Քիմիական ռեակցիաները շատ հետաքրքիր ու բազմազան են: Կան ռեակցիաներ, որոնց
ժամանակ որևէ բարդ նյութ քայքայվում է՝ առաջացնելով մեկ կամ մի քանի այլ նյութեր, որոնք կարող են լինել պարզ կամ բարդ: Այսպիսի ռեակցիաներն անվանում են քայքայման ռեակցիաներ: Քայքայման ռեակցիաները կարող են տեղի ունենալ որոշակի պայմանների առկայության դեպքում:Որոշ նյութեր քայքայվում են լույսի ազդեցությունից,
ինչպես, օրինակ՝ արծաթի միացությունները: Դրանք լույսի ազդեցությամբ քայքայվում
են, իսկ անջատված արծաթը, շփվելով օդի հետ, սևանում է։ Քայքայման ռեակցիաներն առավել հաճախ տեղի են ունենում նյութերը տաքացնելիս։ Օրինակ՝ օրգանական նյութերի գերակշռող մասը 300ºC– ից բարձր ջերմաստիճանում քայքայվում է: Իսկ ջուրը
(H2O) 2500ºC– ում քայքայվում է՝ տրոհվելով ջրածնի և թթվածնի. ջուր ® ջրածին
+ թթվածին H2O ® H2 + O2 Տաքացնելիս քայքայվում է նաև կրաքարը (կավիճ)
՝CaCO3: Քայքայման արդյունքում ստացվում են չհանգած կիր և ածխաթթու գազ. կրաքար
® չհանգած կիր + ածխաթթու գազ CaCO3 ® CaO + CO2 Բոլոր քայքայման ռեակցիաներում մեկ բարդ նյութից ստացվում են մեկից ավելի նյութեր։ Մի շարք քայքայման ռեակցիաներ ընթանում են նաև մարդու, կենդանիների, բույսերի օրգանիզմներում, որոնց հետևանքով անջատվում է զգալի քանակությամբ էներգիա։ Այդ էներգիան շատ կարևոր է օրգանիզմի համար։ Փորձենք պատկերացնել, թե ինչ կլիներ,
եթե բնուԿրաքար (CaCO3) Չհանգած կիր (CaO) 10 թյան մեջ տեղի ունենային միայն
քայքայման ռեակցիաներ։ Դժվար չէ կռահել, որ բոլոր բարդ նյութերը կքայքայվեին,
կվերածվեին պարզ նյութերի, և բնության մեջ բարդ նյութեր չէին լինի։ Այդուհանդերձ, բնության մեջ բարդ նյութեր շատ կան, որոնք արդյունք են նաև միացման ռեակցիաների
։ Միացում բառը հուշում է, որ այդպիսի ռեակցիաների ժամանակ երկու կամ ավելի
նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ։ Օրինակ՝ ածուխն այրելիս ածխածինը
միանում է թթվածնին, և առաջանում է ածխաթթու գազ. ածխածին + թթվածին
® ածխաթթու գազ C + O2 ® CO2 Որոշակի պայմաններում ջրածնի (H2) և թթվածնի
(O2) միացումից ստացվում է ջուր (H2O). ջրածին + թթվածին ® ջուր H2 + O2 ® H2O
Այժմ կատարենք մի փորձ: Վերցնենք փոքր քանակությամբ ծծմբի (S) փոշի
(բաց դեղնավուն), որը կարող է ձեզ ծանոթ լինել նաև առօրյայից, քանի
որ այն հաճախ կիրառում են բույսերի վնասատու միջատները ոչնչացնելու համար։
Ի դեպ՝ նշենք, որ ծծմբի փոշին չի սուզվում և չի լուծվում ջրում, այլ լողում է մակերևույթին։ Վերցնենք նաև երկու անգամ շատ երկաթի (Fe) փոշի (գորշ գույնի),որն,
ինչպես գիտեք, սուզվում է ջրում և ձգվում է մագնիսի կողմից։ Այդ երկու փոշիներից
յուրաքանչյուրի կեսը լցնեն սանդի մեջ և ձողիկով խառնենք։ Կստանանք խառնուրդ,
որը հեշտությամբ կարելի է բաժանել կա՛մ մագնիսի օգնությամբ, կա՛մ խառնուրդը
ջրի մեջ լցնելով։ Երկաթի սուլֆիդի ստացումը (FeS) (FeS) երկաթի սուլֆիդ երկաթ (Fe)
ծծումբ (S) 11 Քիմիական ռեակցիաներ Փոշիների մյուս կեսերը լցնենք մեկ այլ ամանի
մեջ և տաքացնենք ։ Շուտով կնկատենք, թե ինչպես է այդ զանգվածը մգանում, ապա
շիկանում։ Եթե փորձենք տարանջատել ծծումբն ու երկաթը, կնկատենք, որ ստացվածը
ոչ թե այդ նյութերի խառնուրդն է, այլ նոր նյութ, որը չի ձգվում մագնիսի կողմից
և ամբողջովին սուզվում է ջրում։ Ստացված նյութը նման չէ ո՛չ երկաթին, ո՛չ էլ ծծմբին
։ Այն երկաթի սուլֆիդն (FeS) է։ Պարզվում է, որ տեղի է ունեցել միացման ռեակցիա.
երկաթ + ծծումբ ® երկաթի սուլֆիդ Fe + S ® FeS Երկու պարզ նյութերից ստացվել
է նոր բարդ նյութ։ Այն ռեակցիաները, որոնց դեպքում երկու կամ ավելի նյութերից
ստացվում է մեկ նոր նյութ, անվանում են միացման ռեակցիաներ։

Комментариев нет:
Отправить комментарий