понедельник, 23 ноября 2015 г.

Հայերի Հավատ

Հավատը այն պարտադիր պայմանն է, որը մարդկանց օգնում է ոչ միայն գոյատևելու, այլ նաև ազատվելու բարդույթներից: Հավատը զգացմունք է ոչ միայն Աստծո հանդեպ, այլ նաև սեփական ուժերի, գաղափարների, սկզբունքների նկատմամբ: Ցավոք սրտի այն ինչ-որ չափով բացակայում է մարդկանց կյանքում: Դա որոշակի չափով կախված չէ ժամանակակից սերունդից, ըստ իս այն վերագրված է բոլոր ժամանակների մարդկանց: Չէ որ ժամանակակից սերունդը ի հայտ չի եկել: Թե լավ և թե վատ գծերը սերունդները ժառանգում են իրենց նախորդներից, ուղղակի ստանալով դաստիարակություն: Իսկ թե ո՞ր սերունդն է թերացել, կարծում այս հարցին պատասխանել այնքան էլ դյուրին չէ:
Հավատն է, որ թույլ տվեց մեր ժողովրդին պայքարել և շարունակել մեր կյանքը, գործունեությունը, պահպանել մեր գիրը հանուն երկրի և մեր ազգի պահպանության: Ես, որպես իմ սերունդի մի փոքրիկ ներկայացուցիչ պատասխան եմ տալիս իմ արարքների և իմ ժամանակի համար: Եվ ահա ինձ անհանգստացնում է մի հարց՝ արդյո՞ք մենք ունենք նույն շունչը և պայքարի նույն պատրաստակամությունը ցանկացած դժվարին պահից դուրս գալու, պահպանել հավատը և շարունակելու կյանքը: Արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր ունեցած հավատը փոխանցելու մյուներին, մեզ հաջորդողներին: Առաջարկում եմ Ձեզ, փորձել պատասխանել այս հարցերին, յուրովի և մանրամասնորեն դիտելով այն հարցը, թե որ դարում ենք մենք հիմա ապրում, և տեսնելով մեր և մյուս դարերի տարբերությունները:
Հավատ

Комментариев нет:

Отправить комментарий