понедельник, 23 ноября 2015 г.

Մխիթար Սեբաստացու մասին

Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Իսկ 15 տարեկան հասակում ձեռնադրվել է սարկավագ: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։
Սակայն այնտեղ Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, որոշել է փախչել Սևանա վանքը, մտածելով թե այնտեղ կկարողանա խաղաղ պայմաններում նվիրվել գրական աշխատանքի, առանց հաշվի առնելու, թե Սևանը չէր կարող տարբեր լինել էջմիածնից։ Հարկադրված թողնում է նաև նոր օթևանը, վերադառնում իր ծննդավայրը։
Մեծ զրկանքներ կրելով հասնում է Հալեպ, մտերմանում լատին հոգևորականների հետ: Սակայն նա ցանկություն է հայտնում մեկնել Հռոմ։
Ճանապարհ է ընկնում դեպի Պոլիս, այնտեղից Իտալիա անցնելու մտադրությամբ։ Հազիվ հասած Կիպրոս, ծանր հիվանդանում է, ապաքինվելուց հետո վերադառնում է Սեբաստիա` Ս. Նշան վանքը, 1696-ին ձեռնադրվում է քահանա։
Իսկ 1749թ., ապրիլի 27-ին մահանում է:

Комментариев нет:

Отправить комментарий