понедельник, 23 ноября 2015 г.

Միաբանության կանոններ

<<Քո ընկերոջը համարիր քեզանից ավելի լավը, ոչ միայն սրտով այլ նաև գործով, փորձիր հասկանալ ընկերոջդ ներելով և գաղտնի պահելով ամեն սխալ:>>
<<Միաբանության բարգավաճման և զարգացման համար աբահայրը իր վեցամայա պաշտոնաբարարության ընթացքում անձամբ պետք է այցելի միաբանության բոլոր կենտրոնները:>>
<<Աբահայրը որպեսզի կարողանա լավագույն կերպով ղեկավարել միաբանությունը, պիտի առիթներ ստեղծի միաբանների յուրաքանչյուրի հետ անձամբ հանդիպելու, խոսի, քաջալերի, հայրաբար առաջնորդի այնպես, որ բոլոր զգան, որ իրենք մեկ ընտանիքի:>>
<<Հատուկ ուշադրություն դարձրու հիվանդներին և տարեցներին, ապայհովելով իրենց վիճակին հարկավոր ամեն միջոց:>>
<<Միաբանության Կրթական Կենտրոններում կամ Վարժարաններում Տնօրենները պարտավոր են կանոնավոր հաստատել ուսումների և կոչումների գծով Աբբայական Փոխանորդի հետ: Պետք է նրանց երեք ամսիս գրավոր հաշվետվություն ուղարկեն իրենց պատասխանատվության հանձնած կենտրոնի վիճակի և գործունեությունների մասին:>>
<<Միաբանության մեջծանր սխալներ նկատված են հատկապես հետևյալները. Ա) առանց Մեծերի հրամանին հեռանալ տնից և չվերադառնալ երկու ամիսների ընթացքում: Բ) Ծանր գողության կամ սեղանակապտության: Գ) աշխարական ատելությունների դիմել Միաբանության կամ միաբանի դեմ:>>
Կրթահամալիրի կանոններ`
<<Միաբանության բարգավաճման և զարգացման համար Տիար Բլեյանը իր վեցամայա պաշտոնաբարարության ընթացքում անձամբ այցելում է միաբանության բոլոր կենտրոնները:>>
<<Տիար Բլեյանը որպեսզի կարողանա լավագույն կերպով ղեկավարել միաբանությունը, առիթներ է ստեղծում ուսուցիչների յուրաքանչյուրի հետ անձամբ հանդիպելու, խոսում է, հետաքրքրվում է իրենց գործերով` թե ինչից են դժգոհ, ինչից են գոհ, հայրաբար առաջնորդվում է այնպես, որ բոլոր զգան, որ իրենք մեկ ընտանիքից են:>>
<<Ոսուցիչները ուշադրություն են դարձնում  աշակերտներին, ապայհովելով իրենց հարկավոր ամեն միջոց:>>
<<Ամեն դպրոց պարտավոր է Տիար Բլեյանին հայտնի այդ կենտրոնի վիճակի մասին:>>
Դասարանի կանոններ`
<<Դասը չխանգարել, չնթատել ընկերոջդ խոսքը, ուսուցչու հետ հավասար չխոսալ, ընդմիջմանը չգոռալ, դասի ժամանակ աղմուկ չբարձրացնել, չկռվել, չծեծել, դասի ժամանակ չխոսել, չուշանալ և դասին պատրաստ գալ:>>
Կարևոր կանոններ`
<<Հեռախոսները օգտագործել որպես ժամացույց. չուշանալ դասերից. դասի ժամանակ պահպանել աշխատանքային լռություն. եթե դասին պատրաստ չես  մի խանգարիր ընկերոջդ. Դասի ժամակակ անջատել բջջայինները. Հարգիր դիմացինիդ. Հանդուրժիր նրան.>>
Կանոն`
<<Ընկերոջդ համարիր քեզնից ավելի լավ>>
Կարևոր կանոն-դարձվածք`
<<Դասը լսիր մեկը խոսիր. Խոսողին լսող է պետք.>>
Հիշիր`
<<Դասամիջոցները հագստանալու համար են. >>

Комментариев нет:

Отправить комментарий