Ավստրալիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Ավստրալիա (այլ կիրառումներ)
| ||||
| ||||
Մայրաքաղաք | Կանբերրա 35°18′S, 149°08′E | |||
Ամենամեծ քաղաք | Սիդնեյ | |||
Ավստրալիա (անգլ.՝ Australia, պաշտոնապես Ավստրալական Միություն (անգլ.՝ Commonwealth of Australia)), երկիր, որ ներառում էԱվստրալիա մայրցամաքը, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսում՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքում՝Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքում՝ Նոր Զելանդիան:
18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40,000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թ. հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թ. հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս: Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։
1901 թ. հուվարի 1-ին այդ վեց գաղութները միավորվելով ձևավորեցին Ավստրալական Միությունը։ Այդ ժամանակից ի վեր Ավստրալիան պահպանում է իր կայուն ազատ ժողովրդավարական քաղաքական համակարգը, որը գործում է որպես պառլամենտական ժողովրդավարության միություն, և սահմանադրական միապետությունը: Միությունը ներառում է վեց նահանգներ և մի քանի տարածքներ։ 22.7 միլիոն բնակչությունը մեծապես կենտրոնացած է Արևելյան նահանգներում և քաղաքներում։ Ավստրալիան իր տնտեսության ծավալով աշխարհում 12–րդն է, իսկ մեկ շնչին ընկնող եկամտի ծավալով՝ վեցերորդը։ Ավստրալիան իր ռազմական ծախսերով աշխարհում 13–րդն է։ Ավստրալիան Մեծ20, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն, Բրիտանական ազգերի միություն, Ասիա-Խաղաղ օվկիանոս տնտեսական համագործակցություն, Խաղաղ օվկիանոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։
Комментариев нет:
Отправить комментарий