суббота, 21 ноября 2015 г.

Լրացուցիչ աշխատանք


Եղիշե Չարենք
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:
Մրսած ու կծկված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…
Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…
Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։
Փոխաբերությունները բացատրիր.
  • Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
    Մրսած ու կծկված՝ դողում է, վայում է:
  • Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
    Ուզում է կլանել կանաչը, գարունը:
Ներկայացրու այս բանաստեղծությունը պատկերող նկարը:
Ինչպե՞ս է կապվում շան կերպարը աշունը ներկայացնող պատկերների հետ։
Բանաստեղծությունը վարժ կարդալ սովորիր։

Комментариев нет:

Отправить комментарий