пятница, 27 ноября 2015 г.

Es-dur-ը (KV 614)

Կվարտետ Es-dur-ը (KV 614) իր հիմնական բնույթով անհամեմատ ավելի լուսավոր և կենսախինդ է։ Ոճական ամբողջ մաքրությամբ հանդերձ նրանում մեծ նշանակություն է տրվում արտաքին հնչելիությանը։ Andante-ն ֆրանսիական ծագմամբ նմուշների շարքում է դասվում։ Այն ռոնդոյաձև է, և Մոցարտը թափառող թեմաների կնկնության ժամանակ հարստացնում է դրանք նորանոր վարիացիաներով, որոնցում կարծես լսում ենք թռչունների և բնության այլ դյութող ձայներ։ Վերջին հատվածը՝ սոնատի և ռոնդոյի միախառնման տարատեսակներից մեկը, թեմատիկ առումով բացառապես ամբողջական է և այստեղ մեկ անգամ ևս նկատում ենք, թե ինչպես է հայդնյան հումորը կրկին վերափոխում մոցարտյան հումորի։

Ութ վարիացիաները «Կինը հրաշալի բան է» թեմայով (KV 613)

Մոցարտի սեղծածներից լավագույնն են համարվում։ Չնայած ինչպես նման ստեղծագործությունների մեծ մասը՝ սրանք նույնպես ունեն մաքուր մելոդիկ բնույթ։ Դաշնամուրի համր գրված ստեղծագործություններում կուլմինացիա է համարվում B-dur (KV 595) կոնցերտը՝ վերջինը այս ժանրում։ Իր կառուցվածքով և ձևով այն ընդհանուր առմամբ նման է նախորդներին, բայցևայնպես նկատելիորտեն առանձնանում է մյուսներից։ Վերջինս թողնում է տպավորություն՝ կարծես Մոցարտը գրել է այն ինքն իր և ոչ թե լայն հասարակության համար, քանի որ նախկին կենսուրախությունն ու փայլը բացակայում են, փոխարենն ի հայտ են գալիս առավել ինդիվիդուալ և միևնույն ժամանակ անսովոր կերպով հաշտվողական տրամադրություններ։ Այն կտրուկ կերպով տարբերվում է նախկին՝ օրինակ երկու մինորային կոնցերտների կրքոտությունից։ Ստեղծագործությունը պահանջում է բարձր տեխնիկա և նախորդներից առավել շատ է ծառայում մտքերի երաժշտական զարգացմանը։ Յուրօրինակ տպավոություն է թողնում այն, որ մեղեդիի թեման, սոլիստին վերադառնալով, հնչում է ֆլեյտաներով և առաջին ջութակով։ Եզրափակող ռոնդոն նույնպես հեռանում է նախկին ավանդույթից, քանի որ նրա թեման ոչ միշտ է հնչում գլխավոր տոնայնության մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий