суббота, 28 ноября 2015 г.

ՅՈԻՂԱՑԻՆ, ԱՆՑՈՐԴԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի գյուղացի շալակով փայտ էր տանում վաճառելու։ Փողոցում, ամբոխի միջով անցնելիս, նա բարձրաձայն գոչում էր.
— Ճանապա՜րհ տվեք, ճանապա՜րհ։
Մի կոպիտ ու անտաշ մարդ չկամեցավ հեռանալ ճանապարհից։ Գյուղացին միամտաբար դիպավ նրան և պատռեց վերարկուն։ Կամենալով տուգանել տալ գյուղացուն, անցորդը տարավ նրան դատավորի մոտ և հայտնեց իր բողոքը։ Իսկ գյուղացին ոչ մի խոսք չասաց, մնաց լուռ ու անձայն։
Դատավորը, դիմելով վերարկուի տիրոջը, հարցրեց.
— Ի՞նչ ես պահանջում, ինչպե՞ս վարվեմ այս համրի հետ։
— Նա համր չէ,— ասաց բողոքականը,— որովհետև փողոցում բարձրաձայն գոչում էր՝ «Ճանապա՜րհ տվեք, ճանապա՜րհ»։
— Ո՛վ անմիտ,— բարկացավ դատավորը,— եթե նա այդպես էր գոչում, ուրեմն պարտավոր էիր մի կողմ քաշվել, որպեսզի չդիպչեիր նրան ու չպատռեիր քո վերարկուն։


ԶՈՐԱԿԱՆՆ ՈԻ ԻՐ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԲԵՌԸ

Ոմն զորական, իր կնոջ հետ գտնվելով ծովում, մի մեծ ալեկոծության ժամանակ նկատում է, որ նավավարներն ամբողջ եռանդով ծովն են նետում այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքերը։ Ոմանք աղաղակում էին, թե՝ «նախապես դուրս նետենք ամենածանր բեռները, որպեսզի փրկենք կյանքերս ու ազատվենք ծովից, թե չէ իրերի հետ բողորս էլ կսուզվենք»։
Երբ զորականը լսեց այս, իսկույն բռնեց իր կնոջն ու նետեց ծովը, բացականչելով.
— Կնոջիցս ավելի ծանր ու անտանելի բեռ ես չունեմ աշխարհում:
Աղբյուր՝ http://armenia

Комментариев нет:

Отправить комментарий