пятница, 20 ноября 2015 г.

Ֆուտբոլական

Ֆուտբոլական



  10-Ընկերական հանդիպման ժամանակ իտալական Աստի քաղաքում տանտերերի-Մասկիո թիմի կենտրոնական հարձակվողը շեղ հարվածեց գնդակին և նրա ոտքը դիպավ խոտածածկին: Այնքան ուժեղ, որ նա վնասեց ոտքը: Խաղից հետո մարզադաշտի աշխատակիցները ուսումնասիրելով այն տեղը, որտեղ խոտածածկը վնասվել էր, գտան մարդու կմախք, որը, ինչպես պարզվեց, լուրջ պատմական գտածո էր: Արդյունքում ֆուտբոլիստը ստացավ գումար և շքանշան-հնէաբանության մաձ մեծ ներդրում կատարելու համար
  
  
  
     9-Բրիտանիայում մառախուղը սովորական երևույթ է: Բայց անսովոր է այն դեպքը, որը կատարվեց երկու շոտլանդական թիմերի միջև խաղում: Մառախուղը այնքան խիտ էր, որ խաղացողները երկար ժամանակ փնտրում էին գնդակը, ընկերներին, մրցակիցներին: Մի պահ մրցավարին թվաց, որ խաղացողները շատ են: Առաջին հերթին նա մոտեցավ պահեստայինների նստարանին և նկատեց, որ այն դատարկ է: Ինչպես հետագայում պարզվեց, խաղադաշտում այդ պահին գտնվել է 13 ֆուտբոլիստն ամեն թիմից:
  
  
  
     8-Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1881 թվականին երկու իռլանդական -Կալլինաֆերս և Ֆերրի ակումբների միջև: Հաղթողը որոշվեց միայն......65 ժամ 1 րոպե խաղալուց հետո:
  
  
  
     7-1969 թվականի նոյեմբերի 3-ին կայացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենակոպիտ հանդիպումը: Ֆուտբոլիստները այնքան համառ էին պայքարում գնդակի համար, որ մրցավարը ստիպված էր հեռացնել բոլոր 22 ֆուտբոլիստներին, ընդ որում մեկին խաղից հետո տեղափոխել են հիվանդանոց: Գլխավոր մրցավարը հերացրել էր նույնիսկ եզրային մրցավարին:
  
  
  
     6-Բոլորը գիտեն անգլիացիների մոլի ֆանատիզմի մասին: Նրանք իրենց սիրելի ակումբների համար պատրաստ են շատ բան զոհաբերել: Սակայն պարզվում է, որ ակումբներին երկրպագուների կողմից հասցված վնասը կազմում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:
  
  
  
     5-Ֆուտբոլը պետականորեն արգելված է 6 երկրներում, որոնցից են Կամբոջան, Աֆղանստանը և Գրենլանդիան: Ամերիկայի Յուտա նահանգում ֆուտբոլը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ խաղադաշտը պետք է լին եկեղեցուց աչ ավել, քան 1, 5 կիլոմետր հեռավորության վրա:
  
  
  
     4-Հանդիպման ժամանակ քամին բերեց խաղադաշտ մի խումբ պարաշուտիստների: Նրանցից մեկը ընկավ դարպասապահ վրա այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր տիրել գնդակին: Արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում: Մրցավարը, անտեսելով տուժող թիմի բողոքները, հաշվեց գոլը, պատճառաբանելով «» միջամտությունը:
  
  
  
     3-Ինքնատիպ րեկորդի հեղինակ է 60-ականներին իտալական Բրեշիա ակումբում խաղացող պաշտպան Մացիան: Խաղի 38-րդ վայրկյանին նա դարձավ ինքնագոլի հեղինակ, այդ վայրկյանին հեղինակելով ամենաարագ ինքնագոլը:
  
  
  
     2-1969 թվականին Հոնդուրասի հավաքականը պարտություն կրեց Սալվադորի հավաքականի կողմից: Այս փաստը 8-օրյա պատերազմի պատճառ հանդիսացավ այդ երկրների միջև:
  
  
  
     1-1891 թվականին իռլանդացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալտին առաջարկեց խաղի կանոնների մեջ մտցնել տուգանային հարված, որը կկատարվեր կոպիտ խախտումների դեպքում սեպական տուգանային հրապարակում: Առաջին Տուգանային հարվածը նշանակվեց Իռլանդիայի ազգային առաջնությունում: Այդ օրվանից այս հարվածին անվանում են պենալտի:
Առաջխաղացնել այս նյութը

