понедельник, 23 ноября 2015 г.

ՄԵԿ,ԵՐԿՈՒ,ԵՐԵՔ…

Безымянный - копияԿային-չկային մի երկու հին երկրներ կային: Այդ երկրները ղեկավարում էին երկու սքանչելի քույրիկները՝ Արիանան և Մարիանան: Նրանք միասին կապել էին մի պայման, որ իրենց երկրների անունները պետք է լինեն պարտադիր միանման: Արիանայի երկրի անունը Չամիչստան էր, իսկ Մարիաննայի երկրի անունը Չրաստան: Եվ այդպես նրանք պահպանում էին այդ պայմանը: Բայց մի գեղեցիկ գարնանային օր Արիանան որոշում է իր երկրի հիմնը փոխել: Այդ հիմնը սկսվում էր Մեկ,երկու,երեք-ով: Երբ  զինվորներն ու սպաները երգում էին այդ երգը ինչ որ մի զուգադիպությամբ հենց հասնում էին Մեկ,երկու,երեքին ինչ որ մի բան նրանց խանգարում էր երգել: Ծայրահեղ դեպքում էլ եթե ինչ որ բան չէր պատահում նրանք մի կախարդական ուժով լռում էին: Այդ երկու դեպքերի մասին իմանում է թագուհին՝ Արիանան: Նա ենթադրում է, որ պետք է երկրի անունը դնի Մեկ,երկու,երեք: Եվ անում է դա: Իր քույրը երբ իմանում է, բարկանում է և պահանջում է քրոջը փոխել երկրի անունը: Սակայն Արիաննան դեմ է լինում և իր երկրի անունը դնում է Մեկ,երկու, իսկ քրոջը առաջարկում է իր երկրի անունը դնել երեք: Այդպես մի քանի ամիս ապրում են խաղաղ և հաշտ: Բայց օրերից մի օր Մարիաննան մոտենում է Արիաննային և ասում քույր իմ ես մի լավ առաջարկ ունեմ արի միասին մեր երկրները միացնենք անուններն էլ կմիանան և կդառնա մի հետաքրքիր զարմանահրաշ երկիր:Արիաննան համաձայնվում է և ամբողջ աշխարհում բոլորը իմանում են երկու քույրիկների ղեկավարած մի մեծ երկրի մասին՝ Մեկ,երկու,երեք-ի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий