի վրա: Դրանք են կալցիումի և մագնեզիումի կարբոնատները: Որքան դրանց պարունակությունը ջրի մեջ շատ է, այնքան ջուրը կոշտ է համարվում:Ջրի կոշտությունը չափվում է աստիճաններով: Մեկ աստիճան կոշտությունը համապատասխանում է 10 մգ կրի պարունակությանը մեկ լիտր ջրում: Մշտապես կոշտ ջրով ոռոգելը անբարենպաստ ազդեցություն է թողնում բույսի վրա: Դրա հետևանքով մեծանում է հողի մեջ կրի պարունակությունը և այն դառնում է ավելի հբիմնային: Եթե ջրի կոշտությունը 10 աստիճանից բարձր չէ, ապա ամեն ինչ նորմալ է, քանի որ բույսերի մեծ մասին այսպիսի ջուրը բավարար է: Եթե ջրի կոշտությունը 10 - ից մինչև 15 աստիճան է, ապա պետք է ուշադրություն դարձնել այն բույսերի վիճակին , որոնք զգայուն են կրի պարունակության նկատմամբ: Եթե ջրի կոշտությունը 15 աստիճանից բարձր է, ապա այն պետք է հատուկ նախապատրաստել և նոր դրանով ոռոգել:Ջրի շատ բարձր կոշտության մասին կարելի է իմանալ ուշադրություն դարձնելով ծաղկամանի պատերին: Կավե ծաղկամանի պատերին սպիտակավուն բծերի առկայությունը վկայում են ջրի մեջ կրի բարձր պարունակության մասին: Հիմնային միջավայրի հանդեպ հատկապես զգայուն են հետևյալ բույսերը`Ազալիա , Կամելլիա,Անթուրիում,Հորտենզիա և Բրոմելիաների, Օրխիդեաների և Պտերների բոլոր տեսակները:

Ինչպես նվազեցնել ջրի կոշտությունը

Կան մի շարք ձևեր, որոշները շատ պարզ են, մյուսները պահանջում են որոշակի ջանքեր և համբերություն:

1. Թողնել ջուրը նստի -Այս մեթոդը թերևս ամենադյուրին և առավել մատչելին է: Նախքան ջրելը , պետք է թողնել ջուրը մեկ օր նստի, այս դեպքում առանձնանում են մի շարք նստվածքներ և ջուրը ավելի փափուկ է դառնում: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում քլորը գոլորշիանում է, որը նույնպես նպաստում է ջրի որակի լավացմանը

Комментариев нет:

Отправить комментарий