понедельник, 23 ноября 2015 г.

Արա գեղեցիկ և Շամիրամի մասին

ԱրաԱրա Գեղեցիկ – Հայկի սերունդից հայոց արքա, Արամի որդին։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել էԱսորեստանի դեմ ուղղված հայոց ազատագրական պայքարը։
Նինոս – Ասորեստանի թագավորը։
Արամ – Արամու Ուրարտացի, Արամ աշխարհակալ, Արա Գեղեցիկի հայրը։
Շամիրամ (Շամմուրամաթ, Շամիրամովթ, Սամմիրամաթ, Սեմիրամիս, Սեմիրամիդա) – Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու` Ադադնիրար III թագավորի խնամակալուհին (Ք.ծ.ա. 810-806)։
Նուարդ – Արա Գեղեցիկի կինը։
Կարդոս – Արա Գեղեցիկի որդին` ծնված իր սիրելի կին Նուարդից։

Բովանդակությունը

Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել Է Հայոց թագավորվոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել Է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել Է։ Շամիրամի հանձնարարությունը Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել Է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել Է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին Է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել Է։

Комментариев нет:

Отправить комментарий