пятница, 20 ноября 2015 г.

Հայկական ժողովրդական հեքիաթներ

Սագարած աղջիկը
ՍԱԳԱՐԱԾ ԱՂՋԻԿԸ
(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)
Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռյափայտը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է՝ ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է.
— Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։
Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն։ Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում։ Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում՝ հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնո՞ւմ ես սրան, սրանից հեռու կաց, հա՜ սա կախարդ է...»
Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս։ Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երգում են, զով հովը զլզլում է, սլսլում է տերևներում։ Ու անցնում է երիտասարդն ուրախ, զվարթ։ Ճամփին ինս–ջինս, մարդ չի պատահում։ Մին էլ տեսնում է մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում։ Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած։
— Էդ ո՞նց ես էդքանը տանելու, նա՛նի,— հարցնում է երիտասարդը։
— Ուզեմ-չուզեմ պետք է տանեմ, որդի ջան. ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.
«Ետ մի՛ նայիլ նոր,
Մե՜ջքդ վաղ է կոր...»
Ու, երբ տեսնում է երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է.
— Հը՞, գուցե կկամենաս ինձ օգնել։ Մեջքդ դեռ ուղիղ է, ծնկներդ առողջ, քեզ համար մեծ բան չի սա։ Իմ տնակն էլ էստեղից էնքան հեռու չի. ա՛յ, էս սարի ետևի հովտումն է։ Ձեռաց կհասնենք։
Երիտասարդը մեղքանում է պառավին։
— Թեև,— ասում է,— իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։
— Դե արի վեր կալ, հենց ապրես։ Եղած-չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է։ Հա՛, չմոռանաս, էս՛ խնձորն ու տանձն էլ հետը։
Երիտասարդ իշխանը «մի ժամվա ճանապարհի» անունը որ |սում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում։ Խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղներն էլ ձեռը։
— Տեսնում ե՞ս՝ ինչ թեթև է։
— Ո՞րտեղից է թեթև,— տնքում է երիտասարդը։— Կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են... Շունչս կտրում է...
Ուզում է վեր գցի՝ պառավը չի թողնում, հեգնում է, ասում է.
— Տեսե՛ք, տեսե՛ք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդ է՝ չի կարողանում... էդպես է. բանը որ լեզվի գա՝ կտրիճ եք, իսկ գործի գալիս՝ ետ-ետ եք գնում։ Էլ ի՞նչ ես կանգնել։ Ոտներդ ժաժ տուր գնանք։ Միևնույն է, էդ բեռն էլ ոչով քո ձեռիցն առնելու չի։
Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում՝ իրար ետևից ներքև թռչում, տեսնում է որ էս արդեն ուժիցը վեր է։ Քրտինքը ճակատը կոխում է, ու, մին սառը, մին տաք՝ մեջքից հոսում։
Աղաչում է, ասում է.
— Նա՛նի, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։
— Ոչինչ,— պատասխանում է պառավը,— երբ որ տեղ կհասնես, կհանգստանաս։ Ով գիտի, կարելի է մի օր սրանից քեզ համար մի լավ բան է դուրս գալի... Գնա...
— Դու իսկի խղճմտանք չես ունեցել, ա՛յ պառավ,— բարկանում է երիտասարդը և ուզում է շալակը մեջքից գցի, բայց ո՞րտեղից, կապոցն էնպես է մեջքին կպել, ոնց որ թե հետը ծնված լինի։ Դես է շուռ գալիս, դեն է պտտվում, իրեն թափահարում, չի լինում, չի ազատվում։ Իսկ պառավը վրեն ծիծաղում է ու, իր կեռ ձեռնափայտը ձեռին, էս կողմն, էն կողմն է թռչկոտում։
— Ինչո՞ւ ես էդպես բարկանում, տղա ջան. հենց կարմրել ես՝ կասես հնդուհավ լինես։ Հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ՝ քեզ ինչպես կվարձատրեմ։
Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը։ Ուզեր-չուզեր պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։
Պառավն էլ՝ քանի գնում են՝ էնքան ժրանում է ու արագանում, իսկ իր բեռն ավելի ու ավելի ծանրանում։ Վերջը մի տեղ էլ հանկարծ էս պառավը թռչում է կապոցի վրա ու պինդ նստում երիտասարդի շալակին։ Ինքն էլ թեև չոր չոփի նման, բայց մի հաստ ու կոպիտ գյուղացի կնկանից ավելի ծանր է լինում։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ՝ պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել։ Ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ հասնում պառավի տունը, քիչ է մնում տեղն ու տեղն ընկնի, հոգին տա։
Սագերը որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինքները երկարացրած, ուրախ-ուրախ աղմկելով վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։
Գալիս է ու.— մայրիկ,— ասում է,— ի՞նչ պատահեց քեզ, որ էսքան ուշացար։
— Ոչինչ, աղջիկս,— պատասխանում է պառավը,— ինձ ոչ մի վատ բան չի պատահել։ Ընդհակառակը, անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց։ Էդ հերիք չէր, երբ որ ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ։ Ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք։ Շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանաքներ էինք անում։
Վերջապես պառավն էս տղի շալակից իջնում է, մեջքից կապոցն առնում, ձեռքերից զամբյուղները ու փաղաքուշ վրեն նայելով ասում.
— Դե հիմի նստիր էստեղ շեմքում, հանգստացիր։ Դու քո աշխատանքով պարգևի արժանացար ու էդ պարգևը ես քեզ կտամ։
Հետո դառնում է սագարած աղջկանը.
— Դու գնա տուն, աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի։ Կրակի վրա յուղ չեն ածիլ։ Պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։
Պարոնը էս որ լսում է՝ չի իմանում ինչ անի, լաց լինի թե ծիծաղի։ Մտքումն ասում է.
— Ա՛յ քեզ գեղեցկուհի. սա թեկուզ երեսուն տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։
Այնինչ պառավը փայփայում, փայփայում էր իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։
Հոգնած երիտասարդը ձգվում է վայրի խնձորենու տակի նստարանի վրա։ Օդը ջերմ ու բուրավետ։ Չորս կողմը տարածվում է ընդարձակ դալար մարգագետինը՝ լիքը կապույտ ու դեղին ծաղիկներով։ Մարգագետնի միջով, արևի տակ արծաթի պես պսպղալով, վազում է վճիտ առվակը, մեջը գնում են գալիս ճերմակ սագերը ու ճղփում, լողանում։
— Ի նչ լավ տեղ է,— բացականչում է երիտասարդը։— Բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում։ Պառկեմ աչքս մի քիչ կպցնեմ, էն էլ չլինի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։
Մի քիչ քնում է, պառավը գալիս է, հրում զարթեցնում։ Ասում է.
— Վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս։ Ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես։ Հիմի քեզ կվարձատրեմ։ Եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ ուրիշ գանձի, դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ։
Ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ՝ ամբողջը զմրուխտից։
— Ա՛ռ, պահիր քո աչքի լուսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։
Երիտասարդ իշխանը հանկարծ իրեն ուժեղ ու կայտառ է զգում, տեղից վեր է կենում, նվերն առնում, շնորհակալություն է անում պառավին ու ճանապարհ է ընկնում առանց մտիկ տալու պառավի աղջկա վրա։ Ճանապարհից բավական կտրել էր, դեռ ետևից լսվում էր սագերի ուրախ ճղճղոցը։
Երեք օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն իրեն։ Անծանոթ նորեկին առնում են տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծնկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պառավի տված զմրուխտյա արկղիկն ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա՝ իր ձեռքովը տա թանկագին նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափում երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։
Մենակ են մնում թե չէ, թագուհին սկսում է լաց լինել ու լաց լինելով էսպես է խոսում երիտասարդի հետ.
— Ինչի՞ս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով ու ամեն իրիկուն պառկում եմ արտասուքով։ Ես երեք աղջիկ ունեի։ Փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր՝ աղջիկ չի սա հրաշք է։ Ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված, նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման։ Արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափում։ Տասնուհինգ տարին որ լրացավ՝ հերը երեք աղջկանն էլ կանչեց իրեն մոտ։ Տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքները չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս։ Հենց իմանաս երկնքից արև դուրս եկավ։
— Զավակներս,— ասավ թագավորը,— չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո։ Գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որն ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա։ Ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։ Մեծն ասավ.
— Ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։ Միջնեկն ասավ.
— Ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։ Փոքրը լուռ էր։
— Իսկ դու, իմ ամենասիրելի աղջիկս, դո՞ւ ինչքան ես սիրում ինձ։
— Չգիտեմ, հայրիկ,— պատասխանեց աղջիկը,— ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը։
Բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի. էն ժամանակ աղջիկն ասավ.
— Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի. ես քեզ սիրում եմ աղի չափ։
Թագավորն էս որ լսեց՝ կատաղությունը բռնեց ու գոռաց.
— Էդպե՜ս... եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։
Իր թագավորությունը բաժանեց երկու մեծ աղջիկների մեջ, իսկ հրամայեց փոքրի մեջքին մի տոպրակ աղ կապեն ու տվեց երկու ծառայի, որ տանեն բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։
Ա՜խ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտնե՛րով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստասրտության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց ոչոկ չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ։ Շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում կամ ապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ։ Հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտյա արկղիկն ու հանկարծ տեսնում եմ նրա մեջը էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից...
Դուք պետք է ինձ պատմեք՝ էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։
Երիտասարդը պատմում է, թե՝ էս մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պառավից, որ անշուշտ կախարդ պիտի լիներ, ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։
Էստեղ թագավորն ու թագուհին վճռում են՝ ինչ ուզում է լինի՝ գտնեն պառավին։ Ասում է՝ որտեղ էս մարգարիտը գտնվել է, էնտեղ էլ կարելի է մի տեղեկություն իմանալ իրենց աղջկանից։
Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պառավին ու իր աղջկանը։
Պառավն իր տնակի լռության մեջ նստած իլիկ էր մանում։ Մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր։ Հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում, ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց՝ ներս մտավ պառավի աղջիկը։ Մերը մի թեթև գլխով արավ։ Աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թել մանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ։ Էսպես լուռ մի երկու ժամ նստեցին՝ առանց մինը կամ մյուսը լեզուն պռունկովը տալու։ Վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ երեք անգամ կանչեց բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛ւ ու կորավ։
Պառավը գլուխը մի փոքր բարձրացրեց ու ասավ. «Ժամն եկավ, աղջիկս, գնա արա, ինչ որ անելու ես»։
Աղջիկը լուռ վեր կացավ դուրս գնաց։ Գնաց, գնաց, դուրս եկավ մի հովիտ ու հասավ մի ջրհորի, որի կողքին երեք կաղնի ծառ էին կանգնած։
Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լույս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի լույսի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել։ Հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց որ սպիտակի լուսնի լույսի տակ։ Եվ միանգամից ի՜նչպես փոխվեց էն այլանդակ աղջիկը։ Դուրս եկավ կանգնեց մի անտես-աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու թամաշա անես։ Ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ՝ նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձով արևի շողքերը թափվեն, ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման ու այտերը վառվում էին կարմիր խնձորի ծաղկի պես։
Բայց ինքը տխո՜ւր-տխուր։ Գետին ընկավ ու սկսեց աղի-աղի լաց լինել։ Աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետին։ Էսպես նստած լաց էր լինում, ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ մի չրտկոց։ Հրացանի ձեն լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղն ու տեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես՝ հանգչի։ Տերևի նման դողալով հասավ իրենց տնակը։ Տեսավ մերը շեմքում կանգնած սպասում է։ Ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ.
-— Լավ, լավ աղջիկս, ես ամեն բան գիտեմ։— Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած՝ ավելն առավ, սկսեց տնակն ավլել։
— Ամեն բան իստակ ու մաքուր պետք է լինի։
— Նանի, էս գիշերվա կեսին ինչո՞ւ ես տունը վեր քաղում։ Մա՞րդ պետք է գա, ի նչ է։
— Գիտե՞ս որ ժամն է, աղջիկս,— հարցրեց պառավը։
— Դեռ գիշերվա կեսը չկա, բայց մոտիկ է։
— Իսկ մտքովդ չանցա՞վ, որ սրանից երեք տարի առաջ մին էլ էսօր ես եկել դու ինձ մոտ։ Հիմի էս գիշեր ժամանակը լրացավ, ու մենք էլ միասին ապրել չենք կարող։
Աղջիկն գունատված հարցրեց.
— Նանի ջան, մի՞թե ուզում ես ինձ դուրս անես քո տանից։ Ո՞ւր գնամ ես։ Ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ո՞ւմ մոտ գնամ։ Ինչ ասում ես՝ անում եմ, դու էլ գոհ ես ինձանից, էլ ինչո՞ւ ես դուրս անում...
Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ է պատահել աղջկա հետ, ու խոսքը փոխեց։
— Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ։ Քեզ համար էլ դարդ մի անի, էլ ետ կգտնես քո հորական օջախը, ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ։
— Բայց, նա՛նի, ի՞նչ է պատահելու ինձ հետ,— կրկին հարցրեց աղջիկը։
— Մին էլ եմ ասում, ինձ մի՛ խանգարի, թող սրբեմ։ Անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր քո էն մետաքսե զգեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ։ Հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։
Հիմի թագավորից ու թագուհուց տանք տեղեկությունը։
Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետները առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։
Երիտասարդը մի անտառում նրանցից ետ է մնում ու պետք է ճանապարոը մենակ շարունակեր։ Մյուս օրը նրան թվում է, թե ուղիղ ճանապարհն է դուրս եկել։ Գնում է, գնում է, մի տեղ մութը վրա է հասնում, բարձրանում է մի ծառի, ուզում է ծառի վրա գիշերի, առավոտը վեր կենա էլ ետ իր ճամփեն շարունակի։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։
— Օհո,— բացականչում է ինքն իրեն.— ահա մինը եկավ։ Էս մինը որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնիլ ինձանից։
Բայց ինչքա՜ն է զարմանում, երբ այլանդակ կինը մոտենում է ջրհորին, խորխը հանում է, լվացվում, ոսկե մազերը թափվում են ուսերին, ու առջևը կանգնում է մի գեղեցկուհի, որ իր օրումը ոչ տեսել էր, ոչ լսել։ Շունչն իրեն պահած, գլուխը ճյուղերի արանքից հանում է ու աչքերը ոհառած նայում է աղջկանը։ Շատ է լինում դեպի առաջ հակված թե ինչ, ծառի մի ճյուղը կոտրում է. որ կոտրում է, աղջիկն իսկույն էլ ետ մտնում է իր խորխը ու եղնիկի նման թռչում, կորչում։
Աղջիկը հեռանում է թե չէ, երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից։ Շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է՝ մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում։ Դու մի՛ ասի՝ թագավորն ու թագուհին են։ Հեռվից պառավի մարխի լույսը նշմարել են, էն լույսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ աչքով տեսած հրաշքը, ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում։ Գնում են, գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են սագերը պառավի տնակի չորս կողմը բռնած, գլուխները թևերի տակը կոխած քնած են։ Ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում, տեսնում են՝ ներսը պառավը նստած իրեն համար իլիկ է մանում։ Տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս մեջը հուրի-փերիներ էին ապրում, որ չգիտեն աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում։ Չկա։ Միառժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղիցը վեր է կենում ու քաղցր ձեն տալի.
— Եկեք, ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ։
Ներս են մտնում թե չէ՝ ասում է.
— Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե երեք տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից։ Էն էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ։ Ասենք դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս երեք տարին, ճշմարիտ է, նա սագ էր արածացնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առաք հենց էն ահ ու դողով, որով ապրում էիք էս երեք տարին։
Ապա մոտենում է կողքի ղռանն ու կանչում.
— Դուրս արի, աղջիկ ջան։
Դուռը ետ է բացվում, մետաքսե զգեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկի մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը ցոլուն աստղեր ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ էր, որ երկիր իջավ։
Դուրս է գալիս, վազում է ընկնում հորն ու մոր վզովը ու սկսում է համբուրել։ Հերն ու մերը ուրախությունից լաց են լինում, իսկ երիտասարդ իշխանը մնում է ապշած կանգնած նրանց կողքին։ Աղջիկը նրան նկատում է թե չէ, ինքն էլ չի իմանում ինչու, կարմրում է, կարմիր վարդ է կտրում։ Թագավորն ասում է.
— Աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։
— Սրան ոչ մի բան չի հարկավոր,— աղջկա տեղակ պատասխանում է պառավը։— Ես ձեզ եմ նվիրում սրա էն արտասուքները, որ թափել է ձեզ համար, սրանք մաքուր մարգարիտներ են, ավելի մաքուր ու թանկ, քան էն մարգարիտները, որ հանում են ծովերից, և ավելի արժեն, քան ձեր ամբողջ թագավորությունը։ Իսկ իրեն, ինձ արած ծառայության համար, նվիրում եմ իմ տնակը։
Պառավի էս ասելն ու անհետանալը մին է լինում։ Մին էլ էն են տեսնում՝ տնակի պատերը ճռճռացին, նայում են՝ տնակը դարձել է մի շքեղ պալատ, թագավորավայել սեղանները բաց արած, բազմաթիվ ծառաները վազում են դես ու դեն, ու ճերմակազգեստ ջահել աղջիկները շրջապատել են իրենց։
Դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն էն շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան, ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը։ Վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։
Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը, և ապրում են ուրախ ու երջանիկ, բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր։


Աստղամանուկը
Երկու փայտահատ սոճու խիտ անտառի միջով տուն էինվերադառնումՁմեռվա սարսափելի ցուրտ գիշեր էր:Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ և գեղեցիկաստղ:Նա գլորվեց այլ աստղերի միջով և ընկավփայտահատներից երկու քայլ հեռուԵրկնքից ընկածըոսկեկար և բազմածալ թիկնոցի մեջ փաթաթված մի երեխաէրՓայտահատներից մեկը քնքշորեն բարձրացրեց մանկաննու ամուր փաթաթեց թիկնոցի մեջորպեսզի պաշտպանիսառնամանիքիցԸնկերը զարմացավ նրա բարեսրտությանվրաԵվ այսպես Աստղամանուկը սկսեց հասակ առնելաղքատ փայտահատի մյուս երեխաների հետ:
Տարեցտարի Աստղամանուկն ավելի ու ավելի էրգեղեցկանումև գյուղի բնակիչները հիանում էին նրանով:Գյուղացիները  թուխ էին և սևահերիսկ Աստղամանուկիդեմքը նուրբ էր ու փղոսկրի պես ճերմակմազերն էլոսկեգանգուր էինՇուրթերը ալ ծաղկի թերթեր էինաչքերը`զուլալ առվակի կողքին բուսած մանուշակներԲայցԱստղամանուկի գեղեցկությունը դարձավ չարիքի աղբյուր.նա մեծանում էր գոռոզդաժան և եսամոլՓայտահատի ևգյուղի մյուս երեխաներին նա ատում և արհամարհում էր`ասելովթե նրանք ստոր ծագում ունենմինչդեռ ինքըազնվական էքանի որ Աստղի ծնունդ է:Մի օր այդ գյուղով միխեղճաղքատ կին էր անցնումՆա ցնցոտիների մեջ էրիսկոտքերը քարքարոտ ճանապարհից արյունոտվել էին:
Հենց որ Աստղամանուկը տեսավ նրանընկերներին ասաց.
Տեսե՜քԱյս գեղեցիկկանաչ սաղարթով ծառի տակ՝գույնզգույն ծաղիկների մեջմի կեղտոտ կին է նստելԵկեքքշենք նրանքանի որ տգեղ ու զզվելի է:
Այս ասելովսկսեց ծաղրել և քարեր նետել նրա վրա:Փայտահատը մոտ վազեց և սկսեց կշտամբելԱստղամանուկին.
Դու իսկապես քարսիրտ եսԻ՞նչ է արել քեզ այս խեղճ կինը,որ քարկոծում ես:
Այդժամ Աստղամանուկը բարկությունից շառագունեցոտքըգետին զարկեց և ասաց.
Իսկ ո՞վ ես դուոր ինձ սովորեցում եսթե ի՜նչ անեմԵս քոորդին չեմ և պարտավոր չեմ քեզ ենթարկվելու:
Ճշմարիտ է, – պատասխանեց փայտահատը, – բայց չէ՞ որես խղճացի քեզ ու փրկեցիերբ գտա անտառում:
Այս խոսքերը լսելուն պես թշվառ կինը բարձր ճիչ արձակեց ևուշաթափվեցՓայտահատն ու նրա կինը խնամեցինաղքատինուշքի բերեցինհաց և ջուր առաջարկեցինբայցնա հրաժարվեց ուտելուցմիայն խնդրեցոր փայտահատըմանրամասն պատմիթե ինչպե՜ս է գտել երեխային:
Դա ուղիղ տասը տարի առաջ էր,- հառաչեց կինը:
Այո՜,- արձագանքեց փայտահատը:
Վզին կրում էր սաթե  մանյակ և փաթաթված էր աստղերովասեղնագործված ոսկե թիկնոցի մեջ,- շարունակեց կինը:
Փայտահատն իսկույն սնդուկից հանեց և ցույց տվեց մանյակնու թիկնոցըԿինը սկսեց հեկեկալ և ասաց.
Այդ տղան իմ որդին էորին ես կորցրել եմ անտառում:Նրան գտնելու հույսով ես թափառել եմ աշխարհեաշխարհ:
Սակայն Աստղամանուկը սառնությամբ ու արհամարհանքովասաց.
Եթե ճշմարիտ էոր դու իմ մայրն եսապա ավելի լավկլիներչգայիր և չանարգեիր ինձորովհետև ես կարծում էի,թե աստղերն են իմ ծնողները և ոչ թե մի մուրացիկԿորի՜րայստեղիցորպեսզի քեզ այլևս երբեք չտեսնեմ:
Ավաղորդի՜ս,- գոչեց կինը,- մի՞թե դու ինձ չես համբուրիբաժանումից առաջՉէ՞ որ ես շատ եմ տառապել քեզ գտնելուհամար:
Ո՛չո՛չ,- գոռաց Աստղամանուկը: – Ես ավելի շուտ իժ ուդոդոշ կհամբուրեմքան քեզ:
Կինը ոտքի ելավ և դառնաղի արցունք թափելով`անհետացավ անտառումԱստղամանուկը վազեց ընկերներիմոտխաղալուԲայց ընկերները սկսեցին ծաղրել նրան.
Դու գարշելի տեսք ունեսմենք չենք ուզում խաղալ քեզ հետ:
Աստղամանուկը վազեց ջրհորի մոտնայեց ջրի մեջ և տեսավ,որ ինքը վերածվել է մի գարշելի ճիվաղիամբողջ մարմինըթեփուկապատ էրիսկ դեմքը դոդոշի էրՆա նետվեց խոտերիմեջդառնորեն լաց եղավ և ասաց ինքն իրեն.
Անշուշտ,  սա իմ մեղքի հետևանքն էՉէ՞ որ ես ուրացամորսարհամարհեցի և վռնդեցի նրանգոռոզամիտ եղա ևդաժան վարվեցի նրա հետԱյժմ ես նրան պիտի փնտրեմաշխարհով մեկԵվ մինչև չգտնեմչեմ հանգստանա:
Նա վազեց անտառ և սկսեց կանչել մորըբայց  ապարդյուն:Առավոտից մինչև երեկո փնտրեց և ձայն տվեց մորըբայցպատասխան չստացավՀետո պառկեց ու քնեց տերևներիկույտի վրաև բոլոր թռչուններն ու կենդանիներըոր լավ էինհիշում նրա դաժան արարքներըլքեցին նրան:ԱռավոտյանԱստղամանուկը ոտքի ելավմի քանի դառը պտուղներպոկեց ծառից ու կերավհետոաղի արտասուք թափելով,ճանապարհը շարունակեց անանցանելի անտառովԵվբոլորինում պատահում էրհարցնում էրթե չե՞ն տեսել իրմորըՆա հարցրեց խլուրդինԵվ խլուրդը վրդովվածպատասխանեց.
Դու կուրացրել ես ինձհանել ես աչքերսինչպե՞ս կարող էինրան տեսնել:
Աստղամանուկը հարցրեց կանեփահավինՎերջինս նրանպատասխանեց.
Քո հաճույքի համար դու իմ թևերի փետուրները հանել ես.ես թռչել չեմ կարողանում:
Աստղամանուկը գլուխը կախեցլաց եղավներողությունխնդրեց Աստծո բոլոր արարածներից և շարունակեցխորանալ անտառումփնտրելով մուրացկան կնոջըԵրեքտարի անընդմեջ Աստղամանուկը թափառեց աշխարհով մեկու ոչ մի տեղ ո՛չ սեր տեսավո՛չ գութո՛չ կարեկցանքԴա իրդժնի վարքի պատասխանն էր:
Մի երեկո Աստղամանուկը մոտեցավ գետափնյա քաղաքիդարպասին և փորձեց քաղաք մտնելԲայց պահապաններըփակեցին նրա ճամփան և ներս չթողեցինԱվելինսկսեցինծաղրել և անարգել նրան տգեղ արտաքինի պատճառովԱյդպահին նրանց կողքով մի այլանդակ ծերուկ էր անցնումնաբռնեց Աստղամանուկի թևը և տարավ իր հետԾերուկը միչար կախարդ էրՆա տղային զնդան նետեցմի կտոր չոր հացև մի բաժակ աղի ջուր տվեցԻսկ առավոտյան նրան ասաց.
 - Գնա՛ անտառ և բե՛ր այնտեղ թաքցրած երեքոսկեդրամներից մեկըորը սպիտակ ոսկուց էԻսկ եթեչբերեսմտրակի հարյուր հարված կուտես փորիդ :Շտապի՛ր,  մայրամուտին քեզ կսպասեմ պարտեզի դռնակիմոտ:
Աստղամանուկը դուրս եկավ քաղաքային դարպասից և գնացայն անտառըորի մասին ասել էր կախարդըՀեռվիցանտառը շատ գեղեցիկ էրև նա ուրախ-ուրախ խորացավանտառումԲայց տղան անտառի գեղեցկությունը այդպես էլչվայելեցուր էլ ոտք էր դնումգետնի տակից փշոտ թփեր էինելնում ու ծակծկում նրանիսկ եղինջն այրում էր ոտքերը:Տատասկը դաշույնի պես իր սուր փշերով խրվում էրԱստղամանուկի մարմինըԻսկ որ ամենակարևորն էրնաչէր կարողանում գտնել ոսկեդրամըԱրևն արդեն մայր էրմտնումերբ Աստաղամանուկըդառն արցունք թափելով,բռնեց տունդարձի ճանապարհըգիտերոր այնտեղ իրեն էսպասում կախարդի մտրակըԵրբ նա անտառի եզրին էրհասելհանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսեցինչ-որմեկը տանջվում և օգնություն էր խնդրումՄոռանալովսեփական վիշտըԱստղամանուկը վազեց անտառ ու տեսավորսորդի թակարդն ընկած մի նապաստակ:  Աստղամանուկըխղճաց նապաստակիննրան ազատ արձակեց և ասաց.
Ես էլ ընդամենը մի ստրուկ եմբայց կարող եմ քեզազատություն պարգևել:
Նապաստակը այսպես պատասխանեց նրան.
Իրոքդու ինձ ազատություն պարգևեցիրիսկ ես ի՞նչ կարողեմ անել դրա դիմաց:
Ես սպիտակ ոսկեդրամ եմ փնտրումեթե չգտնեմտերս ինձկծեծի:
Հետևի՛ր ինձ,- ասաց նապաստակը,- ես քեզ կտանեմայնտեղուր պետք էքանի որ գիտեմորտե°ղ և ինչո՛ւ էթաքնված այդ ոսկին:
Աստղամանուկը հետևեց նապաստակին ևո՜վ զարմանքմիհսկայական կաղնու փչակում նա տեսավ իր փնտրածոսկեդրամըՏղան անչափ ուրախացավ և ասացնապաստակին.
Ծառայությանըոր քեզ մատուցեցիդու հատուցեցիրբազմապատիկիսկ իմ բարությանը պատասխանեցիրհարյուրապատիկ:
Ո՛չ,- առարկեց նապաստակը,-  ես քեզ վերաբերվեցիայնպեսինչպես դու ինձ:
Քաղաքի դարպասի մոտ մի բորոտ ծերունի էր նստածՀենցտեսավ Աստղամանուկինթափահարեց ձեռքի փայտեամանըհնչեցրեց զանգակը և ասաց.
Մի քիչ փո՛ղ ողորմիրտղա՛այլապես ես սովից կմեռնեմ,քանի որ վտարված եմ քաղաքիցև չկա մեկըոր խղճա ինձ:
Բորոտն այնքան  աղաչեց,  պաղատեցարցունք թափեցորԱստղամանուկը խղճահարվեց և նրան տվեց ոսկեդրամը:
Տղան վերադարձավ կախարդ ծերուկի մոտ:
Բերեցի՞ր սպիտակ ոսկեդրամը:
Ո՛չչբերեցի,- պատասխանեց Աստղամանուկը:
Այդ ժամանակ կախարդը հարձակվեց տղայի վրածեծեցնրանառանց հաց ու ջուր տալու նորից զնդան նետեցԻսկառավոտյան եկավ և ասաց.
Եթե այսօր չբերես դեղին ոսկեդրամըմտրակի երեքհարյուր հարված կստանաս և իմ ստրուկը կմնաս մշտապես:
Եվ Աստղամանուկը ճամփա ընկավ անտառամբողջ օրըփնտրեց դեղին ոսկեդրամըբայց չկարողացավ գտնելԻսկերբ արևը մայր էր մտնումնստեց գետնին և արտասվեցԱյդժամանակ նրան մոտեցավ նապաստակը:
Հետևի՛ր ինձ, – գոչեց նապաստակը և սլացավ անտառով,մինչև որ հասավ մի փոքրիկ լճիԴեղին ոսկեդրամն ընկած էրլճակի հատակին:
Աստղամանուկը վերցրեց ոսկեդրամը և շտապեց քաղաք:Բորոտըհենց որ նրան տեսավվազեց ընդառաջ և ծնկիգալով աղերսեց.
Ողորմի°ր  ինձայլապես ես կմեռնեմ:
Աստղամանուկը խղճաց նրան և ոսկեդրամը տվեցտանջալլուկ բորոտինԱյդ օրը ևս կախարդը ծեծեց տղային ևառանց հաց ու ջրի գցեց զնդանոտքերին ու ձեռքերին շղթադնելովԻսկ առավոտյան նա դարձյալ եկավ ու ասաց.