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109.88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90, 728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, որտեղ միաժամանակ կարող են գտնվել մինչև 150, 000 հանդիսական։

Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը՝ 105x70 մ
Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 7-ից 11 խաղացող.
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտ կեսում են գտնվում և առաջնային նպատակն է խփել գոլ։
Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ, և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ, յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

ԽԱՂԱՑՈՂՆԵՐ


Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացոցներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են՝
  • Դարպասապահ-պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ-Խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին, և գործում են իրենց կիսադաշտում, լինում են
  • Աջ պաշտպաններ-գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ-գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ-գործում են կենտրոնում
  • Ինչպես նաև կան ունիվերսալ պաշտպաններ, որոնք կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ-Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակն է, կախված խաղից կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում, լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ-Կատարում են և պաշտպանական և հարձակվողական ֆունկցիաներ
  • Հարձակվողներ-Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասը, գործում են հակառակորդի կիսադաշտում, լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ-Գործում են կենտրոնում, նպատակը գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ-Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ-Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին
Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Footballantik.jpg
Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ. թ. ա. 180 թվականով։Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։
Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։
Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառաիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։
Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։
Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ , Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում։ 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային ՖԵդերացիան՝ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա-ՀունգարիաԱրգենտինա-Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի,1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՄԱՍԻ


Բրազիլիայի դրոշը
  • Աշխարհի առաջնություններն անց են կացվում 1930 թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է (1874-1956 թվականներ)։ Նա ՖԻՖԱ-ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) նախագահն էր 1930-1954թվականներին։ 1946 թվականին ՖԻՖԱ-ն որոշեց աշխարհի առաջնության գավաթն անվանել Ժյուլ Ռիմեի անունով։
  • 1950 թվականին Բրազիլիայում կառուցվեց 200 հազար տեղանոց «Մարականա» մարզադաշտը։
  • Ֆուտբոլի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի Լյուսինե Լորանը։
  • Աշխարհի գավաթ (Ժ. Ռիմեի գավաթ) 1930 թվականին Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆյորը։ Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ։ Հաղթանակի աստվածուհի Նիկեի ոսկե արձանիկի բարձրությունը 30 սմ էր։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գավաթը պահպանեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բարասին։
  • 1966 թվականին գավաթը անհետացավ։ Այն գտավ լոնդոնցի Քորբեթը իր այգում զբոսնելիս։
  • 1983 թվականին կրկին առևանգվում է 47 հազար դոլար արժողությամբ գավաթը, այս անգամ ընդմիշտ։ Բրազիլիայում ձուլեցին «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։
  • Նոր գավաթը (մաքուր ոսկուց, երկրագնդի պատկերով, 36 սմ բարձրությամբ և 5 կգ քաշով) պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանգան։

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏարիԽաղերի անցկացման վայրՉեմպիոն2-րդ տեղ գրավողներ3-րդ տեղ գրավողներ
1930ՈւրուգվայՈւրուգվայԱրգենտինաԱՄՆ
1934ԻտալիաԻտալիաՉեխոսլովակիաԳերմանիա
1938ՖրանսիաԻտալիաՀունգարիաԲրազիլիա
1950ԲրազիլիաՈւրուգվայԲրազիլիաՇվեդիա
1954ՇվեյցարիաԳերմանիաՀունգարիաԱվստրիա
1958ՇվեդիաԲրազիլիաՇվեդիաՖրանսիա
1962ՉիլիԲրազիլիաՉեխոսլովակիաՉիլի
1966ԱնգլիաԱնգլիաԳերմանիաՊորտուգալիա
1970ՄեքսիկաԲրազիլիաԻտալիաԳերմանիա
1974ԳերմանիաԳերմանիաՀոլանդիաԼեհաստան
1978ԱրգենտինաԱրգենտինաՀոլանդիաԲրազիլիա
1982ԻսպանիաԻտալիաԳերմանիաԼեհաստան
1986ՄեքսիկաԱրգենտինաԳերմանիաՖրանսիա
1990ԻտալիաԳերմանիաԱրգենտինաԻտալիա
1994ԱՄՆԲրազիլիաԻտալիաՇվեդիա
1998ՖրանսիաՖրանսիաԲրազիլիաԽորվաթիա
2002Ճապոնիա/ԿորեաԲրազիլիաԳերմանիաԹուրքիա
2006Գերմանիա

Комментариев нет:

Отправить комментарий