воскресенье, 22 ноября 2015 г.

Բնագիտություն


Գետերի նշանակությունը: Գետերր մեր մոլորակի արյունատար ա­նոթներն են: Պատահականչէ, որ դեռ վաղ ժամանակներից բոլոր բնակավայրերր մարդիկ կառուցել են գետերի ափերին, որայդ գետերի քաղցրա­համ ջրերն օգտագործեն իրենց կարիքների համար: Աշխարհի գրեթե բո­լոր խոշոր քաղաքներր գտնվում են գետերի ափերին:
Գետերի ջուրն օգտագործվում է խմելու ե կենցաղային նպատակնե­րով, ոռոգման համար,արդյունաբերության մեջ, գետերր նաև հազարամ­յակներ շարունակ ձկնային սննդով ենապահովել մարդուն, եղել են նաև տրանսպորտային միջոց՝ նավարկության և բևռներիտեղափոխման հա­մար: Վերջապես՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էլեկտրաէներգիաստանալու համար: Օրինակ՝ Հրազդան և Որոտան գետերի վրա կառուցվել էէլեկտրակայանների համակարգ:
Գետերի ջուրն օգտագործելու համար հաճախ անհրաժեշտ է լինում կարգավորել գետերիհոսքր, և այդ նպատակով գետի հունում կառուցում են ջրամբարներ:
Գետերի ջուրն օգտագործելու համար, նախ՝ անհրաժեշտ է որոշել, թե գետում ինչքա՞ն ջուր կա,արդյոք բավարարո՞ւմ է օրեցօր աճող պահանջ- ներր: Այդ նպատակով պետք է կարողանալհաշվել գետով անցնող ջրի ծավալր:
Ջրի այն ծավալր, որր գետի լայնական կտրվածքով անցնում է մեկ վայրկյանում, կոչվում է գետիծախս: Աշխարհում գետի ջրի ամենամեծ ծախսն ունի Ամազոնր, որի լայնական կտրվածքով 1վայրկյանում անցնում է 173000 խոր. մետր ջուր: Մեր երկրի գետերի ծախսր բավականին փոքրէ: Բացի ջրի ծախսից՝ անհրաժեշտ է լինում նաև հաշվել, թե տարվա րն­թացքում որքան ջուր էհոսել-անցել գետով:
Տարվա րնթացքում գետի լայնական կտրվածքով անցած ջրի ծավալր կոչվում է գետի ջրիտարեկան հոսք:
Գետի ջրի տարեկան հոսքր չափվում է խորանարդ մետրով:
Լճերի նշանակությունը: Լճերր նույնպես կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում:Հատկապես քաղցրահամ լճերի ջուրր պիտանի է կենցա­ղում և ոռոգման նպատակովօգտագործելու համար, իսկ աղի լճերից արդ­յունահանում են կերակրի և այլ տեսակի աղեր:
Շատ լճեր օգտագործվում են ձկնաբուծության և ձկնորսության նպա­տակով: Մեծ լճերրծառայում են նաև նավարկության համար՝ դրանցով տեղափոխում են բեռներ ու մարդկանց:
Լեռնային գեղատեսիլ լճերր ծառայում են տուրիզմի զարգացմանը և մարդկանց հանգստիկազմակերպմանը: Օրինակ՝ Սևանա լիճը Հայաստանի կարևորագույն հանգստավայրն է, որտեղտասնյակ հազարավոր մարդիկ իրենց հանգիստն են վայելում ամառվա շոգին:
Լեռնային լճերր հարուստ են նաե էներգետիկ պաշարներով, եթե լճից գետ է սկիզբ առնում: Այսառումով շատ տիպիկ է Սևանա լիճր, որից դուրս եկող Հրազդան գետի վրա կառուցված է վեցջրաէլեկտրակայան:
Լճերր, ունենալով այսպիսի կարևոր նշանակություն, այսօր պահպա­նության խիստ կարիքունեն: Բազմաթիվ լճային ավազաններում, որտեղ բնակչությունր խիտ է, և մարդու տնտեսականգործունեությունր մեծ է, ջու­րն զգալի չափով աղտոտված է, իսկ առանձին դեպքերում դարձել էօգտագործման համար ոչ պիտանի:
Աշխարհի շատ երկրներում հատուկ միջոցառումներ են իրագործվում լճերի մաքրությունրպահպանելու համար: Մեր երկրում նույնպես հսկայա­կան աշխատանքներ են տարվում Սևանալճի մակարդակի բարձրացման և ճահճացման վտանգի կանխման համար:
Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր գետերը ե գեղատեսիլ Սևանը:

Комментариев нет:

Отправить комментарий