Եթե այսօր ինձ բերես կարմիր ոսկեդրամըես քեզ ազատկարձակեմիսկ եթե ոչկսպանեմ:
Աստղամանուկը նորից անտառ գնացնորից ոչինչ չգտավ:Իսկ երեկոյաներբ լալիս էրնրան մոտեցավ նապաստակը ևցույց տվեց կարմիր ոսկեդրամի տեղըԱյս անգամ էլ քաղաքիդարպասի մոտ նրա ճամփան կտրեց բորոտըևԱստղամանուկը դարձյալ գթաց նրան ու տվեց կարմիրոսկեդրամըՉնայած նրա սրտի վրա մի ծանր բեռ կար.գիտերի՛նչ է սպասում իրենԲայցո¯վ զարմանքերբ նամոտեցավ քաղաքի դարպասինպահապաններըխոնարհվեցին նրա առաջպատիվ տվեցին և ասացին.
Որքա՜ն գեղեցիկ է մեր տերը:
Քաղաքացիների ամբոխը հետևում էր նրան և բարձրաձայնգոչում.
Աշխարհում նույնքան գեղեցիկ մեկին գտնելն անհնար է:
Աստղամանուկն արտասվեց և ինքն իրեն ասացՙՆրանքհեգնում են ինձծաղրում են թշվառությունս՚Ի վերջո տղանմարդկանց կուտակման մեջ հայտնվեց մի մեծհրապարակումորտեղ գտնվում էր արքայի պալատը:Հանկարծ պալատի դռները բացվեցինև դուրս վազեցինհոգևորականներբարձրաստիճան զորականներ և խոր գլուխտալովասացին.
Դու մեր արքայի որդին ես ու մեր տերըորին մենք երկարենք սպասել:
Ես մի մուրացիկ կնոջ որդի եմԵվ ինչո՞ւ եք ասումոր եսգեղեցիկ եմչէ± որ ես գիտեմոր այլակերպ եմ:
Այդ ժամանակ ոսկե  սաղավարտով մի զորապետբարձրացրեց վահանն ու բացականչեց.
Ինչո՞ւ իմ տերը չի հավատումոր ինքը ամենքից գեղեցիկնէ:
Աստղամանուկը նայեց վահանին և տեսավոր իրգեղեցկությունը վերադարձել էդեմքը նույնն էինչ առաջ,բայց աչքերում հայտնվել է նախկինում իրեն անծանոթ միթախիծԲոլորը ծնկի եկան նրա առաջիսկ գլխավորհոգևորականն ասաց.
Մեր տերը թող վերցնի թագն ու գայիսոնը և մեզ թագավորդառնա:
Բայց Աստղամանուկը նրանց պատասխանեց.
Ես արժանի չեմ նման պատվիքանի որ  ուրացել եմ մորս:Այժմ ես փնտրում եմ նրանորպեսզի մեղա գամ և թողությունխնդրեմ և հանգիստ չեմ առնիմինչև չգտնեմ նրան:
Այս խոսքերն ասելովնա շրջվեցոր գնաՄեկ էլ ամբոխիմեջ նա տեսավ իր մուրացկան մորըիսկ նրա կողքին`բորոտինՈւրախության մի ճիչ դուրս թռավ ԱստղամանուկիշուրթերիցՆա նետվեց դեպի մայրըծնկի իջավգրկեց նրաոտքերըարցունքներով ողողեց ու համբուրեց ոտքերիվերքերը:
Ոտքի՛ ել, – ասաց կինը:
 - Ոտքի՛ ել, – կրկնեց բորոտը:
Աստղամանուկըդանդաղ ուղղվելովոտքի ելավհետոբարձրացրեց գլուխը և իր առջև տեսավ թագավորին ևթագուհունԵվ թագուհին ասաց.
Ահա քո հայրըորին դու օգնության հասարերբ նա կարիքիմեջ էր:
Իսկ արքան այսպես ասաց.
Ահա քո մայրըորի ոտքերը դու արտասուքով ողողեցիր:
Նրանք Աստղամանուկին իրենց գիրկն առանհամբուրեցին,ապա տարան պալատշքեղ հագուստներ հագցրինգլխինթագ դրեցինգայիսոնը ձեռքը տվինև նա թագավոր դարձավ:Աստղամանուկը արդար և գթառատ էր ամենքի հանդեպՆաչմոռացավ փայտահատին և նրա կնոջընրանց թանկագինընծաներ ուղարկեցիսկ նրանց զավակներին պատիվներիարժանացրեցԱստղամանուկը ոչ ոքի թույլ չէր տալիսթռչունների և գազանների հետ դաժանաբար վարվել,աղքատներին հաց էր տալիսմերկերինհագցնումԵվ նրաերկրում թագավորում էին խաղաղությունըառատությունը ևսերը:

Комментариев нет:

Отправить комментарий