четверг, 5 ноября 2015 г.

Արտասանության սկիզբը

Հնչում են օրերը, կանչում են, - 
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։ 

Ու սիրտս զնգում է, զնգում է, - 
Թռչում է՝ կրակ է ու բոց. 
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ... 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,- 
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ. 
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա
 — Անդարձ է կարոտը երգիս։ 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն- 
Երգերս զնգան ու հնչեն — 
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ..​

Комментариев нет:

Отправить комментарий