воскресенье, 1 ноября 2015 г.

Ասածվածքներ և Առածներ

Ապրողին` ապրուստ, մեռնողին` պատանք:
Այդ խելքով ջուր էլ չես կարող խմել:
Այդ մորուքին` այդ սանրը:
Ճարպիկ թռչունը կտուցից կբռնվի:
Ուրիշի պարանով հորը մի իջնիր:
Ուրիշի ձեռքին նայողը` սոված կմնա:
Աշխարհի բերանը խոնջանս չէ, որ քաշեմ, կապեմ:
Գիտունի հետ քար ջարդի, անգետի հետ քուֆթա մի' ուտի:
Ամեն բեղ ունեցող` մարդ չի լինի:
Ամեն ինչ իր չափն ունի:
Աղբի վրա բուսավ, բայց վարդ բուսավ:
Աշխարհն անիվ է, երանի դարձնողին:
Ածող հավը կչկչան կլինի:
Գեղեցիկը` գեղեցկության համար, տգեղն էլ` աստծո համար:
Լավը լավին կգտնի:
Լավություն արա, ծովը գցիր:
Սիրունությունը չի ուտվի:
Սիրուն աղջիկը սիրուն հարս կլինի, սիրուն հարսը սիրուն մանուկ կծնի:
Լավ թխսկանը ճտերին չի թողնի:
Աղքատի երեսը պաղ կլինի:
Աղքատի հալից աղքատը կհասկանա:
Աղքատությունն ամոթ չէ, կեղտոտությունն է ամոթ:
Աշխատանքը լեռներ շուռ կտա:
Ամառվա անձրևին և ձմեռվա արևին մի հավատա:
Ամառը թե չքրտնես, ձմեռը` չես լիանա:
Թան ունեցիր, ճանճը Բաղդադից կգա:
Անունը կա, ինքը` չկա:

Комментариев нет:

Отправить комментарий