воскресенье, 1 ноября 2015 г.

Ես և իմ բանաստեղծական աշխարհը

Զատիկ
Պուճուր-մուճուր մի զատիկ,
ծաղկի վրա ման գալիս,
սև պուտավոր մի փոքրիկ
կարմիր գնդիկ գեղեցիկ
դու քո տոնով գեղեցիկ
զարմացնում ես բոլորիս:


Խաղաղ կյանք
Ուզում եմ ապրել մի խաղաղ աշխարհում,
որտեղ չկա կռիվ ու պատերազմ:
Ուզում եմ ապրել աշխարքի խորքում,
որտեղ հանգիստ կտան ինձ և քուն:
Ուզում եմ ապրել մի
այնպիսի վայրում,
որտեղ կա սեր և ուրախություն:

Ճանապարհ

Գնում եմ, գնում,
ուր եմ ես գնում
գնում եմ անհայտ մի տեղ,
որտեղ չկա ոչինչ:
Գնում եմ գնում,
անվերադարձ եմ գնում,
գնում եմ այնտեղ,
որտեղ որ ես եմ ուզում:



Комментариев нет:

Отправить комментарий