Քեոփսի բուրգը ամենախոշոր բուրգն է, որի կառուցմանը ըստ Հերոդոտոսի մասնակցել է շուրջ 100.000 մարդ, իսկ շինարարությունը ավարտվել է 20 տարում:
Բուրգի բարձրությունը այսօր կազմում է 137 մ, իսկ նախկինում ավելի բարձր է եղել: Յուրաքանչյուր կողմի երկարություն 233 մ է: Կառուցման ժամանակ օգտագործվել է շուրջ 2 միլիոն 300.000 հղկված քար: Ամենախոշոր քարի քաշը հասնում է երու տոննայի:
Սֆինքսը առյուծի մարմնով ու մարդու գլխով վիթխարի արձան է: Այն եգիպտական պաշտամունքի առարկա էր և խորհրդանշում էր տիրակալների հզորությունը:
Արձանն ունի 20 մետր բարձրություն և 75 մ երկարություն:
Կրոն
Հին եգիպտացիների կրոնը սկիզբ է առել նախնադարյան տոհմնական համայնքներում և անցել զարգանցման երկարատև ուղին` վերածվելով բռնապետական աստվածաբանական բարդ համակարգի:
Հին եգիպտոսում եգիպտացիները ամեն մի աստծուն մարմնավորել են որևէ կենդանու մեջ:
Այսպես Անուբիսը մեծարվել է գայլի կերպարանքով, Բաստը` կատվի, Տորը` բազեի և այլն:
Հին եգիպտացիների մոտ լայնորեն տարածված է եղել մեռածների պաշտամունքը:
Նրանք ասում էին, որ մարդ մի քանի ոգի ունի:
Իսկ ըստ պաշտոնական կրոնի փարավոնը համարվում էր կենդանի աստված, աստծո մարմնացուն, որի համար մեծ զոհաբերություններ էին կատարվում:
Комментариев нет:
Отправить комментарий