воскресенье, 8 ноября 2015 г.

ԱՇՆԱՆ ԵՐԳ

ԱՇՆԱՆ ԵՐԳ
 Ցրտահա՜ր, հողմավա՜ր.
 Դողացին մեղմաբար
 Տերևները դեղին,
 Պատեցին իմ ուղին...

 Ճաճանչները թոշնան...
 Կանաչներս աշնան —
 Իմ խոհերը մոլար՝
 Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

 Կրակներս անցան,
 Ցուրտ ու մեգ է միայն.
 Անուրջներս երկնածին
 Գնացի՜ն, գնացի՜ն...

Առաջադրանքներ
1. Դո՛ւրս եք գրում անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրում:
Մեղմաբար-քնքուշ
Ճաճանչներ-լույսեր,շողքեր
Թոշնան-թոռոմած
Անուրջներ-երազներ
Երկնածին-երկնքից ծնված

2. Բանաստեղծությունից դո՛ւրս եք գրում բարդ և ածանցավոր բառերը:
Երկնածին, ցրտահար, մեղմաբար, հողմաբար

3. Ինչպե՞ս եք հասկանում Իմ խոհերը մոլար՝ ցրտահա՜ր, հողմավա՜ր... արտահայտությունը:
Իմ մտքերը խելագար ցրտահար, հողմավար:

4. Գրե՛ք հետևյալ բառերի հոմանշային շարքը.
մեգ-մշուշ
անուրջ-երազ 
հողմ-քամի 
խոհ-միտք

Комментариев нет:

Отправить комментарий