part 1
Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Սևանի Աստվածամայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝ 16-րդ դարի վերջ)։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած։
«Սեւանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝ օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։
1692 թ., Մխիթարը Կ. Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Սակայն հիասթափված, շուտով գնում է Սևան (ուր տառապում Է աչքացավով) և շուրջ 10 օր այնտեղ մնալուց հետո վերադառնում Է Բասեն:
Комментариев нет:
Отправить комментарий