среда, 25 ноября 2015 г.

Ինչպես մարդկանց տրամադրությունը բարձրացնել:

Ինչպես մարդկանց տրամադրությունը բարձրացնել:

Տրամադրությունը բարձրացնելու 3 պարզ միջոց


Վատ տրամադրության մեջ օրը սպանելը շատ հեշտ է, սակայն շատ ավելի ցանկալի է դրանից արագ ազատվել և առաջ շարժվել: Իսկ ինչպե՞ս դա անել: Ձեզ ենք առաջարկում տրամադրությունը բարձրացնելու 3  արդյունավետ տարբերակ:
1. Լսեք ձեր սիրելի երաժշտությունը:
Այսօր համացանցը հրաշալի հնարավորություն է ընձեռում միանգամից գտնել այն երաժշտությունը, որը ձեզ դուր է գալիս: Տրամադրությունը բարձրացնող արտասահմանյան լավագույն երգերից են Սրվայվորի «Eye of the Tiger», Բոբբի Մքֆերինի «Don՛t Worry, Be Happy», Աշերի «Scream», Լումիներսի «Ho Hey»-ը, Մոնսթերս Էնդ Մենի «Little Talks», 50 Սենթի «In Da Club»-ը, Էդվարդ Շարփի և Մագնեթիք Զիրոուսի «Home» կատարումները: 
Սրանց կամ մեկ այլ` ձեր սիրելի կատարման տակ ուղղակի սկսեք պարել սենյակում` ասես ոչ ոք չի նայում ձեզ. հավատացեք, ամբողջ սթրեսը դուրս կգա ձեր միջից:
2. Զվարճալի տեսանյութեր կամ նկարներ նայեք:
Մարդկանց հատկապես զվարճացնում են տեսանյութերը, որոնցում այլ մարդիկ հիմարի կարգավիճակում են հայտնվում: YouTube-ում փնտրելու դեպքում կարելի է արագ գտնել այնպիսի զվարճալի տեսանյութեր, որտեղ մարդիկ, օրինակ` իրենց հեծանիվներով կամ սքեյթով հնարքներ անելիս ընկնում են` հայտնվելով ծիծաղելի իրավիճակում: Եթե սա այնքան էլ զվարճալի չէ ձեզ համար, կարող եք փորձել դիտել զվարճալի նկարներ, մանավանդ հետաքրքիր են պատրանք ստեղծող լուսանկարները, օրինակ` երբ թվում է, թե աղջիկը մերկ է, բայց իրականում այդ պատրանքը ստեղծում է լուսանկարում նրա ընկերոջ ձեռքը: Տրամադրություն են բարձրացնում նաև կենդանիների հետաքրքիր նկարները:
3. Ծիծաղեքձեր սիրելի ֆիլմերը դիտելով:
Նույնիսկ հետազոոտողներն են պնդում, որ ծիծաղը դրականորեն է ազդում մարդու առողջության վրա: Այն հանգստացնում է ամբողջ մարմինը` անցկացնելով ընկճախտն ու թուլացնելով մկանների ձգվածությունը, իսկ դրանից հետո մի ամբողջ 45 րոպե դուք շարունակում եք ձեզ լավ զգալ: Պարզվել է նաև, որ ծիծաղը խթանում է մարդու օրգանիզմում իմունային համակարգի լավ աշխատանքը, որի արդյունքում այն նաև օգնում է ձեզ արագ հաղթահարել հիվանդությունը: 
Դե իսկ ծիծաղի չափաբաժինը կարող են ապահովել կոմեդիա ժանրի ֆիլմերը կամ, ինչու չէ, նաև թատերական ներկայացումներն ու հումորային տարբեր հեռուստաշոուները:
Կարելի է օրինակ դիտել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը, կամ Ջեքի Չանի ֆիլմերից, որոնք լի են տարբեր հնարքներով ու հարուստ` հումորով: Կարելի է նաև դիտել «Տրանսֆորմերները» (ֆիլմի ավարտին ձեր տրամադրությունը հաստատ կբարձրանա):
Դե իսկ այս ամենը կարելի է անել ձեր ընկերներից մեկի հետ: Հավատացեք, ընկերների հետ ամեն ինչ շատ ավելի ուրախ է անցնում: 
Իսկ ներքևում կարող եք թողնել ձեր մեկնաբանությունը` մեզ հետ կիսվելով, թե ինչպես եք հաղթահարում ձեր վատ տրամադրությունը:

Комментариев нет:

Отправить комментарий