Անտարկտիդա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիդա (հուն.՝ ἀνταρκτικός, բառացի «Արկտիկայի հակադրություն»), հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 միլիոն կմ²։
Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14.0 միլիոն քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Եվրասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից ևՀարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ մեծ է։ Անտարկտիդայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր)։
Անտարկտիդան համարվում է ամենացուրտ մայրցամաքը՝ ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է։ Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է[1]։ Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89°C (−129°F)[2]։ Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1,000 -ից 5,000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կենտրոններում։ Այստեղ գոյատևում են միայն ցրտադիմացկուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովացուլեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր ։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։
Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis ("Հարավային մայրցամաք") մասին, առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգսհաուզենի և Միխայիլ Լազարևի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտական կայանի կողմից 1820 թվականին։ Սակայն, 19-րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով։ 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիայի դաշինքը։ Այսօր երկրների քանակը կազմում է 49։ Դաշինքը արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքարդյունաբերության իրականացումը։ Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին՝ նպատակ ունենալով պահպանել մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել միայն գիտական հետազոտությունները։ Այսօր հետազոտություններ են իրականացվում բազմաթիվ երկրներից ավելի քան 4,000 գիտնականների կողմից։
Комментариев нет:
Отправить комментарий