суббота, 28 ноября 2015 г.

Վիտամին c

Վիտամին c

Ինչպես գիտեք վիտամիններ անհրաժեշտ է բոլոր մարդկանց և կենդանիներին:
Վիտամինները տարբեր են որոնք թվում է նաև վիտամին c -ն:
Ուրեմն անհրաժեշտ է նաև մյուս վիտամինները:
Այսօրվա մեր տեղեկությունը վերաբերվում է վիտամին c-ին:
Եվ այսպես վիտամին c-ն.................................................................

Картинки по запросу վիտամին сԿարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման շարժընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք Է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, թորշոմածություն, արագ հոգնելիություն, քնկոտություն, գլխապտույտ: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է: C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:


Картинки по запросу վիտամին с
C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է, հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

Կարծում եմ հասկանալի էր բոլորին, որ վիտամին c-ն շատ կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմում, և նրա պակասը մեկ րոպեից էլ անգամ նկատելի է մարդու հայացքից:

Комментариев нет:

Отправить комментарий