воскресенье, 22 ноября 2015 г.

Ի՞նչ սնունդ արժե օգտագործել սթրեսի ժամանակ՝ ճարպոտ սննդի փոխարեն

Ի՞նչ սնունդ արժե օգտագործել սթրեսի ժամանակ՝ ճարպոտ սննդի փոխարեն

Ոչ ոք չի կարող սթրեսից խուսափել, այն կյանքի անբաժանելի մասն է համարվում եւ կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, մանավանդ եթե փորձում ենք ոչ կառուցողական եղանակներով դրա դեմ պայքարել: Խոսքը, մասնավորապես, «ես դրան արժանի եմ» արդարացմամբ անառողջ սննդի վրա հարձակմանն է վերաբերում: Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ երկուսի համադրությունը կնոջ պարագայում կարող է քաշի՝ 5 կգ-ով տարեկան ավելացման հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:
Իսկ որպես սթրեսի դեմ պայքարի արդյունավետ միջոց, կարելի է նաեւ առավել առողջարար սնունդ օգտագործել:
Հետազոտության շրջանակում այս կամ այն պատճառներով սթրեսի ազդեցության տակ գտնվող միջին տարիքի 58 կին մասնակիցներին հաջորդ օրն իսկ ճարպոտ՝ բավականություն պատճառող սննդամթերք է առաջարկվել (հնդկահավի մսից պատրաստված նրբերշիկ, խմորեղեն, եւն): Հետագա յոթ ժամերին իրականացված չափումները ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության տակ չգտնվող մասնակիցների հետ համեմատությամբ, առաջին խմբում ներառված «շատակերները» 104 կալորիայով պակաս էներգիա են վառել եւ ինսուլինի առավել բարձր բաղադրություն ունեն, ինչը ոչ միայն ճարպերի պահպանմանն է նպաստվում, այլ նաեւ հնարավորություն չի ստեղծում, որ դրանց մեծ մոլեկուլներն ավելի փոքր՝ դյուրավառ չափերի վերածվեն:  Ընդ որում, պարզվել է, որ ճարպի տեսակն անգամ այս պարագայում էական նշանակություն չունի. սթրեսի ազդեցության տակ գտնվող կանայք դանդաղ նյութափոխանակությամբ են աչքի ընկնում: Եւ որքան բարձր է սթրեսի մակարդակը, այնքան ավելի դանդաղ են ճարպերը մարսվում:
Ուստի, այդքան մտահոգություն պատճառող հավելյալ կիլոգրամներից խուսափելու նպատակով, կանանց սննդամթերքի հետեւյալ տեսականին ենք առաջարկում, որոնք հաճելի համ ունեն եւ սթրեսի առկայությամբ օրգանիզմում հայտնվելու դեպքում միայն դրական ազդեցություն կարող են ունենալ.
Ավոկադո
Գլուտաթիոնով հարուստ այս միրգը աղիներին թթվայնությունը բարձրացնող ճարպերը կլանելու հնարավորություն չի ընձեռի: Բացի այդ, ավոկադոն սրտի առողջության համար օգտակար B վիտամինի աղբյուր է համարվում:
Հատապտուղներ
Լինի դա ելակ, հապալաս, թե ազնվամորի, հատապտուղներն ընդահանուր առմամբ C վիտամինի բարձր բաղադրություն ունեն, ինչը սթրեսի ֆիզիկական եւֆիզիոլոգիական հետեւանքները վերացնելու հատկությամբ է հայտնի:
Նուշ
Նուշը եւս իմունային համակարգի աշխատանքը խթանող B վիտամինի գանձարան է համարվում:
Սաղմոն
Սաղմոնը ոչ միայն սրտի առողջության համար օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով է հարուստ, այլ նաեւ իր բաղադրության մեջ բազմաթիվ ազդեցիկհակաօքսիդանտներ ունի, որոնք բջիջների առողջությունը պահպանելու արդյունավետ միջոց են համարվում:
Նարինջ
Ինչպես նշել ենք, C վիտամինը սթրեսի ազդեցությունը սահմանափակելու օգտակար հատկություն ունի:

Комментариев нет:

Отправить комментарий