пятница, 20 ноября 2015 г.

Կանոններ

Մաքրության 7 արևելյան կանոնները

Արևելքում գոյություն ունի մաքրության 7 կանոն.
1. «Ձեռքերի մաքրություն». նշանակում է չվերցնել ավելորդը: Այստեղ  նկատի ունի նաև շահույթի քառասուներորդ, տասնորդական կամ մեկ այլ մաս, որը հարկավոր է տալ կարիքավորներին:
2. «Ականջների մաքրություն». նշանակում է չլսել վախեցած, զայրացած, չարացած մարդկանց: Եվ զերծ պահել սեփական լսողությունը, բանբասանքից, հայհոյանքներից և դատարկ խոսքերից:
3. «Աչքերի մաքրություն». դա նշանակում է զերծ պահել աչքերն ատելությունից, չարությունից, նախանձից և ցանկասիրությունից:
4. «Բերանի մաքրություն». նշանակում է զերծ պահել սեփական բերանը ավելորդ շատախոսությունից, հայհոյանքներից: Լռությունը ոսկի է:
5. «Մարմնի և հագուստի մաքրություն». Դա նշանակում է մարմինն ու հագուստը մաքուր պահել:
6. «Մտքերի մաքրություն». նշանակում է դուրս շպրտել գլխից բացասական մտքերը և չար մտադրությունները: Դա նաև նշանակում է չխղճալ ինքդ քեզ: Ինչո՞ւ խղճալ ինքդ քեզ: Ավելի լավ չէ՞ ոգեշնչել ինքդ քեզ:
7. «Հոգու և սրտի մաքրություն». դա նշանակում է պահել և պահպանել հոգու պոռթկումները և չանտեսել դրանք: Սիրեք և փոխարենը ոչինչ մի պահանջեք: Սերը արդեն ինքնին երջանկություն է:

Комментариев нет:

Отправить комментарий